Jump to content

Շատ ցածր մերձերկրյա ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շատ ցածր մերձերկրյա ուղեծիր գեոկենտրոն ուղեծրերի մի շարք է, որոնց ամենացածր բարձրությունները (պերիգեյում) գտնվում են 400 կմ-ից ցածր։ Այն աճող առևտրային նշանակություն ունի տարբեր սցենարներում և բազմաթիվ կիրառությունների համար՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական ​​արբանյակային գործողություններում։ Կիրառությունները ի թիվս այլոց ներառում են Երկրի զննում (ռադար, ինֆրակարմիր, եղանակային), հեռահաղորդակցություն և գյուղական վայրերում ինտերնետ հասանելիություն։

Տիեզերական սարքավորումը կարող է տեղադրվել Երկրի շուրջ բարձր էլիպտիկ ուղեծրի վրա՝ 80-ից մինչև 90 կմ ցածր պերիգեյով, մնալով այնտեղ բազմաթիվ ուղեծրերի համար[1]: Ենթաուղեծրային թռիչք և մոտ տիեզերք երբեմն համարվում է մինչև Երկրից 160 կմ բարձրությունը[2]:

Հետաքրքրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կառավարությունները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել շատ ցածր մերձերկրյա ուղեծրերում արբանյակների նկատմամբ, ինչպիսին էրր օրինակ՝ Եվրոպական տիեզերական գործակալության GOCE գիտական ​​արբանյակը[3][4], որը նախատեսված էր Երկրի գրավիտացիոն դաշտի ճշգրիտ չափումներ կատարելու և օվկիանոսագիտական հետազոտությունների համար։ Այն մնաց 250 և 300 կմ բարձրությամբ կայուն ուղեծիր, երեք տարվա տևողությամբ՝ 2009-ից 2013 թվականներին։

Չինաստանի տիեզերական գործակալությունը շատ ցածր մերձերկրյա ուղեծիր է ուղարկել Տյանգուն-1 նախատիպային տիեզերական կայանը 2011 թվականին՝ միջինում 355 կմ բարձրության վրա, և Տյանգուն-2 նախատիպը՝ 2016 թվականին, որոնք երկուսն էլ դուրս բերվել ուղեծրից։ Տյանգուն տիեզերական կայանը, որը արձակվել է 2021 թվականին (մշտական ​​անձնակազմով 2022 թվականից[5]), գործում է մոտավորապես 350 – 450 կմ բարձրության վրա։

Ճապոնական Ճապոնական տիեզերական գործակալությունը, 2017 թվականին արձակեց իր Գերցածր բարձրության փորձարկման արբանյակը («Ցուբամե»), որի ուղեծիրը դանդաղորեն նվազեց սկզբնական 630 կմ բարձրությունից մինչև յոթ տարբեր բարձրությունները՝ 271 կմ-ից մինչև 167,4 կմ վերջնական բարձրությունը։

2016 թվականին Սկիյոն ընկերությունը ներկայացրեց շատ ցածր մերձերկրյա ուղեծիր արբանյակ ուղարկելու արտոնագիր, որը նկարագրում է առևտրային արբանյակային գործունեությունը 100-ից մինչև 350 կմ ուղեծրերում[6]: Ալբեդո, ԵՕԻ Տիեզերք, Thales Alenia Space և այլ ընկերություններ նույնպես հայտարարել են իրենց նմանատիպ ծրագրերի մասին[7]:

2021 թվականի հունիսին տեղի ունեցավ «Շատ ցածր մերձերկրյա ուղեծրերում առաքելությունների և տեխնոլոգիաների 1-ին միջազգային սիմպոզիումը»[8], որին գրանցվել էին գրեթե 200 մասնակիցներ արդյունաբերական ոլորտից, ակադեմիական շրջանակներից, տիեզերական գործակալություններից և կառավարություններից։ 2022 թվականի ապրիլին DARPA-ն առաջարկ արեց ուսումնասիրել շատ ցածր մերձերկրյա ուղեծրերը HF կապի ապահովման համար[9], և 2022 թվականի դեկտեմբերին շատ ցածր մերձերկրյա ուղեծրերի առավելությունները նշվեցին որպես ապագա 6G հաղորդակցության տեխնոլոգիայի համար՝ օգտագործելով այդ ուղեծրերում փոքր արբանյակների համաստեղություններ[10]:

Առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ցածր մերձերկրյա ուղեծրերում գործող արբանյակների առավելությունները բազմակողմանի են[11], ներառյալ՝ զգալիորեն ցածր մեկնարկի և շահագործման ծախսեր, զգալիորեն ավելի լավ կապի հնարավորությամբ հեռահաղորդակցության արբանյակներ և ինքնամաքրվող ուղեծրերի ստեղծում, որոնք էապես լուծում են տիեզերական աղբի նշանակալի խնդիրը։ Տեսականորեն, վերին մթնոլորտի նոսր օդը կարող է նաև օգտագործվել որպես շարժիչային վառելիք՝ ստորին ուղեծրի մթնոլորտային դիմադրությանը հակազդելու համար[12]:

Մարտահրավերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ցածր մերձերկրյա ուղեծրի ռեժիմում արբանյակների աշխատանքը պահպանելու համար կան մի քանի մարտահրավերներ, որոնք բարձր ուղեծրերը չունեն: Մոտ 450 կմ ցածր ուղեծրերը պահանջում են նորարարական տեխնոլոգիաների կիրառում արբանյակների աշխատանքի համար, ինչպիսիք են շարժիչի հաճախակի բռնկումների հնարավորությունը կամ նույնիսկ անընդհատ աշխատող շարժիչը (օրինակ՝ GOCE-ի մոտ), մթնոլորտային դիմադրությանը հակազդելու համար[13]:

Բացի այդ, շատ ցածր մերձերկրյա ուղեծրերում արբանյակները ենթարկվում են կոռոզիայի տարրական թթվածնի շատ բարձր մակարդակի պատճառով,[14]: Այս թթվածնի ձևը բարձր ռեակտիվ է, որը արագորեն կոռոզիայի է ենթարկում նյութերի մեծ մասը[15]: Սա պահանջում է հատուկ ծածկույթների օգտագործում՝ այս ուղեծրում գտնվող առարկաներն ու սարքավորումները պաշտպանելու համար։

Ուղեծրից իջեցման պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ընկերությունների կողմից մեծ արբանյակային համաստեղություններ ստեղծելու ծրագրերի պատճառով, որոնցից որոշները կունենան ավելի քան 10000 արբանյակ[16], 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովը ընդունեց նոր կանոն։ Նոր արբանյակները, որոնք տեղադրվում են ուղեծիր, պետք է կամ դուրս գան ուղեծրից, կամ տեղադրվեն «թաղման» ուղեծրում՝ առաքելության ավարտից հինգ տարի անց, ինչը կրճատվել է նախկինում ընդունված 25 տարվա ժամկետից։ Սա վերաբերում է ինչպես ԱՄՆ-ում լիցենզավորված արբանյակներին, այնպես էլ այլ երկրներից եկող արբանյակներին, որոնք ձգտում են մուտք գործել ԱՄՆ շուկա[17]: Արբանյակների սեփականատերերը այժմ պարտավոր են ներկայացնել իրենց մեկնարկի առաջարկների հետ միասին ուղեծրից դուրս բերման տեխնիկաները։

Շատ ցածր մերձերկրյա ուղեծրերում գտնվող արբանյակները նույնպես պահանջվում է դուրս բերել ուղեծրից առաքելության ավարտից հետո։ Սակայն, քանի որ այս ուղեծրերում մթնոլորտային դիմադրության ուժը մի քանի կարգ ավելի մեծ է, արբանյակի աշխատանքի ավարտից հետո բավարար կլինի ընդամենը անջատել շարժիչները և թույլ տալ մթնոլորտային դիմադրության ազդեցության տակ արբանյակին մտնել մթնոլորտի ավելի խիտ շերտեր և ոչնչանալ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McDowell, Jonathan C. (2018 թ․ հոկտեմբեր), «The edge of space: Revisiting the Karman Line», Acta Astronautica, 151: 668–677, arXiv:1807.07894, Bibcode:2018AcAau.151..668M, doi:10.1016/j.actaastro.2018.07.003.
  2. Malinowski, Bartosz (2024). «The Legal Status of Suborbital Aviation Within the International Regulatory Framework for Air and Space Use». Regulatory Dilemmas of Suborbital Flight. Space Regulations Library. Vol. 10. Cham: Springer Nature Switzerland. էջեր 13–43. doi:10.1007/978-3-031-75087-8_2. ISBN 978-3-031-75086-1.
  3. «GOCE». www.esa.int (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  4. Michaelis, I.; Styp-Rekowski, K.; Rauberg, J.; Stolle, C.; Korte, M. (2022 թ․ սեպտեմբերի 13). «Geomagnetic data from the GOCE satellite mission». Earth, Planets and Space. 74 (1): 135. Bibcode:2022EP&S...74..135M. doi:10.1186/s40623-022-01691-6. ISSN 1880-5981. S2CID 252203828.
  5. Jones, Andrew (2022 թ․ դեկտեմբերի 2). «China has 6 astronauts in space for the 1st time». Space.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 23-ին.
  6. USA Active US10351267B2, Reedy, Ronald E. & Schwartzentruber, Thomas E., "Satellite system", issued 2019-07-16 
  7. Werner, Debra (2021 թ․ հոկտեմբերի 5). «How low can satellites go? VLEO entrepreneurs plan to find out». SpaceNews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  8. Roberts, Peter C. E. (2022 թ․ հոկտեմբերի 1). «1st Symposium of Very Low Earth Orbit Missions and Technologies». CEAS Space Journal (անգլերեն). 14 (4): 605–608. Bibcode:2022CEAS...14..605R. doi:10.1007/s12567-022-00466-9. ISSN 1868-2510. S2CID 251489292.
  9. «DARPA Seeks Ionospheric Insights to Improve Communication Across Domains». www.darpa.mil. 2022 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  10. «Very-Low-Earth-Orbit Satellite Networks for 6G». huawei (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  11. Roberts, Peter C. E. (2022 թ․ հոկտեմբերի 1). «1st Symposium of Very Low Earth Orbit Missions and Technologies». CEAS Space Journal (անգլերեն). 14 (4): 605–608. Bibcode:2022CEAS...14..605R. doi:10.1007/s12567-022-00466-9. ISSN 1868-2510. S2CID 251489292.
  12. O'Callaghan, Jonathan (2025 թ․ փետրվարի 9). «Sky skimmers: The race to fly satellites in the lowest orbits yet». www.bbc.com. BBC. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
  13. Crisp, N. H.; Roberts, P. C. E.; Livadiotti, S.; Oiko, V. T. A.; Edmondson, S.; Haigh, S. J.; Huyton, C.; Sinpetru, L.; Smith, K. L.; Worrall, S. D.; Becedas, J.; Domínguez, R. M.; González, D.; Hanessian, V.; Mølgaard, A. (2020 թ․ հուլիսի 15). «The Benefits of Very Low Earth Orbit for Earth Observation Missions». Progress in Aerospace Sciences. 117 100619. arXiv:2007.07699. Bibcode:2020PrAeS.11700619C. doi:10.1016/j.paerosci.2020.100619. S2CID 220525689.
  14. Goto, Aki; Umeda, Kaori; Yukumatsu, Kazuki; Kimoto, Yugo (2021 թ․ հուլիսի 1). «Property changes in materials due to atomic oxygen in the low Earth orbit». CEAS Space Journal (անգլերեն). 13 (3): 415–432. Bibcode:2021CEAS...13..415G. doi:10.1007/s12567-021-00376-2. ISSN 1868-2510. S2CID 237817395.
  15. «Atomic oxygen». www.reading.ac.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  16. Brodkin, Jon (2019 թ․ հոկտեմբերի 16). «SpaceX says 12,000 satellites isn't enough, so it might launch another 30,000». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  17. Caldwell, Sonja (2021 թ․ հոկտեմբերի 16). «13.0 Deorbit Systems». NASA. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.