Շարախ Պաչալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարախ Պաչալիա
Ծնվել էմայիսի 20, 1914(1914-05-20)
ԾննդավայրQ3596033?, Աբխազիա, Աբխազիայի Հանրապետություն
Մահացել է2000
Մահվան վայրՍուխում
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Շարախ Աբզեհովիչ Պաչալիա (մայիսի 20, 1914(1914-05-20), Q3596033?, Աբխազիա, Աբխազիայի Հանրապետություն - 2000, Սուխում), աբխազ խորհրդային դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ Վրացական ԽՍՀ և Աբխազական ԻՍՍՀ ժողովրդական արտիստ (1955 թ.)։

Ավարտել է Վ․ Դոմոգարովի դրամատիկական ստուդիան Սուխումում (1933 թ.) և Ռուսթավելու թատրոնի թատերական ստուդիան Թբիլիսիում (1939 թ.)։ Ազգային պրոֆեսիոնալ թատրոնի առաջին գործիչներից։

Դերերից են՝ Դաուր (Գուլիայի «Հերոսների ժայռը»), Դանակայ (Լակերբայի «Դանակայ»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), բեմադրություններից՝ Գուլիայի և Միկավայի «1866 թվականը» (1939 թ.), Շեքսպիրի «Օթելլո» (1955 թ.)։

Հեղինակ է «Գունդա» (1957 թ.), «Մեծ հարսանիք» (1942 թ.) պիեսների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png