Շատո Շևալ Բլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Le Château Cheval Blanc

Շատո Շևալ Բլան (ֆր.՝ Château Cheval Blanc — Սպիտակ ձիու կալվածք)՝ Ֆրանսիական գինեգործական սեփականություն, որը գտնվում է Սենտ-Էմիլոն կոմունայում, Բոռդո (Bordeaux) ռեգիոնում։ «Սենտ-Էմիլիոնի գինիների 2006 թվականի պաշտոնական դասակարգման» համաձայն, տնտեսությունը պատկանում է Premier Grand Cru Classé «A»՝ց-ին, այսինքն, դասակարգման մեջ ամենաբարձր կատեգորիային։ Այս կատեգորիան ներառում է Սենտ-Էմիլիոնի ևս մեկ տնտեսություն՝ Château Ausone (Շատո Օզոն)։ Տնտեսությունը Բորդոյի լավագույն արտադրողների ցանկում է՝ ձախափնյա «հինգ» Premier Grand Cru Classé-ի հետ միասին, այն Պոմրոլ (Pomerol) համայնքի Château Pétrus տնտեսությունն է և համարվում է Սոտերն համայնքի Premier Cru Supérieur դասի միակ տնտեսությունը՝ Château d’Yquem (Շատո դ Իկեմ)

Արտադրում է երկու տարբեր գինիներ սեփական խաղողի այգիներից՝ Château Cheval Blanc (հիմնական կամ տնտեսության «առաջին» գինին) և Le Petit Cheval (տնտեսության «երկրորդ» գինին)։ Պատկանում Է LVMH խմբի (Moët Hennessy Louis Vuitton SA) վարչության նախագահ Բեռնար Առնոյին (Bernard Arnault) և բելգիացի գործարար Ալբեր Ֆրերին (Albert Frère): Տնտեսության ղեկավար Պիեր Լուրտոնը (Pierre Lurton) միաժամանակ հանդիսանում է Սոտերն համայնքի լավագույն՝ Château d’Yquem (Շատո դ Իկեմ) տնտեսության ղեկավար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert M.Parker Jr. «Bordeaux: A Consumer’s Guide to the World’s Finest Wines», 4th ed., Simon & Schuster Publishing, 2003
  • Robert M.Parker Jr. «The World’s Greatest Wine Estates: A Modern Perspective», Simon & Schuster Publishing, 2003
  • H.Johnson & J.Robinson «The World Atlas of Wine» Mitchell Beazley Publishing, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատո Շևալ Բլան» հոդվածին։