Շարոն դեն Ադել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարոն դեն Ադել
Բնօրինակ անունհոլ.՝ Sharon Janny den Adel
Ծնվել էհուլիսի 12, 1974(1974-07-12)[1] (49 տարեկան)
Վադինքսվեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերռոք, սիմֆոնիկ մետալ և գոթիկ մետալ
Մասնագիտությունհևի մետալ կատարող, երգերի հեղինակ և նորաձևության դիզայներ
Երգչաձայնlight mezzo-soprano?
Գործիքներվոկալ
ԼեյբլRoadrunner Records, Sony Music, Gun Records և Sony Music Entertainment
ԱնդամակցությունWithin Temptation
ԿապվածWithin Temptation
Կայքwithin-temptation.com
 Sharon den Adel Վիքիպահեստում

Շարոն դեն Ադել (հոլանդերեն` Sharon den Adel, հուլիսի 12, 1974(1974-07-12)[1], Վադինքսվեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և նորաձևության դիզայներ, հայտնի է որպես Within Temptation սիմֆոնիկ մետալ/ռոք խմբի և My Indigo սոլո նախագծի վոկալիստ և երգերի հեղինակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարոն դեն Ադելը ծնվել է 1974 թվականի հուլիսի 12-ին Հարավային Հոլանդիայի Վադինքսվեյն քաղաքում։ Վաղ տարիքում շատ է ճանապարհորդել և ընտանիքի հետ ապրել է տասը տարբեր երկրներում[3]։ Հինգ տարի՝ մինչև վեց տարեկանը, ապրել է Ինդոնեզիայում[4]։

Տասնչորս տարեկանում Շարոնն սկսել է երաժշտական կարիերա․ որպես վոկալիստ հանդես է եկել տարբեր երաժշտական խմբերի հետ, ներառյալ Kashiro բլյուզ-ռոք խումբը[5]։ Համերգներից մեկից հետո նա ծանոթացել է Ռոբերտ Վեստերհոլտի հետ։ Ծանոթության ժամանակ Վեստերհոլտը քննադատել է նրա ելույթը, սակայն հետագայում նրանք սկսել են համագործակցել երաժշտության բնագավառում։ Ռոբերտ Վեստերհոլտն է Շարոնին ծանոթացրել է Paradise Lost խմբի արվեստի հետ, որը հետագայում ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա[6]։

1996 թվականին Շարոն դեն Ադելն ու Ռոբերտ Վեստերհոլտը մի շարք այլ երաժիշտների հետ ստեղծել են The Portal խումբը, որը հետագայում (նախքան առաջին ձայնագրությունը) վերանվանվել է Within Temptation[3][7][7]։

2017 թվականին սկսել է երաժշտական սոլո նախագիծ՝ My Indigo։ Նախագիծը Շարոնն ստեղծել է իր այն երգերի թողարկման նպատակով, որոնք գրվել էին Within Temptation խմբի հերթական համերգային շրջագայությունից վերադառնալուց հետո իր վերապրած ստեղծագործական ճգնաժամի ընթացքում։ Նախագծի առաջին ալբոմը կոչվել է My Indigo[2]։

Շարոն դեն Ադելն ունի բակալավրի աստիճան հագուստի դիզայնի բնագավառում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարոն դեն Ադելն ու Ռոբերտ Վեստերհոլտն ունեն երեք երեխա՝

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Within Temptation[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
DVD
Համերգային ալբոմներ

My Indigo[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ
Սինգլներ
  • «My Indigo»
  • «Out Of The Darkness»
  • «Where Is My Love»
  • «Crash And Burn»
  • «Someone Like You»

Համագործակցություն այլ երաժիշտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք[10][11][12]
2009 International Dance Music Awards Լավագույն պրոգրեսիվ-հաուս/տանս երգ In and Out of Love
(Արմին վան Բյուրենի հետ համատեղ)
Հաղթանակ
2011 Loudwire Music Awards Տարվա ռոք-աստվածուհի Շարոն դեն Ադել Հաղթանակ
2014 Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Within Temptation — New Album In 2018, Singer Announces Solo Project
  3. 3,0 3,1 «Sharon den Adel». Within Temptation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  4. 4,0 4,1 «Biography for Sharon den Adel». IMDb. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  5. My Life Story: Sharon den Adel(անգլ.) // Metal Hammer : magazine. — Future plc, 2008. — № 176. — С. 65.
  6. 6,0 6,1 «Rock». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  7. 7,0 7,1 «About WT». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. A new kid on the block Արխիվացված 2009-06-08 Wayback Machine
  9. «Sharon: Important News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  11. http://loudwire.com/within-temptation-sharon-den-adel-loudwire-2011-rock-goddess-of-the-year/
  12. http://loudwire.com/within-temptation-sharon-den-adel-rock-goddess-of-the-year-4th-annual-loudwire-music-awards/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարոն դեն Ադել» հոդվածին։