Շառլ Բուշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բուշար
անգլ.՝ Charles Bouchard
ֆր.՝ Charles Bouchard
1956 -
ԾննդավայրՍանգենեյ, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԶորատեսակԿանադայի թագավորական ռազմաօդային ուժեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Ռազմական միջամտություն Լիբիայում (2011)
ԿրթությունՀարվարդի համալսարան և Մանիտոբայի համալսարան
Պարգևներ
Պատվո լեգիոնի շքանշանակիր

Շառլ Բուշար (անգլ.՝ Charles Bouchard, ֆր.՝ Charles Bouchard, 1956, Սանգենեյ, Քվեբեկ, Կանադա), կանադացի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Զինված Ուժերի շտաբային դպրոցը, Ցամաքային ուժերի հրամանատարաշտաբային քոլեջը և անցել է Ազգային ռազմավարական ու ՌՕՈւ համակցված հրամանատարական դասընթացներ։ Հարվարդի համալսարանում միջազգային և ազգային անվտանգության ոլորտում ղեկավարների բարձրագույն օղակի հավաքային ծրագրերին։

Մանիտոբյան համալսարանի քաղաքական գիտությունների բակալավր է։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ծառայության է անցնում Կանադայի զինված ուժերում։

1976 թվականին ավարտում է պատրաստությունը և դառնում ուղղաթիռի օդաչու։

Նա տարբեր պաշտոններում ծառայել է 427-րդ մարտավարական (Օնտարիո) և 403-րդ օպերատիվ-ուսումնական ուղղաթիռային էսկադրիլիաներում (Նյու Բրանսուիկ

Ղեկավարել է Լարում (Գերմանիա) գտնվող 444-րդ մարտավարական ուղղաթիռային էսկադրիլիան։ ՌՕՈւ-ում ծառայել է որպես ավագ շտաբային սպա և շտաբի պետի տեղակալ։ Նա նաև ծառայել է որպես Ազգային պաշտպանության շտաբի սպա, հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության մայրցամաքային մասի հրամանատարի տեղակալը (Ֆլորիդա), 1-ին կանադական ավիացիոն դիվիզիայի հրամանատարն է, կանադական օդատիերեզական պաշտպանության և միավորված ուժերի օդային բաղադրիչի հրամանատար։

2007 թվականի հունիսից ՀԱՕՊ-ի (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության) հրամանատարի տեղակալն է։

2009 թվականից Նեապոլում գործող ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի հրամանատարի տեղակալն է։

2011 թվականի մարտի 25-ից Կանադայի Պաշտպանության նախարար Պիտեր Մաքքեյը հայտարարեց, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի մարտական գործողությունները կղեկավարի գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]