Jump to content

Շառլ Դյումոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Դյումոն
Բնօրինակ անունֆրանսերեն՝ Charles Gaston Dumont[1]
Ի ծնե անունֆրանսերեն՝ Charles Gaston Dumont[2]
Ծնվել էմարտի 26, 1929(1929-03-26)[3][2]
Կաոր, Ֆրանսիա[2]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 18, 2024(2024-11-18)[4][2] (95 տարեկան)
Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա[4][2]
Գերեզմանcemetery of Tourgéville[5]
Մասնագիտությունդերասան, երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ, Շեփոր և դաշնամուր
ԼեյբլEMI, Philips Records, CBS Disques և Pathé-Marconi?
ԿրթությունToulouse Regional Conservatory?[6]
Պարգևներ
Կայքcharlesdumont.free.fr
 Charles Dumont (vocalist) Վիքիպահեստում

Շառլ Դյումոն (ֆրանսերեն՝ Charles Dumont. մարտի 26, 1929(1929-03-26)[3][2], Կաոր, Ֆրանսիա[2] - նոյեմբերի 18, 2024(2024-11-18)[4][2], Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա[4][2]), ֆրանսիացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։[7]:

Մինչև 1960-ական թվականները, համագործակցելով քնարերգու բանաստեղծ Միշել Վոկերի հետ, երգեր է գրել Դալիդայի, Գլորիա Լասոյի, Լուիս Մարիանոյի, Տինո Ռոսսիի, նշանավոր այլ երգիչների համար։ 1956 թվականին Դյումոնն ու Վոկեն միասին գրել են Non, je ne regrette rien-ը, որը 1960 թվականի նոյեմբերին ձայնագրվել է Էդիթ Պիաֆի կողմից և դարձել ամենահայտնի հիթերից մեկը: Դրանից հետո Դյումոնը երգչուհուն տրամադրել է այլ գործեր ևս, ներառյալ Les Amants-ը, որը Պիաֆը գրել է Դյումոնի հետ 1962 թվականին: Պիաֆի մահից հետո (1963 թ.) երգահանը համագործակցել է Ժակ Բրելի հետ:

Դյումոնը համագործակցել է ամերիկացի երգչուհի Բարբրա Սթրեյզանդի հետ ևս, և արդյունքում վերջինս ձայնագրել է ֆրանսիացի կոմպոզիտորի լայն տարածում ստացած Le Mur երգը նախ՝ ֆրանսերեն, որը տեղ է գտել 1966 թվականին թողարկված, Je m'appelle Barbra խորագիրը կրող ֆրանսալեզու ալբոմում, այնուհետև՝ 1971 թվականին, անգլերեն, I've Been Here վերնագրով:

Շառլ Դյումոնը 1970-ականներին իր ուժերը փորձել է նաև երգչական ասպարեզում և հանդես եկել իր ստեղծագործությունների կատարմամբ, ստեղծագործություններ, որոնցում սերն ու կանայք նշանակալի տեղ են գրավում:

2004 թվականի մարտի 28-ին և 29-ին նա նշել է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը Փարիզի Բատակլանում:

Շառլ Դյումոնը մահացել է 2024 թվականի նոյեմբերի 18-ին՝ 95 տարեկան հասակում[8]:

Կառավարական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fichier des personnes décédées (ֆր.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Fichier des personnes décédées mirror
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Charles Dumont, compositeur de « Je ne regrette rien », d’Edith Piaf, est mort (ֆր.)Le Monde, 2024.
  5. https://www.ouest-france.fr/necrologie/le-compositeur-charles-dumont-sera-inhume-pres-de-deauville-e72884aa-a5ca-11ef-b729-1d466315993e
  6. Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. «Charles Dumont». BNF (անգլերեն). Վերցված է 2020-10-25-ին.
  8. «Charles Dumont, compositeur de « Non, je ne regrette rien », d'Edith Piaf, est mort» (ֆրանսերեն). 2024-11-18. Վերցված է 2024-11-18-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Nomination ou promotion dans l'ordre des Arts et des Lettres, janvier 2011.
  10. Décret du 13 juillet 2015 portant promotion et nomination dans l'ordre national de la Légion d'honneur.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Դյումոն» հոդվածին։