Շելիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շելիֆ
Բնութագիր
Երկարություն725 կմ
Ավազանի մակերես35 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱտլասի լեռներ
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Ալժիր

Շելիֆ (արաբ․՝ وادي الشلف‎‎‎)[1][2], Ալժիրի ամենաերկար գետը, որը հոսում է դեպի Միջերկրական ծով[3]։

Սահարայի Ատլասում սկիզբ առնող գետի երկարությունը Սեբագա ակունքից կազմում է 725 կմ։ Ջրահավաք ավազանի մակերես կազմում է մոտ 35000 կմ²։ Հատելով Տուիլի բարձրավանդակնը, որտեղ ձևավորում է ճահիճների և ցեխոտ ջրամբարների շղթա, գետը կորցնում է հոսքի մեծ մասը, հետո նրան է միանում է Նահր Վասել վտակը։ Ապա գետը կտրուկ փոխում է իր ուղղությունը դեպի հյուսիս և հոսում է Թել-Ատլասի խորը կիրճով։ Հեմիս Միլյանա քաղաքից 24 կիլոմետր արևելք Շելիֆը թեքվում է արևմուտք և Միջերկրական ծովի ափին զուգահեռ հոսում լեռնաշղթաների մջով։ Մոստագանեմից 13 կիլոմետր հյուսիս թափվում է Միջերկրական ծով։

Գետի մոտ գտնվում են Հեմիս Միլյանա, Այն Դեֆլա և էշ Շելիֆ քաղաքները։

Ամռանը ջրի ծախսը կազմում է մոտ 1 մ³/սմ, իսկ ձմեռային անձրևներից հետո կարող է հասնել 1000-5000 մ³/սմ։ Գետի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայան և ջրամբար։ Շելիֆ գետի ջուրը օգտագործվում է նաև ոռոգման համար։ Շելիֆի հովտում զարգացած է ցիտրուսային բույսերի, խաղողի և բամբակի գյուղատնտեսությունը։

Շելիֆը թռչնի բարձրությունից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհագրական անունների բառարան
  2. Ալժիր. մասշտաբ 1:3 500 000. М., ГУГК, 1980
  3. «Шелиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]