Շատրվան Թատերական հրապարակում (Դոնի Ռոստով)
Շատրվան Թատերական հրապարակում | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր, շատրվան և արձանախումբ |
Քանդակագործ | Եվգենի Վուչետիչ |
Ստեղծում | 1936 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պրոլետարսկի շրջան |
Փողոց | Թատերական հրապարակ |
Շինության ձև | շատրվան |
Ներկա վիճակ | գործում է |
Fountan at Theater Square, Rostov-on-Don Վիքիպահեստում |
Շատրվան Թատերական հրապարակում (ռուս.՝ Фонтан на Театральной площади), ամենամեծ շատրվանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Գտնվում է քաղաքի Թատերական հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Մաքսիմ Գորկու անվան ակադեմիական թատրոնի շինարարության ավարտից հետո հարևանությամբ ստեղծվեց Թատերական պուրակ՝ կենտրոնում շատրվանով։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ, Դոնի Ռոստովի գեղարվեստական ուսումնարանի շրջանավարտ Եվգենի Վուչետիչն էր։
Շատրվանը կենտրոնում պատվանդանի վրա չորս ատլանտներով արձանախմբով քառակուսի ավազան է։ Ատլանտները պահում են դեպի վեր ցայտող շիթերով գավաթը։ Խումբը շրջապատված է պատվանդանների վրա գորտերով և կրիաներով, որոնց բերաններից ցայտում են հորիզոնական շիթեր։ Քաղաքային լեգենդը վկայում է, որ երիտասարդ քանդակագործն այդ երկկենցաղների մռութներին տվել է քաղաքի որոշ պաշտոնյաների դիմագծեր։ Քանդակները պատրաստված էին բետոնից՝ սպիտակ ցեմենտի վրա[1]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շատրվանն ավերվել է։ Այն վերականգնվել է 1950-ական թվականներին, որքան հնարավոր է դատել լուսանկարներով, ամբողջ ծավալով։ Սակայն 1970-ական թվականներին գորտերն ու կրիաները շատրվանից բացակայում էին։ Հնարավոր է, որ 20 տարվա ընթացքում քանդակագործական տարրերը քայքայվել են, կենդանիներին հեռացրել են, իսկ ատլանտներին որպես օգնություն գավաթի կենտրոնի տակ տեղադրել են հենարան՝ կասկածելով բետոնե տղամարդկանց ձեռքերի ուժին։
1999 թվականին նշված Դոնի Ռոստովի 250-ամյակին ընդառաջ շատրվանը վերանորոգեցին՝ վերադարձնելով նախնական տեսքը։ Փոխվեցին միայն նյութերը. հարթակը սալապատվեց բնական քարով, ատլանտների, գորտերի և կրիաների քանդակները կատարվեցին պղնձի վրա թափահանման տեխնիկայով։ Երեկոյան ժամերին շատրվանը լուսավորվում է գունավոր լույսերով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Театральная площадь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 Հուլիսի 7-ին.