Շարոն Կովակս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարոն Կովակս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհոլ.՝ Sharon Kovacs
Ծնվել էապրիլի 15, 1990(1990-04-15)[1] (34 տարեկան)
Baarlo, Maasbree, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Պարգևներ
Կայքkovacsmusic.com
 Sharon Kovacs Վիքիպահեստում

Շարոն Կովակս (հոլ.՝ Sharon Kovacs, ապրիլի 15, 1990(1990-04-15)[1], Baarlo, Maasbree, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, առավել հայտնի է «Կովակս» բեմական անվամբ։ 2014 թվականին նա թողարկել է իր առաջին սինգլը՝ «Իմ սեր» (անգլ.՝ My Love):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի ապրիլի 15-ին Նիդերլանդների Բարլո քաղաքում։ Սովորել է «Ռոք Սիթի համալսարանում և «Էյնդհովենի» վոկալային դպրոցում։ Ուսումը ավարտել է 2013 թվականին։ 2014 թվականին համագործակցել է պրոդյուսեր Օսկար Հոլլմանի հետ՝ «My Love» սինգլը ձայնագրելու համար։ Երգը մասամբ ձայնագրվել է Կուբայում։ 2014 թվականի հուլիսի 1-ին հոլանդական «NPO 3FM» ռադիոն նշել է նրա 3FM տաղանդը[3]։ 2014 թվականին Կովակսը ելույթներ է ունեցել «North Sea Jazz» և «Lowlands» փառատոներում։ Նույն թվականի հոկտեմբերի 2-ին Կովակսը հաղթել է հոլանդական «NPO Radio 2 Soul & Jazz» մրցանակաբաշխությունում՝ լավագույն ջազ կատարող անվանակարգում[3]։

Նրա առաջին ալբոմը՝ «Սևի երանգները» «Shades Of Black», լույս է տեսել 2015 թվականի ապրիլի 2-ին։ Այնուհետև նա սկսել է իր «Shades Of Black» շրջագայությունը և համերգներ ունեցել Թուրքիայում, Իսրայելում և եվրոպական այլ երկրներում։

2016 թվականի հոկտեմբերի 29-ին Կովակսը հաղթել է «European Border Breakers» մրցանակաբաշխությունում[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "My Love" EP (2014)
  • "The Devil You Know" (2015)
  • "Sugar Pill" (2017)
  • "Cheap Smell" (2018)
  • "Black Spider" (2018)
  • "Its The Weekend" (2018)
  • "Mama & Papa (Oct 2018)
  • "Snake Charmer" (2019) (ft. Parov Stelar)
  • "You Again" (2019)
  • "Crazy" (2019)
  • "Cozy" (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.telegraaf.nl/binnenland/24673447/__Kovacs_wint_Europese_muziekprijs__.html
  3. 3,0 3,1 «Winnaar Radio 6 Award Beste Soul & Jazz Talent». NPO Radio 6 Soul & Jazz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  4. «Article». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]