Շառլ Բոսյու
Շառլ Բոսյու ֆր.՝ Charles Bossut | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1730[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարտարա, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 14, 1814[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Fénelon - La Trinité School? (1750)[2] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ |
Աշխատատու | École royale du génie de Mézières?[5][2] |
Զբաղեցրած պաշտոններ | president of the French Academy of Sciences? |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
![]() |
Շառլ Բոսյու (ֆր.՝ Charles Bossut, օգոստոսի 11, 1730[1][2][3][…], Տարտարա, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունվարի 14, 1814[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, հանրագետ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1768 թվականից։ Բեռլինի, Բոլոնիայի և Սանկտ-Պետերբուրգի ակադեմիաների պատվավոր օտարերկրյա անդամ (1778 թվականից)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Բոսյուն ծնվել է Տարտարա քաղաքում, հարուստ ընտանիքում։ Ավարտել է Լիոնում գտնվող Հիսուսի միաբանության քոլեջը, որից հետո տրվել է գիտական հետազոտություններին և մասնակցել Դենի Դիդրոյի «Գիտությունների, արվեստի և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։
Ֆրանսիացի մաթեմատիկոս Շառլ Կամյուի հետ ունեցած ընկերության շնորհիվ 1752 թվականին նշանակվել է Շառլվիլ Մեզիեր քաղաքում գտնվող Թագավորական ինժեներական դպրոցի պրոֆեսոր, որից հետո Տեխնիկական հալամսարանում փոխարինել է նրան որպես ուսանողների քննող և տեղափոխվել Փարիզ։
1768 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամների ցանկում։
Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ նա կորցրել է իր պաշտոնը, սակայն Առաջին ֆրանսիական կայսրության օրոք վերականգնել այն ֆրանսիացի մաթեմատիկոս և հասարակական-պետական գործիչ Գասպար Մոնժի օգնությամբ, որը եղել է նրա աշակերտը Մեզյերում և աշխատել է մինչև 1808 թվականը։
Եղել է նաև հիդրավլիկ մեքենաների և արքայական շինությունների գլխավոր տեսուչ և հիդրոդինամիկայի արքայական պրոֆեսոր։
1775-1777 թվականներին հայտնի փորձեր է կատարել Ռազմական ակադեմիայի լճակներում՝ նպատակ ունենալով պարզել ջրային նավերի հակառակ շարժման դիմադրությունը։ Պետական հանձնաժողովի կազմում աշխատել է Սենա և Լուար գետերի միջև գտնվող ջրանցքի նախագծի վրա, որը կյանքի է կոչվել «Նիվերնե ջրանցք» անվանումով իր մահից հետո, 1841 թվականին։
Շառլ Բոսսյուն գրել է նաև մի շարք աշխատություններ մաթեմատիկայի և հիդրոդինամիկայի վերաբերյալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ «Боссю Ш.а. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Բոսսյու // Բրոկգաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86-րդ տոմ (82տ․ և 4լր․)․— Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բոսյու» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1730 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 1814 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Դասագրքերի հեղինակներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ