Շարլոտտա Յուրստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարլոտտա Յուրստրյոմ
Ծնվել էմայիսի 14, 1807(1807-05-14)[1]
ԾննդավայրԿալմար, Շվեդիա
Մահացել էմայիսի 19, 1877(1877-05-19)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՆորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Erik Djurström?

Շարլոտտա Յուրստրյոմ (շվեդ.՝ Hedvig Charlotta Djurström, մայիսի 14, 1807(1807-05-14)[1], Կալմար, Շվեդիա - մայիսի 19, 1877(1877-05-19)[1], Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա), շվեդ դերասանուհի, թատրոնի տնօրեն։ 19-րդ դարի 1-ին կեսի Շվեդիայի և Ֆինլանդիայի գավառական թատրոնների առաջատար դերասանուհիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլոտտա Յուրստրյոմն ապրել է 19-րդ դարի 1-ին կեսին, մի ժամանակաշրջանում, երբ Շվեդիայում և Ֆինլանդիայում մշտական թատերախմբերը գործում էին միայն խոշոր քաղաքներում։ Մյուս քաղաքներում գործում էին շրջիկ թատերախմբեր, որոնք շրջում էին երկրով մեկ և հանդես էին գալիս կամ թատրոնների շենքերում, կամ էլ ժամանակավոր բեմերում։ Նա համարվում էր իր ժամանակի ամենահայտնի գավառական դերասանուհիներից մեկը։

Հեդվիգ Շառլոտ Հոֆմանը ծնվել է 1807 թվականին, Կալմար քաղաքում։ Նրա առաջին ներկայացումները տեղի են ունեցել Էրիկ Ստոլբերգի շրջիկ թատրոնում, որը հայտնի էր դարձել որպես «Յուրստրյոմի թատրոն», այն բանից հետո, երբ նա 1827 թվականին թատրոնն անցել է Էրիկ Վիլհելմ Յուրստրյոմի (1787–1841) ղեկավարության ներքո։ Շարլոտն ամուսնացել է Էրիկ Յուրստրյոմի հետ և նրա մահից հետո 5 տարի՝ 1841 թվականից մինչև 1846 թվականը, ինքն է ղեկավարել թատրոնը։ 1846 թվականին նա թատրոնը հանձնել է առաջատար դերասան Ռուդոլֆ Ոոշբերգին և մինչև 1848 թվականը այնտեղ հանդես է եկել որպես դերասանուհի[2]։

Իր կարիերայի սկզբում Շառլոտը հանդես է եկել երկրորդական դերերում, այնուհետև նրան վստահել են գլխավոր հերոսների դերեր, որոնց շնորհիվ էլ նա հայտնի է դարձել։ Նա առավել հայտնի է դարձել Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը» պիեսում Ժաննա դ'Արկի դերով (1832), որը մեծ հաջողություն է գրանցել, և դրանից հետո Շարլոտին անվանել են «գավառական Ժաննա դ’Արկ», այնպես որ ամենահեռավոր քաղաքներից հանդիսատեսը եկել է դիտելու նրա ներկայացումները։ Նա նաև հաջողությամբ խաղացել է Մարի Ստյուարտի դերը համանուն պիեսում։ Քննադատները նշել են, որ Շառլոտը հակված է եղել պաթոսին և վերամբարձ առոգանությանը, բայց նրա ներկայացումները մասսայականություն են վայելել, և նա խաղացել է գլխավոր դերեր։ Նրան երբեմն վստահել են օպերային դերերգեր, բայց երգելը նրա ուժեղ կողմը չէր, և նրա փոխարեն երգել են այլ դերասանուհիներ, օրինակ՝ Անժելիկա Մագիտոն։ Շառլոտը հաջողակ էր ոչ միայն սովորական մարդկանց շրջանում, այլև շվեդական հասարակության բարձր խավի ներկայացուցիչների շրջանում, ինչը անսովոր էր գավառական դերասանուհիների համար։ Շառլոտին անվանել են գեղեցկուհի և հրաշագործ, բայց 1841 թվականին Ստոկհոլմում թատերախմբի հետ նրա ներկայացումը առանձնահատուկ արձագանքներ չի ստացել, և նրան կոչել են միջակ, կամ լավ դերասանուհի։

Այնուհետև Շառլոտը ելույթ է ունեցել այլ շրջիկ թատրոնների հետ, իսկ վերջին տարիներին նա աշխատել է Ladugårdslandsteatern թատրոնում (այժմ`Folkan): 1864 թվականին նա դադարել է ելույթ ունենալ և բնակություն է հաստատել Նորչյոպինգում։ Ունեցել է չորս երեխա, նրա երկու դուստրերը՝ Էմիլիան և Վիլհելմինան և ապօրինի որդին՝ Վիլհելմ Էբերհարդ Յուրստրյոմը, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը։

Շարլոտ Յուրստրյոմը և նրա դուստրը՝ Վիլհելմինան, մահացել են 1877 թվականին, խոլերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=7745
  2. Erik Wilhelm Djurström, urn:sbl:17570, Svenskt biografiskt lexikon (art av Nils Taube.), hämtad 2018-06-18.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Förra delen, 1772-1842, Bonnier, Stockholm, 1917 [Շվեդական թատրոններն ու շվեդ դերասանուհիները Գուստավ III-ի օրից մինչև մեր օրեր, հատոր 1. 1772-1842]
  • Europas konstnärer, 1887 (շվեդերեն)