Շարժում (թերթ, Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շարժում (թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շարժում (այլ կիրառումներ)
Շարժում

«Շարժում», ազգային, հասարակական, գրական շաբաթաթերթ։ Հնչակյան կուսակցության հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1937 թվականին, Բուենոս Այրեսում։ Խմբագիրներ՝ Էոլմեսեքյան, Կուժնունի, Աճեմյան, Սարգիսյան։

Լուսաբանել է Խորհրդային Հայաստանի անցուդարձը, հայկական գաղթավայրերի առօրյան, հայրենակցական միությունների գործունեությունը։ Գրական բաժնում տպագրվել են հայ խորհրդային և սփյուռքի հեղինակների գործեր, արվեստի և գրականության նշանավոր գործիչների մասին տեղեկություններ։

Թերթի իսպանալեզու բաժնում տպագրվող նյութերը նվիրված էին իսպանախոս հայ երիտասարդության հայեցի դաստիարակության խնդրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 467