Շարժական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Biblioburro, շարժական գրադարան Կոլումբիայում
Շարժական գրադարան Ֆինլանդիայում
Նավ, որը սարքավորված է գրադարանի համար, Նորվեգիա

Շարժական գրադարան, դարակներով կամ ցուցապահարաններով սարքավորված տրանսպորտային միջոց՝ գրքեր տեղափոխելու համար։ Հարմար է փոքր և հեռավոր բնակավայրերի համար, որտեղ սովորական գրադարան ստեղծելը նպատակահարմար չէ։ Արևմտյան երկրներում շարժական գրադարանները երբեմն նախատեսված էին հաշմանդամություն ունեցող այն անձանց համար, ովքեր տեղաշարժման դժվարություն ունեին։

Քենիայում այս նպատակով օգտագործում են բեռնակիր կենդանիների, իսկ Վենեսուելայում գրքերը դժվարանցանելի լեռնային շրջաններ են տանում էշերի և ջորիների վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում առաջին շարժական գրադարանն ի հայտ եկավ 1904 թվականին (ըստ այլ տվյալների՝ 1905 թվականին) Մերիլենդ նահանգում։ Նրա հեղինակը Մերի Թիթքոմբն էր[1][2] (1857–1932)[3]։ Գերմանիայում առաջին անգամ նման գրադարան ստեղծվեց 1920-ական թվականներին Մյունխենում՝ տրամվայի հիման վրա։ 1926 թվականին Վորմս քաղաքի գրադարանը ավտոբուս սարքավորեց այս նպատակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. First bookmobile in the country (անգլ.)
  2. «The first county bookmobile in the US, Western Maryland Regional Library»։ whilbr.org 
  3. Joanne E. Passet (1994)։ «Itinerating Libraries»։ in Wayne A. Wiegand and Donald G. Davis։ Encyclopedia of Library History։ Taylor & Francis։ էջեր 315–317։ ISBN 978-0-8240-5787-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]