Շաքիի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքիի դրամատիկական թատրոն
Sabit Rəhman adına Şəki Dövlət Dram Teatrın
Թատրոնի շենքը 2015 թվականին
Տեսակշենք
թատրոնի տնօրենՀիկմետ Նաբիլի
ԵրկիրԱդրբեջան
Գտնվելու վայրըՇաքի Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1975
Գլխավոր ռեժիսորՄիրբալա Սալիմլի

Շաքիի Սաբիտ Ռախմանի անվան պետական դրամատիկական թատրոն (ադրբ.՝ Sabit Rəhman adına Şəki Dövlət Dram Teatrın), Ադրբեջանի Շաքի քաղաքում գործող թատրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնում Շաքիում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի 70-ական թվականներին տեղի մտավորակությունը բարեգործական նպատակներով ներկայացումներ է կազմակերպում` ըստ Միրզա Ֆաթալի Ախունդովի, Աջաֆ բեկ Վեզիրովի, Աբդուրահիմ բեկ Ահվերդիևի, Նարիման Նարիմանովի, Ռաշիդ բեկ Էֆենդիև, Նամիկ Քեմալի ստեղծագործությունների մոտիվների[1]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շաքիում ստեղծվել են թատերական խմբակներ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Իսմայիլ Օսման օղլին, Իսմայիլ Դաղեստանլին սկսել են իրենց բեմական գործունեությունն այդ խմբակներում[1]։ 1933-1950 թվականներին Շաքիում ընդհատումներով գործել է Պետական դրամատիկական թատրոն[1], որը կրել է Միրզա Ալեքպեր Սաբիրի անունը[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ֆինանսական խնդիրների և աղքատության պատճառով թատրոնը որոշ ժամանակով փակվել է[2]։ 1959-1975 թվականներին քաղաքում գործել է Ժողովրդական թատրոն[1]։

Դրամատիկական թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյնահ Ատակիշևի «Առաջադրանքի մեկնելիս» ներկայացման պաստառը»` նվիրված Ֆրանսիական դիմադրության մասնակից Ահմեդ Ջեբրաիլովին, Շաքիի պետական դրամատիկական թատրոնում: Ահմեդ Ջեբրաիլովի տուն-թանգարանը Շաքիում (նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակին)

1975 թվականին հիմնադրվել է Շաքիի դրամատիկական թատրոնը։ 1976 թվականին, Ի. Ջոշկունի «Կոմսոմոլյան բանաստեղծություններ» ներկայացմամբ կայացել է թատրոնի բացումը[1]։ Իր գոյության պատմության ընթացքում թատրոնը բեմադրել է «Այդին» (1977), «Մարդու կյանքը» (1977), «Մարդը մարդուն», «Ձեզ համար եմ գալիս» (1977, 1982), «Ստորագրություններում» (1978), «Եզովպոս» (1979), «Թանկագին տղա» (1979), «Պատմություն արջի` հանցագործներին հաղթողի մասին» (1980), «Յուրաքանչյուրն իր աստղն ունի» (1981), «Մետեորիտ» (1981), «Անանուն աստղ» (1982), «Ռոմեո և Ջուլիետ» (1983) և այլ ներկայացումներ[1]։ «Վարպետներ» (1978, Ս. Ստոյանով), «Վագր և բորենի» (1979, Շանդոր Պետյոֆի), «Արթուր Ուինի կարիերան» (1981, Բերտոլդ Բրեխտ) ներկայացումների համար Շաքիի դրամատիկական թատրոնն արժանացել է Բուլղարիաում, Հունգարիայում և ԳԴՀում անցկացվող ԽՍՀՄ թատրոնների փառատոնների դիպլոմների։ 1984 թվականին թատրոնը ելույթներ է ունեցել Մոսկվայում[1]։ 1986 թվականին թատերախմբում խաղացել են Ռ. Յունուսովը, Ի. Ալիևը, Ա. Ամիբալաևը, Ֆարման Աբդուլաևը, Ա. Ռահիմովը, Ն. Ջաֆարովը, Ս. Սամեդովան, Խանլար Հաշիմզադեն, Շ. Բաբաևան, Մ Ամիրովան և այլն[1]։ Մինչև 1985 թվականը թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Հուսեյնահ Ատակիշիևը։ 1985 թվականին թատրոնի ռեժիսորն է դարձել Ջահանգիր Նովրուզովը[1]։ Թատրոնը ելույթներ է ունեցել Բեռլինում, Սոֆիայում, Բուխարեստում, Բուդապեշտում, Պրահայում[2]։ 1990-ական թվականներին թատրոնը ֆինանսական դժվարություններ է ունեցել[2]։ 2012 թվականին թատրոնը Մոլիերի «Ժորժ Դանդեն» ներկայացմամբ մասնակցել է Թուրքիայի Կոնիա քաղաքում կայացած Թուրքալեզու ժողովուրդների թատերական փառատոնին և արժանացել է երկու հատուկ մրցանակի։ Յուրաքանչյուր տարի թատրոնը հյուրախաղերով է հանդես գալիս Բաքվում[2]։

Թատրոնի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս շենքն սկսել է գործել 1973 թվականին որպես Մետաքսագործների մշակույթի պալատ։ 1975 թվականին այն փոխանցվել է թատերախմբին։ Երկար ժամանակ թատրոնի շենքում հիմնանորոգում չէր իրականացվում։ 2011 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շաքիի զարգացման հրաման է ստորագրել, որից հետո 2012 թվականին սկսվել է թատրոնի երեքհարկանի շենքի հիմնանորոգումը[3]։ Վերանորոգումից հետո հանդիսասրահը տեղավորում է 299 հանդիսական։ Ներկայացման ժամանակ դեկորացիաների արագ փոփոխման համար տեղադրվել է շարժական բեմ, իսկ շենքի մակերեսը ընդարձակվել է` 4000 քմ-ից դառնալով 5000 քմ։ Մինչև վերանորոգումը թատրոնի շենքում կային 78 ծառայողական վայրեր, իսկ այժմ դրանց թիվը հասել է 86-ի։ Շենքում կա փորձերի համար նախատեսված փոքր բեմ և դիմահարդարման սենյակներ։ Թատրոնի բակում ևս բարեկարգման աշխատանքներ են տարվել։ 2013 թվականին վերանորոգված շենքի պայմաններին է ծանոթացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шәки драм театры / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. — Т. X. — С. 500-501.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Xəyalə Rəis. Интервью с директором театра Хикметом Набили. Teatr təmirdədir deyə qapımı bağlayıb evimdə oturmamışam(ադրբ.) // Каспий : газета. — 30 марта 2013. Архивировано из первоисточника 27 Հունիսի 2015.
  3. 3,0 3,1 Ильхам Алиев ознакомился с ходом капитального ремонта и реконструкции здания Шекинского государственного драматического театра имени Сабита Рахмана // Официальный интернет сайт Президента Азербайджанской Республики. — 14 августа 2013.