Շառլ Մոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Մոնե
ֆր.՝ Charles Monnet
1802 Toussaint Louverture reçoit une lettre de Napoléon.jpg
Ծնվել էհունվարի 10, 1732(1732-01-10)[1][2][3] կամ հոկտեմբերի 1, 1732(1732-10-01)[4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանվել է1808[1][5][6][7][8][9][10][10][10]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[11]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պաշտոնպալատական նկարիչ
ստորագրություն
Signature Ch Monnet.png
Charles Monnet Վիքիպահեստում

Շառլ Մոնե (ֆր.՝ Charles Monnet, հունվարի 10, 1732(1732-01-10)[1][2][3] կամ հոկտեմբերի 1, 1732(1732-10-01)[4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] - 1808[1][5][6][7][8][9][10][10][10], Փարիզ, Ֆրանսիա[11]), ֆրանսիացի պատմանկարիչ, բնանկարիչ, դեկորատոր, փորագրող և գրքերի նկարազարդող։ Հայտնի է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված իր աշխատանքներով[12][13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Մոնե, ջրաներկով փորագրանկար «Տելեմաքի արկածները» գրքից, 1774

Շառլ Մոնեն ծնվել է 1932 թվականի հունվարի 10-ին Փարիզում։ Ընդունվել է Գեղանկարչության ու քանդակագործության ակադեմիա, որտեղ սովորել է Jean II Restout-ի հետ։ Նա իր հասակակակիցների շարքում առանձնացել է իր տաղանդով և 1753 թվականին գեղարվեստական աշխատանքի կատարման համար ստացել է ակադեմիայի բարձրագույն մրցանակը՝ «the Rome Prize»։ Այդ պարգևը նրան թույլ է տվել ստեղծագործական երկարատև ուղևորության մեկնել Իտալիայում (Գրան տուր), որտեղ ուսումնասիրել է իտալական Վերածննդի գեղանկարչական ժառանգությունը։ Նա այցելել է երկրի խոշորագույն քաղաքները, ծանոթացել անցյալի մեծագույն վարպետների ճարտարապետական ու գեղանկարչական աշխատանքներին։ Այդ ամենը հետագայում իր արտացոլումն է գտել նրա արվեստում։

1765 հուլիսի 27-ին Շառլ Մոնեն դարձել է Ֆրանսիական գեղանկարչության ու քանդակագործության ակադեմիայի անդամ[14]։ Նա զգացել է, որ ուսանողներին սովորեցնելու համար պակասում է անատոմիական ուսումնական լիակատար ձեռնարկ և այդ բացը լրացնելու համար փորագրող Ժիլ Դեմարտոյի (ռուս.՝ Gilles Demarteau) հետ համահեղինակությամբ մի քանի տարի աշխատել է նկարիչների ու քանդակագործների համար նախատեսված անատոմիական ձեռնարկի վրա, որ կոչվել է «Անատոմիան որպես արվեստ» («Études d’anatomie à l’usage des peintres»)։ Նկարներով հարուստ առաջին հրատարակությունը լույս է տեսել ամենամյա հատորների տեսքով 1770-1775 թվականներին։

Անատոմիան որպես արվեստ, 1770-1775

Որպես թագավորական նկարիչ՝ Շառլ Մոնեն պատվեր է ստացել նկարներով զարդարելու Վերսալի Փոքր Տրիանոնում գտնվող ճարտարապետական համալիրի դռնից վերև ընկած հատվածը։ Բորեյին ու Օրիֆիային, ինչպես նաև Ֆլորային ու Զեֆիրին պատկերող կոմպոզիցիաներն ավարտին են հասցվել 1768 թվականին[15][16]։ Նրա նկարներն օգտագործվել են ճենապակե վազեր զարդարելու համար[17][18]։ Դրանցից մի քանիսը ձեռք է բերել թագավոր Լուի XVI-ը 1781 թվականին[19]։

1767 թվականին Շառլ Մոնեն ստեղծել է իր առաջին երեք պատմանկարները։ Հենց պատմական ու առասպելաբանական սյուժեներն են եղել նրա ստեղծագործության սկզբնական շրջանի հիմնական թեմաները, սակայն նա նկարել է նաև դիմանկարներ, բնանկարներ, կատարել նկարազարդման աշխատանքների պատվերներ։ Նկարչի իր կարիերայի ամբողջ ընթացքում Շառլ Մոնեն եղել է Փարիզյան սալոնի մշտական մասնակիցներից մեկը, որտեղ հաջողությամբ ցուցադրել է իր աշխատանքները։

Շառլ Մոնեն եղել է ամենահայտնի նկարազարդողներից մեկը 18-րդ դարի վերջում։ Այդ ժանրում նրա նորամուտը համարվում է ֆրանսիացի դրամատուրգ Palissot de Montenoy-ի «Փիլիսոփաներ» կատակերգության նկարազարդումը, որը լույս է տեսել 1760 թվականին (Paris: Duchesne, 1760)։ Նկարիչը լայն ճանաչման է արժանացել Տելեմաքոսի արկածների նկարազարդումների շնորհիվ, որը հրատարակվել է 1774 թվականին մեծ տպաքանակով, իսկ հաջորդ տարի հրատարակվել է փորագրող Ուիլկալ Ուոլքերի հետ միասին նկարազարդած Օվիդիուսի «Կերպարանափոխությունները»[20]։ Շառլ Մոնեն նկարազարդել է Ժան Ժակ Բաուզարի առակները (Fables, par M. Boisard), որոնք հրատարակվել են նրա ստեղծագործությունների ժողովածուում «Fables» խորագրով (հհ. 1 և 2, Փարիզ, 1773-1777, հատոր 3, Կանն, 1805)։

Շառլ Մոնեն նկարազարդել է նաև Լի Ֆոնտենի առակները[21], Moreau-ի, Marillier-ի ու Պիետրո Անտոնիո Մարտինիի հետ միասին նկարազարդել է Վոլտերի վեպերն ու հեքիաթները (1778) և Շոդերլո դը Լակլոի «Վտանգավոր կապեր» վեպը, որ հրատարակվել է 1796 թվականին Լոնդոնում։ Հետագա տարիներին նրա ստեղծագործություններից շատերը հայտնի են դարձել դրանց հիման վրա ստեղծված փորագրանկարների շնորհիվ։

Շառլ Մոնեն իր ստեղծագործական երկարատև կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել Լյուդովիկոս XVI-ի մոտ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում և Նապոլեոնի օրոք, ընդ որում՝ նա միշտ կարողացել է հարմարվել քաղաքական պատվերին։ Շառլ Մոնեի պատմական նկարները պահանջարկ են վայելել իշխանավորների մոտ։ 1775 թվականին նա ստեղծել է նկարների մի ամբողջ շարք՝ նվիրված Լյուդովիկոս XVI-ի թագադրմանը, ինչպես նաև Մարի Անտուանետին, և որոնք փառաբանել են միապետությունը։ Դրանք ստեղծվել են ալեգորիկ ոճով և ծառայել են որպես հիմք փորագրանկարների համար, որոնք ընդգրկվել են «Allégorie gravée à l’occasion de l’avènement de Louis XVI» հավաքածուում (1775 թվական)։ Ավելի ուշ, երբ 1793 թվականի հունվարի 21-ին թագավորը գլխատվել է, ֆրանսիական ամսագրում հայտնվել է Շառլ Մոնեի կողմից փորագրված նկար, որը պատկերել է թագավորի գլխատումը, ինչից հետո նրա արվեստում սկիզբ է առել նոր փուլ, որտեղ գերակշռել է հեղափոխական թեմատիկան։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Շառլ Մոնեն նորից հաջողությամբ հարմարվել է քաղաքական նոր իրավիճակին և ստեղծել է իր ամենահայտնի նկարները, որ ներկայացնում են հեղափոխության առավել նշանակալի իրադարձությունները. Ֆրանսիական հեղափոխությունը պատկերող 15 նկարները, որ կոչվել են «Հեղափոխության գլխավոր օրերը», փորագրվել են Իսիդոր Ստանիսլաս Հերմանի կողմից և հրատարակվել 1798 թվականին[22]։ Այդ նկարները նաև վերածվել են օֆորտի Անտուան Ժան Դյուկլոյի և Ժան Դյուպլեսի Բերտոյի կողմից[23][24]։ Այդ նկարները մեծ հաջողություն են ունեցել Փարիզյան սալոնում 1793 թվականին[25]։

Նապոլեոնի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Շառլ Մոնեն ստեղծել է 69 նկարներից կազմված շարք, որը ներկայացնում է Ֆանսիայի պատմությունը կայսեր իշխանության ներքո։ Իր կյանքի վերջում Շառլ Մոնեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոն l'École de Saint-Cyr-ում[26][27]։

Շառլ Մոնեի մահվան ստույգ թվականն անհայտ է։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա մահացել է 1808 թվականին Փարիզում[12][13]։ Այլ աղբյուրներ պնդում են, թե նա մահացել է 1816 կամ 1817 թվականներին[28]։

Շառլ Մոնեի աշխատանքները պահվում են Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի[29], Մետրոպոլիտեն թանգարանի[30], Ֆրանսիայի ազգային գրադարանի և Մալմեզոնի հավաքածուներում[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131733028 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Charles Monnet
  4. 4,0 4,1 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 Charles Monnet
  6. 6,0 6,1 6,2 RKDartists
  7. 7,0 7,1 7,2 Artnet — 1998.
  8. 8,0 8,1 8,2 Թագավորական գեղարվեստական ակադեմիա — 1768.
  9. 9,0 9,1 9,2 AGORHA
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Artsy
  11. 11,0 11,1 11,2 https://rkd.nl/explore/artists/56899
  12. 12,0 12,1 «Charles Monnet»։ Smithsonian American Art Museum։ Վերցված է 2 August 2017 
  13. 13,0 13,1 Emmanuel Bénézit (1924)։ Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs & graveurs de tous les temps et de tous les pays։ Third։ Paris: Ernst Gründ։ էջ 295։ Վերցված է 2 August 2017 – via archive.org 
  14. William L. Kissick (1994)։ Medicine's Dilemmas: Infinite Needs Versus Finite Resources։ Yale University Press։ էջ 257։ ISBN 978-0-300-05965-6 
  15. «Zephir et Flora»։ Portail des collections des musées de France։ Վերցված է 2 August 2017 
  16. «Borée et Orithye»։ Portail des collections des musées de France։ Վերցված է 2 August 2017 
  17. Adrian Sassoon (March 12, 1992)։ Vincennes and Sèvres Porcelain: Catalogue of the Collections։ Getty Publications։ էջեր 130–131, 150։ ISBN 978-0-89236-173-1 
  18. «Garniture of Three Vases (and others)»։ The J. Paul Getty Museum։ Վերցված է 2 August 2017 
  19. J. Paul Getty Museum (May 1, 2015)։ The J. Paul Getty Museum Handbook of the Collection: Eighth Edition։ Getty Publications։ էջ 303։ ISBN 978-1-60606-449-8 
  20. Government Art Collection — Art Work Details
  21. MONNET, Charles (1732-after 1808). Études d’anatomie a l’usage des peintres. Paris: Demarteau, [ca 1770—1775]. | Books & Manuscripts Auction | Books & Manuscripts, medicin…
  22. «Tableau nº 8 des "Principales Journées de la Révolution", L'exécution de Louis XVI, place de la Révolution, actuelle place de la Concorde, actuel 8ème arrondissement, le 21 janvier 1793» (ֆրանսերեն)։ Les Musées de la Ville de Paris։ Վերցված է 2 August 2017 
  23. Sandrine Papleux, 50 minutes (August 9, 2016)։ La Révolution française et la fin de la monarchie absolue: Aux armes, citoyens! (ֆրանսերեն)։ 50 Minutes։ էջեր 52–։ ISBN 978-2-8062-6675-0 
  24. Robert Darnton, Daniel Roche (1989)։ Revolution in Print: The Press in France, 1775-1800։ University of California Press։ էջեր 223–224։ ISBN 978-0-520-06431-7 
  25. «Работы, посвященной Французской революции»։ www.georgeglazer.com 
  26. Benezit for both Monnet and Demarteau. Choulant-Frank p. 352
  27. Duval & Cuyer, Histoire de l’Anatomie Plastique (1898) pp. 213—216
  28. «Краткие биографические сведения»։ www.wilnitsky.com 
  29. «Euridice amor ti rende»։ Smithsonian American Art Museum։ Վերցված է 2 August 2017 
  30. «Search: Charles Monnet — Temple of the Muses»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 2 August 2017 
  31. «Charles Monnet»։ Scholars Resource։ Վերցված է 2 August 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]