Շատ ալ-Արաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շատտ էլ-Արաբից)
Jump to navigation Jump to search
Շատ ալ-Արաբ
Basra-Shatt-Al-Arab.jpg
Բասրա քաղաքը Շատտ ալ-Արաբի մոտ
Բնութագիր
Երկարություն 195
Ավազանի մակերես 1 000 000 կմ²
Ջրի ծախս 1500 մ³/վ
Ջրահոսք
Ակունք Էլ-Քուրնա քաղաք
Գետաբերան Էլ-Քիշլա քաղաք
 · Գետաբերանի տեղակայում Պարսից ծոց
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Եփրատ, Տիգրիս և Karun
Երկիր Իրաք Իրաք
Իրան Իրան

Շատ ալ-Արաբ[1] (արաբ․՝ شط العرب‎‎), գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ²։ Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց։ Վարարում է գարնանը։ Ձախից ընդունում է Քարուն գետը։ Ջրի ծախսը 1-2հզ. մ³/վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³/վրկ (գարնանը) է։ Նավարկելի է։ Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989)։ Աշխարհագրական անունների բառարան II։ Երևան: Լույս։ էջ II, 169