Շելինա Զադորսկի
| Շելինա Զադորսկի | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1992[1][2] (33 տարեկան) |
| Ծննդավայր | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Միչիգանի համալսարան և St. Thomas Aquinas Catholic Secondary School? |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
| 🌐 | |
Շելինա Զադորսկի Լաուրա (հոկտեմբերի 24, 1992[1][2], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա[3]), կանադացի ֆուտբոլիստուհի,Կանադայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 թվականի օլիմպիական չեմպիոնուհի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանական մակարդակում ութ տարի խաղացել է «Միչիգան Վուլվերինզ» ակումբում, թիմ որը ներկայացնում է Միչիգանի համալսատանը։ Ուսանողական կարիերան ավարտելուց հետո միացել է «Օտտավա Ֆյուրի» ակումբին, որի կազմում 2014 թվականի մայիսին հաղթել է Վ-League-ում։
2014 թվականի օգոստոսին անցել է ավստրալիայի «Պերտ Գլորի» թիմ, այդ կազմի մեջ խաղացել է 14 խաղ, մրցաշարի արդյունքներով «Գլորի» հաղթել են կանոնավոր առաջնությունում, սակայն Սուպերֆինալում պարտվել են «Կանբերա Յունայթեդ» թիմին 3:1 հաշվով[4][5]։
2015 թվականի մարտին անցել է շվեդիայի «Վիտտշե» թիմ, վորի հավաքականում խաղացել էր մի ամբողջ սեզոն[6]։ 2016 թվականի փետրվարին նա պայմանագիր է կնքել «Վաշինգտոն Սփիրիթ» ակումբի հետ, որի կազմում խաղացել է երկու մրցաշար, միևնույն ժամանակ, 2017 թվականի մրցաշրջանում նա թիմի ավագն էր[7]։
2018 թվականի փետրվարի 23-ին փոխանակվել է «ԵՄ Օռլանդո Փրայդում», որի կազմում խաղացել է երկու մրցաշրջան։
2020 թվականի օգոստոսին վարձակալության իրավունքով անցել է Անգլիայի «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբում, սակայն 2021 թվականին Նրա պայմանագիրը գնվեց և նա դարձավ «Հոտսպուր»-ի լիարժեք խաղացող[8]։
2024 թվականի հունվարի 3-ին մինչև մրցաշարի ավարտը Տրվել է վարձով «Վեստ խեմ Յունաիտեդ» ակումբին[9]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է Կանադայի Յունիրյան ՅՈՒՉՄ-2008 հավաքականում, որում հասել է մինչև ավարտի 1/4-ը ինչպես նաև երիտասարդական ՄՄՄ-2012-ի համար, որում կանադուհիները դուրս չեն եկել փլեյ-օֆֆ՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։
Կանադայի հավաքականի կազմի մեջ խաղացել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում, Նա նաև բրոնզե մեդալ է նվաճել 2016 թվականի Օլիմպիական խաղերում և դարձել օլիմպիական չեմպիոն 2020 թվականի Օլիմպիական խաղերում, որը հետաձգվել է մինչև 2021 թվականի ամառ՝ Քովիդ19 համաճարակի պատճառով։
Ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում ԱԱ-2023-ում, սակայն մրցաշարում խաղացել է ընդամենը մեկ րոպե, իսկ Կանադայի հավաքականը խմբային փուլում լքեց մրցաշարը ՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nbcolympics.com/athletes/shelina-zadorsky-857795
- ↑ «GLORY SIGN CANADIAN DEFENDER SHELINA ZADORSKY». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «W-League: Mum's the word for Glory's Zadorsky». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «20.Shelina Zadorsky». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Canadian international Shelina Zadorsky on move to NWSL's Pride». 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Tottenham make Alanna Kennedy, Shelina Zadorsky deals permanent». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «West Ham United sign Canada international Shelina Zadorsky». West Ham United F.C. 2024 թ․ հունվարի 3.