Շարժաթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարժաթև, շուռտվիկա-սողանային մեխանիզմի մաս։ Ծառայում է մեքենայի մխոցի կամ սողանի ետադարձ-համընթաց շարժումը ծնկաձև լիսեռի շուռտվիկի պտտական շարժման փոխակերպելու համար։ Մխոցային շարժիչներում, կոմպրեսորներում և պոմպերում։ Շարժաթևի ձողը, որպես կանոն, ունի երկտավրային հատույթ, մխոցի հետ կապված գլխիկը չերկատվող է, իսկ ծնկաձև լիսեռի հետ կապվածը՝ երկատվող (մեխանիզմի հավաքումն ապահովելու համար)։ Դարբնոցադրոշմիչ սարքավորումներում շարժաթևի գլխիկն ունի հատուկ կառուցվածք՝ մի ուղղությամբ բեռնվածքներ ընդունելու համար։ Կան նաև հաստատուն և փոփոխվող երկարության շարժաթևեր, որոնց միջոցով կարգավորվում է սողանի դիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 464 CC-BY-SA-icon-80x15.png