Շարլոտտա Ֆրյոլիխ
Շարլոտտա Ֆրյոլիխ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1698 |
Ծննդավայր | Եվլե, Շվեդիա |
Մահացել է | հուլիսի 21, 1770 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ուփսալա, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, բանաստեղծուհի, ֆիզիկոս և գյուղատնտես |
Ամուսին | Յոհան Ֆունկ |
Ծնողներ | հայր՝ Կարլ Գուստավ Ֆրյոլիխ |
Շարլոտտա Ֆրյոլիխ (շվեդերեն՝ Charlotta Frölich, նոյեմբերի 28, 1698, Եվլե, Շվեդիա - հուլիսի 21, 1770, Ուփսալա, Շվեդիա), շվեդ բանաստեղծուհի և պատմաբան։ Իր ժամանակի ամենաբեղուն հեղինակներից մեկն է եղել՝ զիջելով միայն Հեդվիգ Շառլոտ Նորդենֆլիխտին։ Երբեմն օգտագործել է Լոտտա Թրիվեն (Lotta Triven) կեղծանունը։ Հեղինակ է մի քանի քաղաքական աշխատությունների։ Ֆրյոլիխն առաջին կինն է, ում աշխատությունները հրատարակվել են Շվեդիայի գիտությունների ակադեմիայի կողմից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտտա Ֆրյոլիխը կոմս Կարլ Գուստավ Ֆրյոլիխի (շվեդերեն՝ Carl Gustaf Frölich) և Բեատա Քրիստինա Կրոնստրյոմի (շվեդերեն՝ Beata Christina Cronström) դուստրն է։ 1735 թվականին նա ամուսնացել է Յոհան Ֆունկի (շվեդերեն՝ Johan Funck) հետ[1]։ Շարլոտտա Ֆրյոլիխը Եվա Մարգարետա Ֆրյոլիխի (շվեդերեն՝ Eva Margareta Frölich) զարմուհին է։
Ֆրյոլիխը մեծացել է Մերձբալթիկայում և ստացել լյութերական սպարտացու և կրոնական դաստիարակություն՝ շեշտը դնելով կրոնի, քրտնաջան աշխատանքի և շքեղության բացակայության վրա։ Շատ է կարդացել, գրել է, ուսումնասիրել պատմություն, զբաղվել տնային տնտեսությամբ, երգել օրհներգեր և Աստվածաշունչ։ Ենթադրվում է, որ բացի շվեդերենից խոսել է գերմաներեն, քանի որ հոր առաջին լեզուն գերմաներենն է եղել։ Երկար ժամանակ հրաժարվել է ամուսնությունից, որպեսզի իրեն նվիրի գյուղատնտեսությանը և հանքարդյունաբերությանը։ Օվերբոյում կալվածք է ունեցել, որտեղ չուգուն է արտադրել, ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրյոլիխի ստեղծագործությունները կարելի է բաժանել երկու շրջանի․ մինչև 1759 թվականը հրատարակել է հիմնականում դասագրքեր, իսկ 1762 թվականից (ընդմիջումից հետո, երբ տեսողությունը վատացել է) հիմնականում պատահական բանաստեղծություններ։ Հրատարակել է պատմության դասագիրք և ձեռնարկներ գյուղատնտեսության վերաբերյալ։ 1741 թվականին դարձել է առաջին կինը, ով տպագրվել է Գիտությունների ակադեմիայում՝ իր սեփական փորձի վրա հիմնված գյուղատնտեսության վերաբերյալ երեք աշխատություններով, երկրորդը եղել է Եվա Էկեբլադը (1748)։ Նրա պատմության մասին գիրքը հայտնի է դարձել 1759 թվականից և նոր հրատարակություններով լույս է տեսել արդեն 1817 թվականին։
1768 թվականին հրատարակել է երկու բանաստեղծություն քաղաքական բանավեճի մասին՝ Bisvärmen-ը և Poeme-ն։ Ֆրյոլիխն առաջարկներ է ներկայացրել մուրացկան երեխաների պետական խնամքի և կրթության վերաբերյալ։ Ֆրյոլիխն այն սահմանափակ թվով կանանցից է եղել, որոնցից վեցն ազատ ժամանակ բացահայտորեն մասնակցել են քաղաքական բանավեճերին իրենց անունով, այլ ոչ կեղծանունով, նրանք են՝ Էլիզաբեթ Շտիրնկրոնը և Աննա Անտուանետ Գիլենբորգը, Հեդվիգ Շառլոտա Նորդենֆլիխտը, Ֆրանսուազա Մարգարիտա Ժանիսոնը և Աննա Մարգարետ ֆոն Բրագները[2]։ Ֆրանսուազա Մարգարիտա Ժանիսոնի հետ նա իր դարի երկու կանանցից մեկն էր, ովքեր գաղափարներ էին մշակել, թե ինչպես պետք է պետությունը կառավարի տնտեսությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gabriel Anrep (1858-1864)։ «Svenska adelns ättar-taflor / Afdelning 1. Abrahamsson - Granfelt /»։ Վերցված է 2019-04-08
- ↑ Jon Hogdal (15 мая 2001)։ «1700-talets vittra fruntimmer ifrågasatte tidens normer» (շվեդերեն)։ Сайт Университета Уппсалы (Uppsala universitet)։ Վերցված է 2019-04-08
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ann Öhrberg (2001). Vittra fruntimmer. Författarroll och retorik hos frihetstidens kvinnliga författare. Stockholm: Gidlunds Förlag. ISBN 978-91-7844-330-7
- Skuncke Marie-Christine, Tandefelt Henrika, red (2003). Riksdag, kaffehus och predikstol: frihetstidens politiska kultur 1766—1772. Skrifter / utgivna av Svenska litteratursällskapet i Finland, 0039-6842 ; 649. Stockholm: Atlantis. Libris 9002888. ISBN 91-7486-771-7