Շառլ Բեռլեն
Շառլ Բեռլեն ֆր.՝ Charles Berling | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1958[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Մանդե |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
charlesberling.fr | |
Շառլ Բեռլեն (ապրիլի 30, 1958[1][2][3], Սեն-Մանդե), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան, ինչպես նաև թատերական ռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Բեռլենը ծնվել է 1958 թվականի ապրիլի 30-ին Սեն Մանդեում (Ֆրանսիայի Վալ դը Մարն դեպարտամենտ), ռազմածովային անեսթեզիոլոգի և անգլերենի ուսուցչի բազմազավակ ընտանիքում. վեց երեխաներից չորրորդն է[5]։ 15 տարեկան հասակում իր եղբոր հետ Շառլն սկսել է հանդես գալ այն թատերական լիցեյի սիրողական թատերական խմբում, որտեղ էլ նա սովորում էր։ Ստանալով բակալավրի աստիճան՝ Շառլը փորձել է միանգամից միանալ Ստրասբուրգի ազգային թատրոնի հիմնական թատերախմբին, բայց դա նրան չի հաջողվում, և նա ընդունվում է Բրյուսելի թատրոնի ինստիտուտ[5]։
1982 թվականին Բեռլենը կատարել է իր նորամուտը միաժամանակ թատրոնում և կինոյում։ «Սպանություն տանը» (ֆր.՝ Salt on Our Skin) ֆիլմում կատարած դերով կինոյում իր նորամուտը նշելուց առաջ նա ճանաչման է արժանացել թատրոնում կատարած դերերի շնորհիվ՝ երկար տարիներ աշխատելով Փարիզի, Ստրասբուրգի, Նանտերի և Տուլոնի թատրոններում։
1994 թվականին նկարահնվել է Պասկալ Ֆերրանի «Մանր գործարքներ մահացածների հետ» ֆիլմում, որում կատարած դերի համար առաջադրվել է «Սեզար» մրցանակի որպես ամենախոստումնալից դերասան։
1996 թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացրել է Պատրիս Լեկոնտի «Ծաղրուծանակ» ֆիլմը, որտեղ կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով պալատականի, որը սովորում է ինտրիգների նուրբ ու վտանգավոր արվեստը Վերսալի պալատում 18-րդ դարում։ Այս դերի համար 1997 թվականին արժանացել է «Լյումիեր» մրցանակի և առաջադրվել է «Սեզար» մրցանակի որպես լավագույն դերասան։ Հետագայում դերասանը ևս երեք անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի նույն կատեգորիայում, բայց ոչ մի անգամ չի հաղթել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան Էմիլ Բեռլենի հայրն է։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 – Աղ մեր մաշկի վրա / Salt on Our Skin
- 1996 – Ծաղրուծանակ / Ridicule
- 1998 – Ցանկություն / L’Ennui
- 1998 – Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով / Ceux qui m'aiment prendront le train
- 2000 – Ճաշակի հարց / Une affaire de goût
- 2001 – Օգոստոսի 15 / 15 août
- 2001 – Ուժեղ հոգիներ / Les âmes fortes
- 2002 – Դև սիրեկան / Demonlover
- 2003 – Ես մնում եմ / Je Reste!
- 2004 – Գաղտնի գործակալները / Agents secrets
- 2005 – Նինայի տունը / La Maison de Nina
- 2005 – Ուղղակի ընկերներ / Just Friends
- 2005 – Դալիդա / Dalida
- 2012 – Անուն / Le Prénom
- 2013 – Ձևացիր իմ ընկերը / 20 ans d'écart
- 2016 – Նա / Elle
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Prix Lumières» տղամարդու լավագույն դերակատարման համար (1997),
- Ֆրանսիակն կինոյի ոսկե մեդալ տղամարդու լավագույն գլխավոր դերի համար (1999),
- Առաջադրվել է «Սեզար» մրցանակի (1995, 1997, 1998, 1999, 2001)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2014
- ↑ 5,0 5,1 Bernard Jean-Jacques. Charles Berling // Première. — 2000. — Вып. 281.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանի էջը premiere.fr կայքում (ֆր.)
- Դերասանի էջը Արխիվացված 2013-08-23 Wayback Machine charlesberling.fr կայքում (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բեռլեն» հոդվածին։ |
|