Շառլ դե Շամբրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շարլ դե Շամբրենից)
Շառլ դե Շամբրեն
ֆր.՝ Charles de Chambrun
Ծննդյան անունֆր.՝ Louis Charles Pineton de Chambrun
Ծնվել էփետրվարի 10, 1875(1875-02-10)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 6, 1952(1952-11-06)[2][3][4] (77 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունդիվանագետ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5]
Պարգևներ
ԱմուսինMarie de Rohan-Chabot?
 Charles de Chambrun (1875-1952) Վիքիպահեստում

Շառլ դե Շամբրեն (ֆր.՝ Charles de Chambrun, փետրվարի 10, 1875(1875-02-10)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - նոյեմբերի 6, 1952(1952-11-06)[2][3][4], Փարիզ), ֆրանսիացի գրող և դիվանագետ։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արիստոկրատների ընտանիքում։ Հայրը եղել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան իրավախորհրդատուն։ Որպես կցորդ աշխատել է Վատիկանում, Բեռլինում և Վաշինգտոնում։ Այնուհետև երկու տարի աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։

1914 թվականից աշխատել է Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղար Սանկտ-Պետերբուրգում, այնուհետև` Աթենքում (1924) և Վիեննայում (1926)։

1928-1933 թվականներին նա Ֆրանսիան ներկայացրել է Անկարայում, 1933-1935 թվականներին դեսպան է եղել Իտալիայում։

1946 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Գրող է։ Մի շարք երկրներում Ֆրանսիայի դիվանագիտական հաստատություններում աշխատանքների վերաբերյալ հուշագրությունների, «Աթաթուրք և նոր Թուրքիա», «Դիվանագիտության, ավանդույթների ու հիշողությունների ոգին» գրքերի հեղինակն է։

Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La vie amoureuse de la Grande Catherine coll. " Leurs amours " (1927)
  • Les Errants de la Gloire (1933)
  • La reine Christine de Suède (1934)
  • Atatürk et la Turquie nouvelle (1939)
  • Le Roi de Rome (1941)
  • Lettres à Marie, Pétersbourg-Pétrograd, 1914—1918 (1941)
  • À l'école d’un diplomate : Vergennes (1944)
  • L’Esprit de la diplomatie (1944)
  • Traditions et souvenirs (1952)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ դե Շամբրեն» հոդվածին։