Շաֆաք Պավեյ
| Շաֆաք Պավեյ թուրքերեն՝ Şafak Pavey | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 10, 1976[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Անկարա, Թուրքիա[2][3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վեստմինստերի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող, դիվանագետ և իրավապաշտպան |
| Աշխատատու | Միավորված ազգերի կազմակերպություն |
| Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
| Կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[4][5] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Շաֆաք Պավեյ (ծնված հուլիսի 10 1976 թվական, Անկարա, Թուրքիա)[6], թուրք դիվանագետ, հրապարակախոս և քաղաքական գործիչ։ Շաֆաքը Թուրքիայի մեջլիսի անդամ է։ Ներկայացնում է Ստամբուլի նահանգը[7]։ Համարվում է առաջին հաշմանդամություն ունեցող կինը, ով դարձել է մեջլիսի պատգամավոր։ Շաֆաքը նաև ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամ է[8][9]։ 2012 թվականին Պավեյը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ստացել է խիզախության համար կանանց միջազգային մրցանակ՝ անձամբ Հիլարի Քլինթոնից և Միշել Օբամայից[8][10]։ Բարեգործական միսիաներ է իրականացրել դեպի Ալժիր, Եգիպտոս, Իրան, Լիբանան և Սիրիա։ Պավեյը երկար տարիներ է արդեն,ինչ համագործակցում է Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող Ակօս թերթի հետ։ Նա Հրանտ Դինքի մտերիմներից է եղել և երկար ժամանակ է, ինչ Ակօսի սյունակագիր է։ Շաֆաք Պավեյը այն անձանցից է, ով մշտապես կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և հետագա զարգացմանը։ Շաֆաք Պավեյը բազմիցս քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա Թուրքիայի մեջլիսում Նորվեգիայի և Հարավային Կորեայի հետ պառլամենտական բարեկամական խմբերի անդամ է։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 13 Numaralı Peron (Yazarları: Ayşe Önal/Şafak Pavey) (1996) ISBN 9753252773
- Nereye Gidersem Gökyüzü Benimdir (2011) ISBN 9786055411107
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20180615111603/https://www.tbmm.gov.tr/develop/owa/milletvekillerimiz_sd.bilgi?p_donem=26&p_sicil=6920
- ↑ http://www.hurriyetdailynews.com/ankara-silent-on-egyptian-broadcasters-in-turkey-.aspx?PageID=238&NID=77808&NewsCatID=338
- ↑ http://www.turkishweekly.net/news/179657/ankara-silent-on-egyptian-broadcasters-in-turkey.html
- ↑ https://www.workwithdata.com/person/safak-pavey-1976
- ↑ https://www.tbmm.gov.tr/milletvekili/milletvekilidetay?DonemId=f72877c2-f51d-037b-e050-007f01005610&Id=f72877c2-bf4c-037b-e050-007f01005610
- ↑ «Safak Pavey bio».
- ↑ «CHP’s Pavey elected to UN committee»:
- 1 2 «2012 International Women of Courage Award Winners»:
- ↑ «Events and News 2012 | Embassy of the United States Ankara, Turkey» Արխիվացված 2012-06-07 Wayback Machine.
- ↑ «Clinton praises Pavey’s tireless passion, energy»:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆաք Պավեյ» հոդվածին։ |
| ||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անկարա քաղաքում ծնվածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Անձինք Անկարայից
- Թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- Ստամբուլի պատգամավորներ