Շառլ Մարի դե լա Քոնդամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Մարի դե լա Քոնդամին
ֆր.՝ Charles Marie de La Condamine
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1701(1701-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 4, 1774(1774-02-04)[5][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԼուիս լե Գրանդի քոլեջ (Փարիզ)
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճանապարհորդ հետազոտող, աստղագետ, բուսաբան, հանրագիտական և աշխարհագրագետ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ[6]
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[6], Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Charles Marie de La Condamine signature.png
Charles Marie de La Condamine Վիքիպահեստում

Շառլ Մարի դե լա Քոնդամին (Шарль Лакондамин, ֆր.՝ Charles-Marie de la Condamine;

հունվարի 28, 1701(1701-01-28)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 4, 1774(1774-02-04)[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի աստղագետ, գեոդեզիստ և ճանապարհորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում՝ հարուստ ազնվական ընտանիքում։ Իր ծագման պատճառով զինվորական ծառայության է անցել և մասնակցել է Ռոզասի պաշարմանը, սակայն շուտով իրեն բացառապես նվիրում է գիտությանը և արդեն 1730 թվականից եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Նա ուշադրություն գրավեց միջօրեականների տարբերությունները որոշելու իր առաջարկությունով, որոնք այդ ժամանակ որոշվում էին մեծ սխալներով։

17361746 թվականներին նա Բուգերի (ֆր.՝ Pierre Bouguer) և Գոդենի (ֆր.՝ Louis Godin) հետ գիտական ​​արշավ է իրականացնում Հարավային Ամերիկայում՝ չափելու համար հասարակածով անցնող միջօրեականի աղեղը, որպեսզի ապացուցի, որ Երկիրը իդեալական գնդաձև չէ, ինչպես ընդունված էր կարծել այդ ժամանակ։ Գրեթե հենց սկզբից գիտական արշավը չհաջողվեց, քանի որ արշավախմբի ղեկավարը՝ Գոդենը, անձնական կարիքների համար ծախսել էր արշավախմբի գրեթե ամբողջ գումարը։ Իսկ արշավախումբը, որը կտրել-անցել էր նախատեսվածից երեք անգամ ավելի երկար ճանապարհ, ամբողջ ընթացքում ենթարկվում է ծանր զրկանքների, բայց դրա շնորհիվ Քոնդամինը հայտնաբերեց (տեղի բնիկներից) կաուչուկը և քինինը։ Այս արշավի ընթացքում նա առաջինն է նկարագրել ռետինե արտադրանք պատրաստելու գործընթացը։ Այնուհետև նա նկարագրեց մալարիայի՝ քինինով բուժման գործընթացը. արշավախումբն առաջինն ուսումնասիրեց և նկարագրեց quinquina՝ Լոխայի հովտից մի ծառ, որը Լիննան 1742 թվականին անվանեց Cinchona[7]։

Այնուհետև մի քանի գիտական ուղևորություններ է կատարել, օրինակ, արևի սկավառակի առջև Վեներայի անցումը դիտարկելու համար։ Բացի ծավալով աննշան հուշագրություններից, լա Քոնդամինը տպագրել է «Manière de déterminer la différence en longitude de deux lieux peu éloignés l’un de l’autre» (П., 1735), «Projet d’une mesure invariable, commune à toutes les nations» (1747), «Mesure des trois premiers degrés du méridien dans l’hémisphère austral» (1751) և «Journal du voyage fait par l’ordre du Roi à l'équateur» (1751)։ Լա Քոնդամինի կենսագրությունը գրվել է Կոնդորսեի կողմից։

2006-ին BBC-ն նկարահանեց «Քաղաքակրթության փուլեր» շարքի ֆիլմը՝ «Աշխարհագրական հայտնագործություններ. Երկրի ձևը» (անգլ.՝ Voyages of discovery. Figure of the Earth), որը պատմում է ֆրանսիացի հետազոտողների՝ Հարավային Ամերիկա կատարած արշավի մասին։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական ​​միությունը Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը անվանակոչեց Շառլ Մարի դե լա Քոնդամինի անունով։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]