Jump to content

Շարիֆ Շարիֆով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարիֆ Շարիֆով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 11, 1988(1988-11-11) (38 տարեկան)
ԾննդավայրГунух, Gochadinsky selsoviet, Չարոդինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝180 սանտիմետր

Շարիֆ Նաիբգաջավովիչ Շարիֆով (ադրբ.՝ Şərif Naibhacavoviç Şərifov, նոյեմբերի 11, 1988(1988-11-11), Гунух, Gochadinsky selsoviet, Չարոդինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս, Ադրբեջանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ, Ադրբեջանի հավաքականի անդամ։ 2012 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն[2] և 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բազմակի մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ ավար է։ Ծնունդով Չարոդինսկի շրջանից է։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել Ղզլարում, որից հետո տեղափոխվել է Մախաչկալա, որտեղ սկսել է մարզվել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Անվար Մագոմեդգաջիևի մոտ: 2007 թվականի հունիսին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Բելգրադում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը[3]։ Որոշելով հանդես գալ Ադրբեջանի ազգային հավաքականում՝ ընդունել է այդ երկրի քաղաքացիությունը, ադրբեջաներեն նրա անունն ու ազգանունը հնչում է Շարիֆ Շարիֆով։

Շարիֆն իր նորամուտը միջազգային խոշոր մրցաշարերում նշել է 2008 թվականին՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Մեկ տարի անց Հերնինգի աշխարհի առաջնությունում Շարիֆովը դարձել է բրոնզե մեդալակիր։ 2010 թվականին իր առաջին մեդալն է նվաճել մայրցամաքային առաջնություններում։ Բաքվում կայացած Եվրոպայի առաջնությունում Շարիֆովը դարձել է արծաթե մեդալակիր՝ պարտվելով ռուս Անզոր Ուրիշևին։ Շարիֆովը նվաճել է բրոնզե մեդալլ Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունում, իսկ սեպտեմբերին եզրափակչում հաղթելով ուկրաինացի Իբրահիմ Ալդատովին` դարձել է աշխարհի չեմպիոն մինչև 84 կգ քաշային կարգում և իրավունք ստացել հանդես գալ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում[4], որտեղ նույնպես նվաճել է ոսկե մեդալ։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահն ու Ազգային օլիմպիական կոմիտեն Շարիֆովին պարգևատրել են Շոհրաթ (Փառք)[5] շքանշանով։

2012 թվականի դեկտեմբերի 18-ին պարգևատրվել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական շքանշանով[6]։

2019 թվականի սեպտեմբերի 21-ին Շարիֆ Շարիֆովը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել և արտոնագիր ստացել Տոկիո-2020 ամառային օլիմպիական խաղերի համար[7]:

2011 թվականին եղել է Ադրբեջանի լավագույն մարզիկների տասնյակում[8]։

2012 թվականին եղել է Ադրբեջանի լավագույն մարզիկների լավագույն քսանյակում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Шарип Шарипов — олимпийский чемпион 2012!». Արխիվացված օրիգինալից 2015-02-08-ին. Վերցված է 2012-08-13-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  2. ↑ «ИТАР-ТАСС: Азербайджанец Шарип Шарипов — чемпион Олимпийских игр по вольной борьбе в категории до 84 килограмм». Արխիվացված օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2012-08-12-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  3. ↑ European Championship. Freestyle Juniors. 2007-06-26 Belgrade (SRB). 84.0 kg Archive copy Wayback Machine-ի միջոցով: (անգլերեն)
  4. ↑ «Шариф Шарифов: На Олимпиаду в Лондон поеду только за «золотом»». Արխիվացված օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2012-01-23-ին.
  5. ↑ Olimpiya yığmamızın üzvlərinə orden və medallar verildi Archive copy Wayback Machine-ի միջոցով:. Список награждённых олимпийцев.
  6. ↑ В Национальном Олимпийском Комитете подведены итоги 2012 года, вручены награды спортсменам и тренерам. В церемонии принял участие Президент Азербайджана Ильхам Алиев
  7. ↑ «Азербайджан завоевал пять лицензий на летние Олимпийские игры «Токио-2020»» (ռուսերեն). azertag.az. Արխիվացված օրիգինալից 2019-09-21-ին. Վերցված է 2019-09-22-ին.
  8. ↑ «В Азербайджане награждены лучшие спортсмены года». Արխիվացված օրիգինալից 2021-03-12-ին. Վերցված է 2012-01-23-ին.
  9. ↑ Названы имена лучших спортсменов Азербайджана 2012-го года(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շարիֆ Շարիֆով – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարիֆ Շարիֆով» հոդվածին։