Շատրվան Կոկա-Կոլայից և Մենթոսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շատրվան 2 լիտրանոց կոլայի շշից այնտեղ Մենթոսի դրաժե գցելուց հետո
Շատրվաններ գազավորված տարբեր ըմպելիքների շշերից

Շատրվան Կոկա-կոլայից և Մենթոսից (նաև Մենթոսի ժայթքում), դիետիկ կոլայի և Մենթոսի դրաժեի փոխազդեցության արդյունք՝ ըմպելիքի տարայից փրփուրի ժայթքման տեսքով[1][2]։ Գազը, արտազատվելով դրաժեի մակերևույթից, հեղուկը մղում է տարայի վերևի մաս, այնուհետև նրանից դուրս, ինչը հանգեցնում է հսկայական շիթերով շատրվանի առաջացման[3]։ Առաջին անգամ այդ փորձը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1999 թվականին Լի Մարեկի և նրա Marek's Kid Scientists կողմից[4]։ Հեռուստատեսությամբ ցուցադրված Սթիվ Սպենգլերի փորձը 2005 թվականին ՅուԹյուբ կայք է ներբեռնվել որպես վիրուսային հոլովակ[5][6][7][8], ինչն էլ հանգեցրել է նմանատիպ փորձերի հոլովակների մի ամբողջ շարքի ի հայտ գալուն[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին նմանատիպ շատրվան ստանալու նպատակով օգտագործվել է Wint-O-Green ընկերության Life Savers դրաժե և սոդա[3]։ Դրաժեն շարել էին ծխամորճը մաքրելու բարակ խոզանակի վրա, որն այնուհետև դրել էին սոդայի մեջ, որպեսզի առաջանա շատրվան[3]։ 1990-ական թվականների վերջերին Life Savers արտադրողները մեծացրել են թողարկվող դրաժեի չափերը, ինչի հետևանքով դրանք այլևս սոդայի շշի բերանով չէին անցնում[3]։ Հետազոտողները, սակայն, շուտով նկատեցին, որ Մենթոս դրաժեները, գազավորված ըմպելիքի շշի մեջ ընկնելիս, առաջացնում են նույն ազդեցությունը[3]։

Լի Մարեկը և նրա Marek's Kid Scientists 1999 թվականին՝ «Late Show with David Letterman» հեռուստահաղորդման ժամանակ, փորձ են կատարել դիետիկ Կոկա-Կոլայով և Մենթոս դրաժեով[2][4][10]։ 2002 թվականի մարտին գիտնական և մանկավարժ Սթիվ Սպենգլերն այդպիսի փորձ է ցուցադրել KUSA-TV հեռուստաալիքով (NBC ցանցի մասնաճյուղ, Դենվեր, Կոլորադո նահանգ)[11]։ «Մենթոսի գեյզերներով» փորձը 2005 թվականի սեպտեմբերին դարձել է համացանցի սենսացիա[6]։ Այն նաև 2006 թվականին դարձել է «Միֆեր ոչնչացողները» (անգլ.՝ MythBusters) հեռուստասերիալի էպիզոդներից մեկի ուսումնասիրության թեմա[12]։ Սպենգլերը Մենթոսը շշի մեջ տեղավորելը հեշտացնելու և ավելի մեծ հզորությամբ շատրվան ստանալու համար սարքի գյուտից հետո Մենթոս արտադրող Perfetti Van Melle ընկերության հետ կնքել է լիցենզիոն համաձայնագիր[13]։ Սպենգլերի՝ խաղալիք արտադրող The Amazing Toys ընկերությունը 2007 թվականի փետրվարին թողարկել է Geyser Tube անվանումով խաղալիք[14]։ 2010 թվականի հոկտեմբերին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է այս փորձի ռեկորդը. SM Mall of Asia առևտրի կենտրոնում (Մանիլա, Ֆիլիպիններ) Perfetti Van Melle կոնցեռնի կազմակերպած միջոցառման ընթացքում միաժամանակ առաջացրել են նմանատիպ 2865 շատրվաններ[15][16]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիթերի «ժայթքման» գլխավոր պատճառը Մենթոսի դրաժեի կառուցվածքն է իր հետերոգեն նուկլեացիայի հատվածներով[3][16][17]։ Մենթոսի անանուխի դրաժեի մակերևույթը ծածկված է բազմաթիվ փոքր անցքերով, որոնք մեծացնում են ռեակցիային հասանելի մակերևույթի մակերեսը (և, հետևաբար, այն ռեակտիվների քանակը, որոնք կարող են միմյանց հետ ռեակցիայի մեջ մտնել ժամանակի որոշակի պահին), դրանով իսկ հանգեցնելով շիթի ձևով ժայթքելու համար անհրաժեշտ արագությամբ ու քանակով ածխածնի երկօքսիդի առաջացմանը[3][12][17]։ Այդ վարկածը հավելյալ կերպով հաստատվել է, երբ որպես ռեակցիայի «մեկնարկային անցում» օգտագործվել է քարաղը։ Հյուսիսային Կառոլինա նահանգի Բունեի Ապալաչյան պետական համալսարանի ֆիզիկոս Տոնյա Քոֆին հաստատել է, որ Մենթոսի դրաժեի մակերևույթի անհարթությունն օգնում է արագացնել ռեակցիան։ Քոֆիին նաև հաջողվել է պարզել, որ դիետիկ Կոկա-Կոլայում օգտագործվող ասպարտամը նվազեցնում է մակերևութային լարվածությունը և ուժեղացնում ռեակցիան, այնինչ կոֆեինը չի արագացնում նրա ընթացքը։ «Ժայթքման» ռեակցիան կարելի է իրականացնել դիետիկ կամ սովորական կոլայով, թեև ավելի հաճախ օգտագործվում է դիետիկը, որպեսզի հեշտ լինի մաքրել քաղցր ըմպելիքի շիթերի հետքերը[18][19]։

Անանուխի դրաժեն ըմպելիքի մեջ գցելուց հետո դրաժեի մակերևույթի շուրջը ձևավորվում են պղպջակներ, որոնք ձգտում են դեպի հեղուկի մակերևույթը[3]։ Դրանից բացի Մենթոսի խտությունն ավելի մեծ է, քան գազավորված ըմպելիքինը, ինչի պատճառով դրաժեն սուզվում է անոթի հատակը[3][12][16]։ Այդ երկու գործոնների համադրումն ստեղծում է գազավորված ըմպելիքի «ժայթքում»[3][12][16]։

Կալիումի բենզոատը, ասպարտամը և գազային վիճակում գտնվող ածխածնի երկօքսիդը (որ պարունակվում են դիետիկ կոլայում) ժելատինի ու արաբական խեժի (Մենթոսի բաղադրամասեր) հետ միասին գործում են որպես էմուլսիա գոյացնող և նպաստում մեծ քանակով փրփուրի առաջացմանը[10][12][16].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hazel Muir (2008-06-15)։ «Science of Mentos-Diet Coke Explosions Explained» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 
  2. 2,0 2,1 Michelle Bova (2007-02-19)։ «How Things Work: Mentos in Diet Coke» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Spangler Steve (2010)։ Naked Eggs and Flying Potatoes (անգլերեն)։ Greenleaf Book Group Press 
  4. 4,0 4,1 Suzanne Baker (2014-05-23)։ «Naperville students integral to classic TV bits, but will the fun continue?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-09-30 
  5. Clayton Neuman (ապրիլի 20, 2007)։ «The TIME 100 — Are They Worthy?» (անգլերեն)։ TIME։ Վերցված է հունիսի 22, 2014 
  6. 6,0 6,1 «Steve Spangler» (անգլերեն)։ 9 News։ օգոստոսի 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-22-ին։ Վերցված է հունիսի 22, 2014 
  7. Steve Spangler Science (հունիսի 26, 2006)։ «Orchestrated Chaos: A Mentos Tribute to Eepybird.com» (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 24, 2014 
  8. SpanglerScienceTV (հունիսի 6, 2012)։ «Original Mentos Diet Coke Geyser»։ YouTube։ Վերցված է հուլիսի 24, 2014 
  9. «Diet Coke and Mentos, Near Death»։ 239Media։ օգոստոսի 2, 2006։ Վերցված է նոյեմբերի 8, 2014 
  10. 10,0 10,1 Tonya Shea Coffey։ «Diet Coke and Mentos: What is really behind this physical reaction?» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 (չաշխատող հղում)
  11. «The Original Mentos Geyser Video»։ Վերցված է 2014-09-30 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Mythbusters: Diet Coke and Mentos MiniMyth»։ Discovery Channel։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին 
  13. Al Lewis (2006-11-07)։ «Mentos-soda mix a mint for scientist» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 
  14. Greg Sandoval (2007-02-13)։ «Toying with the Diet Coke and Mentos experiment» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 
  15. «Most Mentos and soda fountains» (անգլերեն)։ Guinness World Records։ 2010-10-17։ Վերցված է 2011-05-27 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Daven Hiskey։ «Why Do Mentos and Diet Coke React?» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-30 
  17. 17,0 17,1 «Mentos and Soda». MythBusters. Season 4. Episode 14. օգոստոսի 9, 2006. Discovery Channel. 
  18. Muir Hazel (հունիսի 12, 2008)։ «Science of Mentos-Diet Coke explosions explained»։ New Scientist (անգլերեն)։ Վերցված է 2009-09-20 
  19. Coffey Tonya Shea (June 2008)։ «Diet Coke and Mentos: What is really behind this physical reaction?»։ American Journal of Physics 76 (6): 551–557։ doi:10.1119/1.2888546 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]