Շառլ Բալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բալլի
Charles Bally
Ծնվել էփետրվարի 4, 1865(1865-02-04)[1][2][3][…]
Ժնև, Շվեյցարիա[4]
Մահացել էապրիլի 10, 1947(1947-04-10)[4][1][2][…] (82 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ժնևի համալսարան
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5]
 Charles Bally Վիքիպահեստում

Շառլ Բալլի (ֆր.՝ Charles Bally, փետրվարի 4, 1865(1865-02-04)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - ապրիլի 10, 1947(1947-04-10)[4][1][2][…], Ժնև, Շվեյցարիա[4]), շվեյցարացի լեզվաբան, XX դարի ականավոր լեզվաբաններից մեկը։ Գիտական աշխատությունները վերաբերում են ընդհանուր և համեմատական-պատմական լեզվաբանությանը, ֆրանսերենին և գերմաներենին, ոճաբանությանը։ Սորբոնի պատվավոր դոկտոր։ (1937Ժնևի լեզվաբանական դպրոցի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ժնևում (1883-1885) և Բեռլինում (1886-1889), Բեռլինում պաշտպանել է դասական լեզվաբանության դոկտորական թեզ (1889)։ Հույն թագավորի ընտանիքում ծառայել է որպես դաստիարակ։ 1893 թվականից դասավանդել է Ժնևի տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում և Ժնևի համալսարանում, որտեղ ղեկավարել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանության ամբիոնը (1913-1939)՝ որպես Սոսսյուրի իրավահաջորդ։ Ընդունելով Սոսսյուրի գաղափարները՝ հրատարակել է (Ա. Սեշեի հետ համատեղ) իր հանրահայտ «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» (1916)՝ պահպանված դասընթացների հիման վրա և նույնիսկ, հնարավոր է, ավելացնելով նաև իր սեփական մտքերը։

Ներդրումը գիտության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլիի առանցքային թեման լեզվական «սուբյեկտիվության» արտահայտությունն էր, որը նրա կողմից ընկալվում էր որպես խոսողի անհատականության և զգացմունքների ամենալայն շրջանակը։ Այստեղից էլ գալիս է նրա երկարատև հետաքրքրությունը ոճաբանության նկատմամբ, որը նա համարում էր լիարժեք լեզվաբանական կարգապահություն (Traité de stylistique française, 1909, հայ. թարգմ. Ֆրանսիական ոճաբանություն, ինչպես և Le langage et la vie, 1913՝ հայ. թարգմ. Լեզուն և կյանքը) և հետագա շատ հրատարակություններ։ Բալլիի առավել հայտնի գիրքը Linguistique générale et linguistique française-ն է (1932, 2-րդ հրատարակություն 1944 թ. , ռուս. թարգմ. Общая лингвистика и вопросы французского языка 1955 թ.), Խորհրդային Միության այլազգի լեզվաբանի կողմից արված հետպատերազմյան առաջին թարգմանություններից մեկն է։ Այս գրքում, որն ամփոփում է հեղինակի նախորդ աշխատանքները, առաջարկում է բազմաթիվ խորը գաղափարներ լեզվի փոփոխական բնույթի և էվոլյուցիայի, ձևաբանության և շարահյուսության հարաբերությունների, ֆրանսերենի յուրահատկությունների և այլնի մասին, բայց հիմնական ներդրումը լեզվի տեսության մեջ համարվում է Բալլիի՝ մոդալ բայերի ուրվագծված հայեցակարգը և նախադասության հաղորդակցական կազմակերպումը, որը զգալիորեն առաջ էր իր ժամանակների համար։ Բալլիի մոդալ բայերի թեորեմը մեծ ազդեցություն է ունեցել ինչպես ֆրանսիական (Բենվենիստ և այլք), այնպես էլ ռուս լեզվաբանության վրա, մասնավորապես, Վ. Վ. Վինոգրադովի մոդալ բայերի մեկնաբանության աշխատությունների մեջ ( վերջինս բավականին մեծ ծավալով ապավինում է Բալլիի ոճաբանության և դարձվածաբանության աշխատություններին)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Балли Шарль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բալլի» հոդվածին։