Jump to content

Շեդոու ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեդոու ոզնի
Տեսակanthropomorphic hedgehog?, համակարգչային խաղի կերպար, անիմացիոն կերպար, fictional vigilante? և fictional hedgehog?

Շեդոու ոզնի (ճապ.՝ シャドウ・ザ・ヘッジホッグ, անգլ.՝ Shadow the Hedgehog), «Սոնիկ ոզնի» խաղի հերոս։ Ստեղծողն է «Sonic Team»-ը և պատկանում է «Saga» ընկերությանը։ Շեդոուն սև մարդակերպ ոզնի է, ստեղծվել է «Sega»-ի կողմից որպես հակապատկեր Սոնիկին ոզնու: Կերպարի ստեղծման գաղափարը առաջացել է «Sonic Adventure 2» խաղի մշակման ընթացքում: Մի քանի քննարկումների արդյունքում որոշվել է՝ խաղի հիմնական թեման դարձնել բարության և չարի հակամարտությունը: Պլատֆորմների համար ստեղծվեց երկու նոր կերպար՝ «մութ» կողմի համար՝ ոզնի Շեդոուն և չղջիկ Ռուժը: Շեդոուի բնավորությունն ու ընդհանուր գաղափարը պատկանում են խաղերի դիզայներ Տակաշի Իիզուկեին, իսկ արտաքին տեսքը՝ նկարիչ Յուձի Ուեկավային: Բացի գերձայնային արագությամբ շարժվելու ունակությունից, Շեդոուն ունի «chaos control» հնարքը, որի միջոցով նա կարող է տեղափոխվել ժամանակի և տարածության մեջ՝ օգտագործելով Քաոսի Զմրուխտը:

Ի սկզբանե Շեդոուն պետք է հայտնվեր միայն «Sonic Adventure 2»-ում, սակայն կերպարի մեծ հանրաճանաչության պատճառով «Sonic Team»-ը որոշել է օգտագործել նրան նաև հետագա նախագծերում, որոնցից մեկը հետագայում դարձավ սև ոզնու մասին առանձին խաղ: Լրագրողների կարծիքները կերպարի վերաբերյալ տարբեր էին. ոմանք նրան համարում էին ոչ վատ անտագոնիստ և մրցակից Սոնիկի համար, իսկ մյուսները Շեդոուին համարում էին «Sonic the Hedgehog» խաղերի շարքի «ավելորդ» կերպարներից մեկը:

Ընդհանուր բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսի արտաքին տեսքը ստեղծել է նկարիչ Յուձի Ուեկավան[1]։ Շեդոուն ունի սև մորթի, սպիտակ մազեր կրծքին և կարմիր շերտեր ձեռքերի, ոտքերի, փշերի և աչքերի անկյուններում։ Բացի ձեռնոցներից, ոզնին կրում է օղակ-ապարանջան ձեռքերին և ոտքերին, որոնք օգնում են նրան վերահսկել օգտագործվող էներգիայի քանակը։ Առանց դրանց նրա արագությունն ու ուժը ավելանում են, բայց նա ավելի արագ է հոգնում[2]։ Բբերը կարմիր են։ Շեդոուի գլխի կողքի փշերից մի քանիսը ուղղված են վեր, իսկ կենտրոնական երկու փշերը՝ ներքև։ 2006 թվականի «Sonic the Hedgehog» խաղում հերոսի արտաքին տեսքում արված էին որոշ մանր փոփոխություններ՝ նա դարձավ ավելի նիհար, բարձրահասակ, և աչքերի գույնը դարձավ ավելի մոտ նարնջագույնին։ Շեդոուն նաև տարբերվում է սերիայի մյուս կերպարներից իր կոշիկներով, որոնք կոչվում են «Air Shoes»։ Կոշիկները ներկված են կարմիր, սպիտակ և սև գույներով. լեզվակին, ինչպես ձեռքերին, կան օղակներ․ ներքևում, կոշիկների տակը, գտնվում են չորս անցքեր, որոնք ծառայում են օդի հզոր հոսանքները դուրս բերելու համար, որպեսզի նա կարողանա սահել երկրի վրայով և շարժվել գերձայնային արագությամբ[3]։ Ոզնին չի, չնայած նա մոտավորապես 50 տարի է։ Կերպարի հասակը 100 սանտիմետր է, քաշը՝ 35 կիլոգրամ[4]։

Շեդոուն ստեղծվել էր ARK տիեզերական գաղութում՝ որպես կյանքի բարձրագույն ձև[3]։ Այնտեղ նա ընկերություն էր Մարիա անունով մի աղջկա՝ իր ստեղծող պրոֆեսոր Ջերալդ Ռոբոտնիկի թոռնուհու հետ։ Որոշ ժամանակ անց կառավարությունը համարում է կյանքի բարձրագույն ձևի ստեղծումը մարդկության համար պոտենցիալ վտանգավոր և կատարում է հարձակում ARK կայանի վրա՝ նախագծի փակման նպատակով[5]։ Հարձակման արդյունքում Մարիան, որը փորձում էր պաշտպանել Շեդոուին, սպանվում է, բայց իր մահից առաջ ասում է նրան, որ նա ստեղծվել է մարդկանց օգնելու համար[6]։ Դրանից հետո Շեդոուն գերի է վերցվում զորքերի կողմից և պահվում անաբիոզ վիճակում, որից 50 տարի անց նրան ազատում է Դոկտոր Էգմանը՝ Ջերալդի թոռը[7]։ Խաղերում, կոմիքսներում և մուլտֆիլմերում Շեդոուն պատկերվում է որպես սառնասիրտ և նպատակասլաց կերպար։ Նա ոչնչից չի խնայի, որպեսզի հասնի իր նպատակին[4]։ Հաճախ գործում է մենակ, բայց անհրաժեշտության դեպքում միավորվում է այլ հերոսների հետ։ Սկզբում աշխատել է Էգմանի հետ, և չնայած որ դոկտորն հաճախ նրան մանիպուլյացիայի է ենթարկում[8], Շեդոուն որոշակի հարգանք ունի նրա նկատմամբ և մինչ օրս ժամանակ առ ժամանակ համագործակցում է նրա հետ[9]։ Նրա ամենամոտ ընկերներն են չղջիկ Ռուժը և Էգմանին դավաճանած ռոբոտ E-123 Օմեգան՝ Շեդոուն վստահում և գնահատում է նրանց որպես դաշնակիցներ[10]։ Նրա և Սոնիկի հարաբերությունները բարդ են. նա Սոնիկին համարում է իր գլխավոր մրցակիցը[3]՝ հաճախ բախվելով միմյանց հետ կռիվների ընթացքում՝ իրենց հայացքների տարբերության պատճառով, բայց եթե ընդհանուր խնդիրներ են առաջանում, փորձում են համագործակցել[9]։ Չնայած մարդկանց հանդեպ անձնական անբարյացակամությանը, նա հավատարիմ է և միշտ հետևում է Մարիային տված իր երդմանը՝ պաշտպանել բոլոր մարդկանց չարիքից Երկիրին նմանվող մոլորակի վրա և օգնել նրանց, ովքեր դժվարության մեջ են[6]։

Շեդոուն իր «Air Shoes» կոշիկների շնորհիվ արագությամբ չի զիջում Սոնիկին։ Բացի սերիայի բոլոր հերոսներին բնորոշ հնարքներից՝ «spin dash» (հերոսը տեղում արագանում է, գլորվում գնդակի ձևով և մեծ արագությամբ հարձակվում թշնամիների վրա) և «homing attack» (հարձակումը ամենամոտ թշնամու վրա ցատկով՝ ինքնաուղղորդմամբ)[11][12], Շեդոուն (ինչպես և սերիայի առաջին խաղերի հերոս Ֆենգ Սնայպերը) կարողանում է օգտագործել հրազեն[13][14]։ Սև ոզնու առանձնահատուկ հնարքը «chaos control»-ն է՝ Քաոսի Զմրուխտի էներգիան օգտագործելով տարածության և ժամանակի մեջ տեղաշարժվելը[15][Ն 1]։ Ինչպես և Սոնիկը, երբ օգտագործում է Քաոսի յոթ Զմրուխտները[Ն 2], նա կարող է վերափոխվել իր սուպեր ձևի, որի ընթացքում նրա մորթին փոխում է իր գույնը սևից ոսկե-դեղին, իսկ աչքերը դառնում են արյունահեղ կարմիր[18]։

2001 թվականի հունիսին Շեդոուն իր դեբյուտ է ունեցել «Sonic Adventure 2» խաղում, որը թողարկվել է Dreamcast կոնսոլի համար։ Այն բանից հետո, երբ ոզնին արթնանում է դոկտոր Էգմանի կենսադադարից, նա ձևացնում է, թե հավատարիմ է չար գիտնականին և «օգնում» նրան (Ռուժի հետ միասին) գրավել իշխանությունը ողջ աշխարհում[19]: Իրականում կերպարն իր գործողություններով փորձում է վրեժխնդիր լինել մարդկությունից իր ընկերոջ՝ Մարիայի մահվան համար[20]։ Վերջում ոզնի Էմի Ռոուզի խոսքերի շնորհիվ Շեդոն հիշում է Մարիայի իրական խնդրանքը և զոհաբերում է իր կյանքը՝ աշխարհը փրկելու համար[6][21]։ Հերոսը վերադառնում է «Sonic Heroes», որտեղ Ռուժը գտնում է նրան (E-123 Օմեգա ռոբոտի հետ միասին) ողջ Էգմանի գաղտնի բազաներից մեկում։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է գործ ունենալ բժշկի հետ, և երեքն էլ միավորում են ուժերը նրան գտնելու համար[15]։ «Shadow the Hedgehog»-ում Շեդոուն անդրադառնում է իր անցյալին, որի հիշողությունների մեծ մասը «ջնջվել են» «Sonic Adventure 2»-ում նրա ակնհայտ մահից հետո: Բլեք Արմս ռասայի այլմոլորակայինների անակնկալ հարձակումը Երկրի նմանվող մոլորակի վրա Շեդոուին ստիպում է կամ համագործակցել նրանց առաջնորդ Black Doom-ի հետ, որը ոզնուն առաջարկում է բացահայտել իր ստեղծման մասին ողջ ճշմարտությունը, կամ պաշտպանել մարդկանց հրեշներից[22]։

2006 թվականին«Sonic the Hedgehog» խաղի սյուժեում Շեդոուն կարևոր դեր է խաղում։ Ըստ պատմության՝ ոզնին աշխատում է G.U.N (Ազգերի պահապան միավորներ) կառավարական կազմակերպությունում և իր գործընկեր Ռուժի հետ կատարում է ավագ ղեկավարության տրված հրահանգներն ու առաջադրանքները[23]: Հերոսը հայտնաբերվել է «Nintendo DS» շարժական խաղի համակարգի «Sonic Colors» տարբերակում[24], որտեղ նա, այլ կերպարների հետ միասին, օգնում է Սանիկին և Թեյլզին պայքարել բժիշկ Էգմանի դեմ, ով կարողացել է ստրկացնել Վիպս ռասային՝ նրանց էներգիան չար նպատակներով օգտագործելու համար[25]։ «Sonic Generations» պլատֆորմերում Շեդոուը խաղի բոսերից մեկն է, ումից պետք է վերցնել Քաոսի Զմրուխտը[26]։ Չնայած ճակատամարտին, սև ոզնին դեռ խրախուսում է Սոնիկներին (դասական և ժամանակակից) Ժամանակի խճռող հրեշի հետ վերջին ճակատամարտի ժամանակ[27], և խաղի վերջում նա բոլորի հետ հայտնվում է բացատում, որտեղ հերոսները պիկնիկ են անցկացնելում կապույտ ոզնու ծննդյան օրվա կապակցությամբ[28]: «Sonic Forces» խաղում Շեդոուն Սոնիկի և դիմադրության դաշնակիցներիցն է, որը պատերազմ է մղում Էգմանի և նրա բանակի դեմ: Այնուհետև Շեդոուը հայտնվում է «Team Sonic Racing» մրցարշավային խաղում, որտեղ մնացած հերոսների հետ միասին նա կասկածում է Էգմանին նոր չարագործ ծրագիր մշակելու մեջ և պատրաստվում է կանգնեցնել նրան, ինչպես նաև շարունակում է մրցել Սոնիկի հետ ամենաարագի կոչման համար։ Հիմնական սերիայի այլ նախագծերում Շեդոուը կամ չի հայտնվում, կամ հիշատակվում է միայն խաղի հերոսների կողմից։

Բացի սերիայի հիմնական խաղերից, կերպարը ներկա է եղել նաև ֆրանշիզայի որոշ սփին-օֆֆերում (օրինակ՝ «Sonic Battle» և «Sonic Chronicles: The Dark Brotherhood»)[29][30]։ Շեդոուը հայտնվել է «Sonic Storybook» շարքում, և նրա դերը խաղերում տարբեր է. եթե «Sonic and the Secret Rings»-ում նա հասանելի է միայն որպես «Party» ռեժիմի կերպարներից մեկը[31], ապա «Sonic and the Black Knight»-ում արդեն սև ոզնին անմիջական մասնակցություն է ունենում պատմության մեջ որպես սըր Լանսելոտ[32]: Ոզնին մեկ անգամ չէ, որ հայտնվել է նաև այլ խաղերի շարքերում։ Նա «Sega Superstar» և «Mario & Sonic»[33][34][35][36][37][38][39][40][41] խաղերի խաղային կերպար է։ Հերոսը հայտնվում է «Super Smash Bro» քրոսովեր մարտական ​​խաղերում, որտեղ նա օգնում է խաղացողին դանդաղեցնել հակառակորդների շարժման արագությունը՝ օգտագործելով «chaos control»[42]: Սև ոզնին հանդես է եկել որպես կերպար Սոնիկի հետ դերախաղում[43], իսկ «Lego Dimensions»-ում նա հանդես է եկել որպես «Sonic the Hedgehog» ֆրանշիզայի մակարդակներում չխաղացող կերպար[44]։

Շեդոուն հայտնվել է երկու անիմացիոն սերիալներում, որոնք ստեղծվել են «Sonic the Hedgehog» խաղերի հիման վրա՝ «Սոնիկ Իքս» և «Սոնիկ Բում»:Շեդոուն իր դեբյուտը կատարել է Անիմե «Սոնիկ Իքս»-ի երկրորդ սեզոնի յոթերորդ սերիայում, որը հանդիսացել է «Sonic Adventure 2» խաղի իրադարձությունների ցուցադրման սյոուժետային արկայի սկիզբը[45]: 12-րդ սերիայից հետո[46] հերոսը երկար ժամանակ չի հայտնվել մուլտսերիալում, սակայն երրորդ սեզոնի յոթերորդ սերիայում վերադարձել է սյուժետային գիծ, որտեղ նա եղել է մինչև մուլտսերիալի վերջին սերիան[47][48]: Նախքան անիմեի եթեր դուրս գալը, ստեղծողները նկարահանել են երկու փորձնական թողարկումներ (Պիլոտային սերիա), որոնք չեն հեռարձակվել հեռուստատեսությամբ: Այս երկու սերիաներում նույնպես եղել է Շեդոուն, ինչը հավանաբար կարող էր նշանակել, որ նա պետք է դառնար անիմեի հիմնական հերոսներից մեկը և հայտնվեր մուլտսերիալի հենց սկզբից[49]:

«Սոնիկ Բում»-ում Շեդոուն հայտնվել է միայն առաջին սեզոնի վերջին սերիայում՝ «Չարի Միավորումը», և երկրորդ սեզոնի վերջին երկու սերիաներում՝ «Նոր խաղ. Մաս 1» և «Նոր խաղ. Մաս 2»: «Չարի Միավորումը» սերիայի սյուժեի համաձայն, Սոնիկի բոլոր թշնամիները միավորվում են մեկ թիմում Էգմանի ղեկավարությամբ, որպեսզի վերջնականապես հաղթեն կապույտ ոզնուն: Չարագործները Շեդոուին առաջարկում են միանալ իրենց, սակայն Սոնիկի դեմ մարտում պարտվելուց հետո Շեդոուն լքում է խումբը և փորձում ինքնուրույն հաղթահարել իր մրցակցին[50]: Ինչպես հետագայում խոստովանել է «Սոնիկ Բում»-ի սցենարիստ Ալան Դենտոնը, սկզբում ստեղծողները չէին ցանկանում օգտագործել Շեդոուին սյուժեում, քանի որ նրանց չէր հաջողվում նրան բավական «զվարճալի» դարձնել, սակայն վերջ ի վերջո նրանց հաջողվել է հասնել անհրաժեշտ արդյունքի, և կերպարը շուտով ավելացվել է մուլտսերիալում[51]: «Նոր խաղ» սերիայի սյուժեի համաձայն, Էգմանն մտածում է ստեղծել տեսախաղ՝ ինքն իրեն որպես գլխավոր հերոս: Մոնտաժի միջոցով նա ստեղծում է կեղծ տեսահոլովակ, որտեղ իբր Սոնիկը վիրավորում է Շեդոուին, և ցույց է տալիս այն սև ոզնուն՝ նպատակ ունենալով կազմակերպել նրանց միջև մենամարտ, որպեսզի նկարահանի նրանց մարտական շարժումները և օգտագործի դրանք իր խաղի հերոսի անիմացիայի համար: Երբ Շեդոուն իմանում է, որ Էգմանն իրեն խաբել է, նա սկսում է հետապնդել դոկտորին՝ դաժան վրեժխնդիր լինելու համար: Երբ դա նրան չի հաջողվում, նա մտածում է ոչնչացնել ողջ Տիեզերքը, սակայն հերոսները կանգնեցնում են նրան:

Շեդոուն հայտնվում է նաև «Սոնիկ Պրայմ» սերիալում:

Շեդոուն հայտնվում է տեսարանում՝ «Sonic 2 The Movie»-ի տիտրերից հետո[52]: Նա նաև ապագայում հայտնվում է «Sonic 3 the Movie»-ում, որին մարմնավորում է Կիանու Ռիվսը։

Տպագիր արտադրանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսին Շեդոուն առաջին անգամ հայտնվել է կոմիքսների էջերում Archie Comics-ի «Sonic the Hedgehog» սերիայում՝ 98-րդ թողարկման ժամանակ, որտեղ մասամբ վերապատմվել է «Sonic Adventure 2» խաղի սյուժեն[53]։ Պատմության մնացած մասը պատմվել է «Sonic Universe» ամսագրի երկրորդ թողարկման մեջ. սկզբում Շեդոուն նույնպես օգնում էր դոկտոր Էգմանին գրավել աշխարհը և վրեժխնդիր լինել մարդկությանը Մարիայի մահվան համար, սակայն այն բանից հետո, երբ նա հասկանում է, որ Մարիան դա չէր ցանկացել, միանում է Սոնիկի «Ազատության Պայքարողներ» թիմին և օգնում նրանց կանգնեցնել Մոբիուսի (կոմիքսներում Երկրի անալոգը) ոչնչացման գործընթացը։ Սյուժետային աղեղը ավարտվում է ճիշտ նույն կերպ, ինչպես և խաղում, որի վրա այն հիմնված է՝ Շեդոուն զոհաբերում է իրեն, որպեսզի փրկի մոլորակը ԱՐԿ տիեզերակայանի բախումից[54]։

Ադապտացիայից հետո Շեդոուի մասնակցությամբ սյուժեների մեծամասնությունը ստեղծվել են սցենարիստների կողմից ինքնուրույն և, բացի կերպարներից, ոչ մի ընդհանուր բան չունեն խաղերի ֆրանշիզայի հետ։ Այնուամենայնիվ, հերոսը հայտնվել է այլ խաղերի սերիաների կոմիքսային ադապտացիաներում, օրինակ՝ «Sonic Heroes» և «Shadow the Hedgehog»[55]։ Բացի «Sonic the Hedgehog» հիմնական կոմիքսային սերիայից, Շեդոուն ներկայացված էր նաև «Սոնիկ Իքս» մուլտսերիալի հիման վրա ստեղծված կոմիքսների վերջին՝ քառասուներորդ թողարկման մեջ[56]։ 2018 թվականից սկսել է հրապարակվել IDW ընկերության նոր կոմիքսային շարքը որտեղ հայտնվել է Շեդոուն։

Մտահղացում և ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «Sonic Adventure»-ի թողարկումից հետո մշակողները սկսեցին ստեղծել դրա սիքվելը[57]: Ապագա խաղի տարբեր կոնցեպտներ դիտարկելու գործընթացում «Sonic Team»-ը կանգ առավ այն տարբերակի վրա, որը ենթադրում էր պատմության բաժանումը երկու տարբեր մասերի՝ հերոսների և չարագործների թիմերի: Որոշվեց, որ յուրաքանչյուր խմբում կլինի երեք կերպար: Հերոսների թիմում ընդգրկվեցին Սոնիկը, աղվես Թեյլզը և Եքիդնա Նաքլսը, իսկ մութ թիմի համար մշակողները որոշեցին դոկտոր Էգմանին հավելել երկու նոր կերպարներ[57]: Այդ կերպարներից մեկը դարձավ Շեդոուն: «Մութ ոզնու», Սոնիկի հակառակորդի ստեղծման գաղափարը պատկանում է «Sonic Adventure 2»-ի մշակման ղեկավարը՝ Տակասի Իիզուկային[58]: Կերպարի արտաքին տեսքի պատասխանատուն նկարիչ Յուջի Ուէկավան էր՝ հերոսների ներկայիս դիզայնի հեղինակը սկսած «Sonic Adventure»-ից[1][59]: Շեդոուի մի քանի վաղ նկարազարդումներում նա պատկերված էր մուգ-կապույտ բրդով, աչքի վերքով, կարմիր շարֆով, դիմակով և արտահայտված մկաններով, ինչը բնորոշ չէ ֆրանշիզայի կերպարներին: Նա նաև ուներ այլ դիզայնով ձեռնոցներ և կոշիկներ: Վերջնական արդյունքում կերպարի արտաքին տեսքը կտրուկ փոխվեց՝ նա դարձավ սև ոզնի առանց մկանների, դիմակի և վերքերի[60]:

Սոնիկի հակառակորդի ստեղծման ցանկությունը կար դեռևս առաջին «Sonic Adventure»-ի մշակման ժամանակ: Որոշվեց այն իրականացնել խաղի շարունակության մեջ, քանի որ դա կհամապատասխաներ խաղի ընթացքի և սյուժեի բաժանման գաղափարին: «Sonic Adventure 2»-ի թողարկումից հետո ստեղծողները չէին պլանավորում օգտագործել Շեդոուին հետագա խաղերում, սակայն որոշ ժամանակ անց նրանք վերանայեցին իրենց պլանները, նկատելով կերպարի բարձր ժողովրդականությունը ֆրանշիզայի երկրպագուների շրջանում[61]: Դա հանգեցրեց Շեդոուի «վերակենդանացմանը» «Sonic Heroes» և «Sonic Battle» խաղերում: Հետագայում մեծ ժողովրդականությունը սև ոզնու մասին առանձին խաղ ստեղծելու պատճառ դարձավ[62]։

Ի տարբերություն ընկերասեր և զվարճալի Սոնիկի, Շեդոուն ստեղծվեց որպես մռայլ և խորհրդավոր հերոս: Մշակողները որոշեցին հատկապես ընդգծել դա «Shadow the Hedgehog» խաղում, որտեղ խաղի հիմնական տարրերից մեկը դարձավ գլխավոր հերոսի կողմից հրազենի և տրանսպորտի օգտագործումը, ինչը զգալիորեն տարբերվում էր ֆրանշիզայի մնացած մասերից: Խաղի պրոդյուսեր Յուջի Նակայի խոսքերով, զենքի օգտագործումը իդեալականորեն համապատասխանում է Շեդոուի կերպարին[62]: Մշակողները նաև թույլ տվեցին երկխոսություններում օգտագործել Շեդոուի հետ այնպիսի տաբուացված բառեր, ինչպիսիք են «սատանա» (անգլ.՝ damn) կամ «դժոխք» ( անգլ.՝ hell)[63]: Բացի այդ, կերպարը ունի իր երաժշտական թեմաները, որոնք կատարված են տարբեր խմբերի կողմից: «Sonic Adventure 2»-ում նրան նվիրված է «Throw It All Away» կոմպոզիցիան, որը կատարվել է Էվերետ Բրեդլիի կողմից[64]: Ավելի ուշ այս երգի քավեր տարբերակը հնչել է «Sonic and the Black Knight» խաղում «Sir Lancelot Appears» անվամբ[65]: «Shadow the Hedgehog»-ում, բացի խաղի գլխավոր թեմայից՝ «I Am… All Of Me» (կատարվել է Crush 40-ի կողմից), յուրաքանչյուր տարբեր ավարտի համար ստեղծվել է առանձին երգ՝ «All Hail Shadow» (լավ ավարտ, կատարվել է MAGNA-FI-ի կողմից), «The Chosen One» (հերոսի ավարտ, կատարվել է A2 խմբի կողմից), «Almost Dead» (չարագործի ավարտ, կատարվել է Powerman 5000-ի կողմից), «Waking Up» (չեզոք ավարտ, կատարվել է Julien-K-ի կողմից) և «Never Turn Back» (եզրափակիչ, կատարվել է Crush 40-ի կողմից)[66]: 2006 թվականի «Sonic the Hedgehog» խաղում ոզնիի գլխավոր թեման «All Hail Shadow» քավեր տարբերակն է, կատարված Crush 40 խմբի կողմից[67]: Այս երգի կարճ տարբերակը հնչում է նաև «Sonic Generations»-ում Շեդոուի հետ պայքարի ժամանակ[68][69]:

Ձայնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոներենով Շեդոուին, սկսած «Sonic Adventure 2»-ից և մինչ օրս, հնչյունավորում է դերասան Կոջի Յուսան, ով հայտնի է «Բլիչ» անիմե-սերիալի Իչիմարու Գինի դերով[70]:

Ինչ վերաբերում է անգլիախոս դերասաններին, ապա տարբեր ժամանակներում կերպարը հնչյունավորել են երեք դերասան: «Sonic Adventure 2»,« Sonic Heroes» և «Sonic Battle» խաղերում նրան հնչյունավորել է Դեյվիդ Համֆրին[71]։ Սակայն 2005 թվականից, երբ «Sonic Team»-ը փոխարինեց իր բոլոր դերասաններին «4Kids Entertainment» ընկերության դերասաններով, որոնք զբաղվում էին «Սոնիկ Իքս» անիմեի ամերիկյան դուբլաժով[72], Շեդոուի ձայնը սկսեց հնչյունավորել Ջեյսոն Գրիհֆիթը, ով նաև Սոնիկի «ձայնն» էր[73]: Առաջին խաղը, որտեղ Գրիհֆիթը փոխարինեց Համֆրիին, դարձավ «Shadow the Hedgehog»-ը։ Մինչև 2010 թվականը դերասանը շարունակեց հնչյունավորել Շեդոուին և Սոնիկին, երբ կրկին տեղի ունեցավ դերասանների փոփոխություն, պայմանավորված «Sega»-ի կողմից «4Kids»-ի հետ հետագա համագործակցությունից հրաժարմամբ և «Studiopolis» ստուդիայի ծառայությունների անցումով[74]: Սև ոզնու ձայնը վստահվեց դերասան Քիրկ Թորնթոնին, ով առավել հայտնի է «Նարուտո» անիմե-սերիալի և վիդեոխաղերի, Կիսամե Հոշիգակիի՝ «Silent Hill» խաղի պրոտագոնիստ[75]: «Shattered Memories» խաղի գլխավոր հերոս Հարի Մեյսոնի ձայնով: «Sonic Free Riders»-ն առաջին խաղն էր, որտեղ Թորնթոնը հնչյունավորեց Շեդոուին[74]:

«Sonic Generations» խաղում կերպարները, ներառյալ Շեդոուն, առաջին անգամ հնչյունավորվեցին նաև այլ լեզուներով՝ բացի ճապոներենից և անգլերենից. ֆրանսերեն (Բենեդիկտ ԴյուՊակ), գերմաներեն (Կլաուս Լոխտով), իտալերեն (Մաուրիցիո Մերլուցցո) և իսպաներեն (Մանուել Խիմենո):

«Սոնիկ Իքս» անիմեի ռուսերեն տարբերակում Շեդոուին հնչյունավորել է Դմիտրի Ֆիլիմոնովը[76]:

Կարծիքներ քննադատներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեդոուն հիմնականում ստացավ խառը արձագանքներ մամուլի կողմից։ Մեծ մասը քննադատների, այդ թվում՝ Բեն Շտալը GameSpot կայքից, Շեդոուին անվանեցին «կլոն» կամ «Սոնիկի մութ տարբերակ»: Game Revolution ինտերնետային պորտալի ներկայացուցիչը ոզնուն բնութագրեց որպես «Սոնիկի լրիվ հակապատկեր»[77]: 1UP.com կայքում հրապարակված «Ինչպես Sega-ն կարող է փրկել ոզնի Սոնիկին»[78][79][80][81][82][83] հոդվածում լրագրող Ջերեմի Փերիշը գրել էր շարքի բազմաթիվ կերպարների մասին, որոնցից պետք է ազատվել, նշելով, որ դա հատկապես վերաբերում է Շեդոուին[84]: 2009 թվականին IGN-ի ներկայացուցիչ Լևի Բյուքենենը քննադատեց Սոնիկի տիեզերքի կերպարներին, այդ թվում նաև Շեդոուին, ում անվանեց անհաջող փորձ «հաջորդ հնարավոր մոսկոտը» գտնելու համար: Բացի հենց կերպարից, քննադատը նկատել էր, որ նրան նվիրված խաղի խաղային գործընթացը, մասնավորապես հրազենի կիրառումը, դարձել է վերջին խաղերի կենտրոնական խնդիրը, քանի որ դրանցում, համեմատած առաջին պլատֆորմերների հետ, որոնք թողարկվել էին Mega Drive/Genesis կոնսոլների համար, ավելի քիչ ուշադրություն է դարձվում արագությանը[85]:

Միևնույն ժամանակ, այս կերպարի հայտնվելը «Sonic the Hedgehog» խաղերի շարքում դրականորեն ընդունվեց երկրպագուների կողմից: 2006 թվականին Sonic Channel կայքի անցկացրած պաշտոնական հարցման համաձայն, «Sonic the Hedgehog» շարքի 28 կերպարներից Շեդոուն իր հանրաճանաչությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը[86]: Կայքի ներկայացուցիչ Կրիս Բաֆան Շեդոուին տեղադրել է 20-րդ տեղում «Համակարգչային խաղերի 25 լավագույն հակահերոսներ» ցանկում՝ ընդգծելով, որ թեև նա երբեմն պայքարում է բարու համար, սակայն չի խուսափում հակառակորդներին գնդացիրով կրակելուց[87]: IGN կայքի ցանկերում Շեդոուն հայտնվել և հիշատակվել է երկու անգամ՝ «Խաղերի ամենահայտնի հակահերոսներ» ցանկում զբաղեցնելով 23-րդ տեղը[81], և «Sonic the Hedgehog» շարքի այն կերպարների ցանկում, որոնց երկրպագուները, բացի Սոնիկից, կցանկանային տեսնել «Super Smash Bros. Braw»l ֆայթինգում[82]«: Yahoo! Games»-ի ներկայացուցիչը Շեդոուին ընդգրկել է «Ինը չար խաղային կերպարներ» ցանկում[83], իսկ «Գինեսի ռեկորդների գրքում» նա զբաղեցրել է 25-րդ տեղը «Բոլոր ժամանակների համակարգչային խաղերի 50 լավագույն կերպարներ» ցանկում[88]:

Բացի դրական բնույթի ցուցակներից, Շեդոուն հիշատակվել է նաև «ամենավատ կերպարներ» ցուցակներում: Սև ոզնին երկրորդ տեղն է զբաղեցրել Sega Addicts կայքի «Sonic the Hedgehog-ի 10 ամենավատ կերպարներ» ցանկում, որտեղ նա նկարագրվել է որպես «մշտապես Մարիայի և իր մութ անցյալի մասին բողոքող», «Սոնիկի զզվելի և զայրացնող տարբերակ, ստեղծված բոլոր այդ երեխաների համար, ովքեր սիրում են էմո խմբեր», և համեմատվել է «Final Fantasy» շարքի կերպար Կլաուդ Ստրայֆի հետ[79]: Շեդոուն հիշատակվել է նաև GamesRadar (զբաղեցնելով չորրորդ տեղը) և «Game Informer» (ստանալով յոթերորդ տեղը) ցուցակներում[80][89]: Առաջին ցուցակի հեղինակ լրագրող Ջիմ Ստերլինգը կերպարին անվանել է «լավ գաղափարը փչացնելու իդեալական օրինակ»[80], իսկ երկրորդ ցուցակի ստեղծող Բրայան Շեյը խոստովանել է, որ սկզբնապես ինքն էլ Շեդոուի երկրպագու էր, սակայն որպես մշտապես մռայլ տառապողի կերպարը արագորեն հոգնեցրել է բոլորին, և վերջին «մուրճը Շեդոուի դագաղի կափարիչին» դարձել է նրա առանձին խաղը, որը ձախողվեց[89]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկնաբանություններ
  1. Չնայած այն հանգամանքին, որ այս տեխնիկան հիմնականում օգտագործվում է Շադոուի կողմից, «քաոսի կառավարումն» օգտագործվել է նաև սերիալի այլ հերոսների կողմից, այդ թվում՝ Sonic-ի։[16][17].
  2. Այնուամենայնիվ, «Sonic Adventure 2»-ում Շադոու-ի մորթին իր սուպեր ձևով արծաթագույն էր:
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 Կաղապար:Cite video game
  2. Կաղապար:Cite video game
  3. 3,0 3,1 3,2 Rivals // Руководство игры Sonic Rivals 2. — EU. — Sega, 2007. — С. 7. — 36 с.
  4. 4,0 4,1 «Shadow» (ճապոներեն). Sonic Channel. Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  5. Characters // Руководство игры Shadow the Hedgehog. — US. — Sega, 2005. — С. 9. — 36 с.
  6. 6,0 6,1 6,2 Կաղապար:Cite video game
  7. Prima Development The Beginnig // Sonic Adventure 2: Prima’s Official Strategy Guide / Knight, Michael; Knight, Trisa. — US. — Prima Games, 2001. — С. 3. — 176 с. — ISBN 9780761536147
  8. Կաղապար:Cite video game
  9. 9,0 9,1 Shadow the Hedgehog // Официальный альбом для наклеек Sonic the Hedgehog Sticker Collection. — UK. — Factory Entertainment, 2010. — С. 12. — 24 с.
  10. Կաղապար:Cite video game
  11. Basic Actions // Руководство игры Shadow the Hedgehog. — US. — Sega, 2005. — С. 12. — 36 с.
  12. Special Actions // Руководство игры Shadow the Hedgehog. — US. — Sega, 2005. — С. 13. — 36 с.
  13. Characters // Руководство аркадной версии Sonic the Fighters. — UK. — Sega, 1996. — С. 3. — 4 с.
  14. 1P Game // Руководство игры Shadow the Hedgehog. — US. — Sega, 2005. — С. 23. — 36 с.
  15. 15,0 15,1 Nishino, Makoto. Руководство игры Sonic Heroes. — US. — Sega, 2004. — Team Introductions. — С. 6. — 32 с.
  16. Կաղապար:Cite video game
  17. Կաղապար:Cite video game
  18. Կաղապար:Cite video game
  19. Руководство игры Sonic Adventure 2. — US. — Sega, 2001. — Prologue. — С. 3. — 34 с.
  20. Կաղապար:Cite video game
  21. Կաղապար:Cite video game
  22. Prologue // Руководство игры Shadow the Hedgehog. — US. — Sega, 2005. — С. 6. — 36 с.
  23. Shadow the Hedgehog // Руководство игры Sonic the Hedgehog 2006 года. — US. — Sega, 2006. — С. 14. — 28 с.
  24. Oliver, Tristan. (2010-11-11). «Who Else Joins Sonic Colors on the DS?» (անգլերեն). TSSZ News. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  25. Characters // Руководство игры Sonic Colors. — UK. — Sega, 2010. — С. 4—5. — 13 с.
  26. Цилюрик, Сергей. (2012-01-10). «Sonic Generations» (ռուսերեն). Gameland.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2017-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  27. Կաղապար:Cite video game
  28. Կաղապար:Cite video game
  29. Characters // Руководство игры Sonic Battle. — UK. — Sega, 2003. — С. 4. — 60 с.
  30. Whitehead, Dan. (2008-09-23). «Sonic Chronicles: The Dark Brotherhood Review» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին. Վերցված է 2017-03-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  31. Կաղապար:Cite video game
  32. Голубев, Алексей. (2009-06-17). «Sonic and the Black Knight» (ռուսերեն). Gameland.ru. Արխիվացված է օրիգինալից 2015-06-24-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  33. Groenendijk, Ferry. (2006-03-26). «Review: Sega Superstars» (անգլերեն). VideoGamesBlogger.com. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2017-01-27-ին.
  34. Ahearn, Nate. (2008-02-28). «Sega Superstars Tennis Unlockable Lineup Revealed» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  35. Racer Profiles // Руководство игры Sonic & Sega All-Stars Racing. — UK. — Sega, 2010. — С. 5. — 20 с.
  36. Barry the Nomad. (2012-08-09). «Sumo Digital: We've revealed all the Sonic characters we're going to reveal» (անգլերեն). SEGA Bits. Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  37. 出場選手の紹介 // Руководство игры Mario & Sonic at the Olympic Games для Nintendo DS. — JAP. — Sega, 2007. — С. 11. — 36 с.
  38. Characters // Руководство игры Mario & Sonic at the Olympic Winter Games. — US. — Sega, 2009. — С. 4. — 24 с.
  39. Characters // Руководство игры Mario & Sonic at the London 2012 Olympic Games. — US. — Sega, 2012. — С. 10. — 27 с.
  40. Select Character // Руководство игры Mario & Sonic at the Sochi 2014 Olympic Games. — US. — Sega, 2014. — С. 21. — 32 с.
  41. Brian. (2016-05-04). «Tons of Mario & Sonic at the Rio 2016 Olympic Games Wii U Screenshots, Details» (անգլերեն). Nintendo Everything. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  42. «Latecomer Assist Trophies» (անգլերեն). Smash Bros Dojo!!. 2008-03-14. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2017-01-27-ին.
  43. Spencer. (2014-11-11). «Sonic the Hedgehog and Shadow Show Up in Sega's Hero Bank 2» (անգլերեն). Siliconera. Արխիվացված օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  44. Doctor MK. (2016-11-22). «TSS Review: Lega Dimensions Sonic the Hedgehog Level Pack» (անգլերեն). The Sonic Stadium. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  45. «第33話「プロジェクト・シャドウの謎 」» (ճապոներեն). TV Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  46. «第38話「マリアの願い、みんなの願い」» (ճապոներեն). TV Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  47. ««Там, где рождаются звёзды». «Соник Икс». Season 3. 2005-10-29. 22 minutes in. 4Kids TV. {{cite episode}}: More than one of |season= and |seriesno= specified (օգնություն)
  48. ««Воскрешение Шэдоу»». «Соник Икс». Season 3. 2006-05-06. 22 minutes in. 4Kids TV. {{cite episode}}: More than one of |season= and |seriesno= specified (օգնություն)
  49. «Event Report: World Hobby Fair 2003» (անգլերեն). The Next Level. 2003-02-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  50. Рейд Харрисон. ««Объединение Зла»». «Соник Бум». Season 1. 11 minutes in. Cartoon Network, Карусель. {{cite episode}}: More than one of |season= and |seriesno= specified (օգնություն)
  51. «Real quick, before the Twitter fun starts up again» (անգլերեն). Twitter. 2015-11-11. Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  52. Линар Гимашев (2022-03-30). «Сцена после титров фильма «Соник 2 в кино» доступна для просмотра». Plugged In. Արխիվացված օրիգինալից 2022-04-16-ին. Վերցված է 2022-03-31-ին.
  53. Карл Боллерс, Кен Пендерс, Майкл Галлахер (w), Джефф Пауэлл, Викки Уильямс (let). "Sonic Adventure 2/As the Shadow Awakes" Sonic the Hedgehog #98 (Июль 2001), Archie Comics
  54. Ян Флинн (w), Тереза Дэвидсон (let). "Time & Again" Sonic Universe #2 (Март 2009), Archie Comics
  55. Ян Флинн (w), Трейси Ярдли (p), Джим Амаш, Терри Аустин (i), Джейсон Янсен (col), Марк Пеллерито (let). I Am #171 (Январь 2007), Archie Comics
  56. Ян Флинн (w), Фил Феликс (let). "The End" Sonic X #40 (Декабрь 2008), Archie Comics
  57. 57,0 57,1 IGN Staff. (2001-06-04). «Interview With Sonic Adventure 2 Director Takashi Iizuka» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  58. «PlayStation Games & Media News: Fast Talking» (անգլերեն). Официальный сайт PlayStation. 2007-12-02. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  59. «ソニックというキャラクター性を表現しやすくしたかった» (ճապոներեն). Sonic Channel — Интервью с Юдзи Уэкавой. Արխիվացված է օրիգինալից 2015-03-23-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  60. Hero of Legend. (2016-06-25). «Lots of unseen concept art of Sonic and company» (անգլերեն). The Sonic Stadium. Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  61. Paul.Str337. (2011-07-28). «Summer of Sonic 2011: Sonic Team on Stage» (անգլերեն). The Sonic Stadium. Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին. Վերցված է 2017-03-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  62. 62,0 62,1 Kemps, Heidi. (2005-09-30). «Sega's Yuji Naka Talks!» (անգլերեն). GameSpy. Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  63. BattleBorn. (2014-07-14). «Shadow the Hedgehog: The Tay Review» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  64. «Cuts Unleashed: SA2 Vocal Collection» (անգլերեն). VGMdb. Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  65. «Tales of Knighthood: Sonic and the Black Knight — Original Soundtrax» (անգլերեն). VGMdb. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  66. «Lost and Found: Shadow the Hedgehog Vocal Trax» (անգլերեն). VGMdb. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  67. «Sonic the Hedgehog Vocal Traxx: Several Wills» (անգլերեն). VGMdb. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  68. «Sonic Generations Original Soundtrack: Blue Blur» (անգլերեն). VGMdb. Արխիվացված է օրիգինալից 2016-03-31-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  69. Hammond, Joe. «Sonic Generations Original Soundtrack: Blue Blur Review» (անգլերեն). Square Enix Music Online. Արխիվացված է օրիգինալից 2016-03-31-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  70. «The Voices of Koji Yusa» (անգլերեն). Behind the Voice Actors. Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  71. «The Voices of David Humphrey» (անգլերեն). Behind the Voice Actors. Արխիվացված է օրիգինալից 2016-09-05-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  72. Joscelyne, Svend. (2005-09-12). «Sonic Voiceover Cast Replaced» (անգլերեն). The Sonic Stadium. Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  73. «Jason Griffith» (անգլերեն). AniDB. Արխիվացված է օրիգինալից 2014-04-02-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  74. 74,0 74,1 Կաղապար:Cite video game
  75. «The Voices of Kirk Thornton» (անգլերեն). Behind the Voice Actors. Արխիվացված է օրիգինալից 2014-09-18-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  76. «Филимонов Дмитрий Фёдорович» (ռուսերեն). Молодёжное театральное искусство. 2015-05-30. Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  77. Liu, Johnny. «Sonic Adventure 2 Review for the Dreamcast» (անգլերեն). Game Revolution. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  78. Stahl, Ben. (2001-04-13). «Sonic Adventure 2 Hands-On» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  79. 79,0 79,1 Grant, Stevie. (2010-06-30). «Top 10 Worst Sonic Characters» (անգլերեն). Sega Addicts. Արխիվացված է օրիգինալից 2017-02-23-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  80. 80,0 80,1 80,2 Sterling, Jim. (2011-01-19). «The 10 Worst Sonic Friends (страница 2)» (անգլերեն). GamesRadar. Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  81. 81,0 81,1 IGN Staff. (2012-03-05). «Gaming's Most Notorious Anti-Heroes» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  82. 82,0 82,1 Thomas, Lucas M. (2007-10-12). «Smash It Up! — Sonic Team» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  83. 83,0 83,1 «Shadow the Hedgehog (Sonic the Hedgehog Series)» (անգլերեն). Yahoo! Games. 2010-04-15. Արխիվացված է օրիգինալից 2010-05-11-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  84. Parish, Jeremy. (2007-12-02). «Hit Reset: How Sega Can Save Sonic the Hedgehog» (անգլերեն). 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  85. Buchanan, Levi. (2009-02-20). «Where Did Sonic Go Wrong?» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  86. «Sonic Channel Official Popularity Poll» (ճապոներեն). Sonic Channel. 2006-06-23. Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  87. Buffa, Chris. (2009-04-24). «Top 25 Anti-Heroes (страница 7)» (անգլերեն). GameDaily. Արխիվացված է օրիգինալից 2009-04-27-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  88. Marchiafava, Jeff. (2011-02-16). «Guinness Names Top 50 Video Game Characters Of All Time» (անգլերեն). Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին. Վերցված է 2017-03-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  89. 89,0 89,1 Shea, Brian. (2015-05-16). «The 10 Worst Characters in Sonic History» (անգլերեն). Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2017-03-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]