Շաքեն Նիյազբեկով
Արտաքին տեսք
![]() | |
| Ի ծնե | Շաքեն Նիյազբեկով |
| Ծնվել է | 1938 հոկտեմբերի 12 |
| Ծննդավայր | Թարազ |
| Վախճանվել է | օգոստոսի 16, 2014 (տարիքը 75) |
| Մահվան վայր | Ալմա Աթա |
| Ազգություն | ղազախ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ակտիվ շրջան | նկարիչ, դիզայներ |
Շաքեն Նիյազբեկով (ղազ.՝ Шәкен Оңласынұлы Ниязбеков, հոկտեմբերի 12, 1938, Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2014, Ալմաթի, Ղազախստան), ղազախ նկարիչ, դիզայներ, Ղազախստանի դրոշի հեղինակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքեն Նիյազբեկովը ծնվել է 1938 թվականին, Թարազում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի առևտրա-արդյունաբերական քոլեջ։ Ուսանողական տարիներին մասնակցել է Էրմիտաժի թանգարանում իրականացվող, Իսակևի տաճարի և Պետերգոֆ պալատի վերականգնողական աշխատանքներին։
Շաքեն Նիյազբեկովը Ղազախստանի դրոշի հեղինակն է։ Ղազախական Հանրապետության ազգային դրոշի համար առաջարկված 600 աշխատանքներից ընտրվել է նրա նախագիծը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kazakhstan bids farewell to Shaken Niyazbekov». kazakh-tv.kz. 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014-09-29-ին. Վերցված է 2015-04-23-ին.
