Շառլ Ամլեն
Շառլ Ամլեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | short-track speed skater |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1984[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լևի, Chaudière-Appalaches, Քվեբեկ, Կանադա |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Շառլ Ամլեն (ֆր. ՝ Charles Hamelin, ապրիլի 14, 1984[1], Լևի, Chaudière-Appalaches, Քվեբեկ, Կանադա), կանադացի չմշկավազորդ, որ մասնագիտացել է շորթ թրեք մրցաձևում։ Օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի առաջնությունների 15-ակի չեմպիոն է: 2005-2021 թթ. 11 անգամ արժանացել է Մարկ Գանիոնի անվան մրցանակի, որը Speed Skating Canada-ի կողմից շնորհվում է տարվա լավագույնը ճանաչված կանադացի շորթթրեքիստին:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Թուրինում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում Ամլենը Կանադայի փոխանցումավազքի թիմի կազմում արծաթե մեդալ նվաճեց 5000 մետր մրցատարածությունում։ Չորս տարի անց՝ 2010 թվականին Վանկուվերում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում, դարձյալ փոխանցումավազքի կանադական թիմի կազմում հռչակվեց օլիմպիական չեմպիոն, օլիմպիական ոսկին նվաճեց նաև 500 մետր չմշկավազքում։ 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նա հաղթեց 1500 մետր շորթ թրեքում ՝ հասցնելով իր ընդհանուր օլիմպիական տիտղոսները երեքի, իսկ մեդալները՝ չորսի։ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նա փոխանցումավազքում վաստակեց իր չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը[2]: Ընդհանուր առմամբ մասնակցել է ձմեռային հինգ օլիմպիադաների (2006, 2010, 2014, 2018 և 2022) և նվաճել վեց մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե. դա լավագույն ցուցանիշն է կանադացի մարզիկների շարքերում[3]:
2006 թվականի աշխարհի առաջնությունում Շառլ Ամլենը ոսկե մեդալների արժանացավ սուպեր եզրափակչում ու փոխանցումավազքում և բրոնզե մեդալի՝ 1000 մետր չմշկավազքում: Իր մարզական կարիերայի ընթացքում նա աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել է 15 ոսկե, 23 արծաթե ու բրոնզե մեդալ:
2005 թվականին Ամլենը ճանաչվել է Կանադայի «Տարվա լավագույն չմշկավազորդ»: Դրանից մեկ տարի առաջ էլ արժանացել էր Rising Star մրցանակին Քվեբեկի արագասահքի ֆեդերացիայի կողմից: Եվ ընդհանրապես համարվում է Կանադայի լավագույն մարզիկներից մեկը: Նրա եղբայրը՝ Ֆրանսուան, նույնպես ճանաչված չմշկավազորդ է, օլիմպիական խաղերի չեմպիոն:
Անձնական ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցատարածությունը | Ժամանակը | Ամսաթիվը | Մրցավայրը |
---|---|---|---|
500 մետր | 40,091 | 7 փետրվարի 2016 թ. | Դրեզդեն |
1000 մետր | 1,21,961 | 15 սեպտեմբերի 2012 թ. | Կալգարի |
1500 մետր | 2.09,098 | 10 դեկտեմբերի, 2011 թ. | ![]() |
3000 մետր | 4.42,090 | 14 մարտի, 2009 թ | Հերենվեն |
Մարզական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Աշխ. առաջն. (անհատական) |
Աշխ. առաջն. (թիմային) |
Օլիմպիական խաղեր |
Wereldbeker | Աշխ. պատանեկան առաջն. |
---|---|---|---|---|---|
2002 | 8-րդ (4, 9, 14, -) ![]() | ||||
2003 | 4-րդ ( ![]() ![]() ![]() | ||||
2004 | 4-րդ տեղ | ![]() |
55-րդ, դասակարգում (32 1000m, ![]() |
||
2005 | 4-րդ ( ![]() ![]() |
![]() |
5-րդ, դասակարգում ( ![]() ![]() |
||
2006 | 4-րդ (5, ![]() ![]() ![]() |
![]() ![]() |
4-րդ, 1500m![]() |
(5-րդ, 1500m, 4-րդ, փոխանցումավազք) | |
2007 | ![]() ( ![]() ![]() ![]() |
![]() |
|||
2008 | 6e ( ![]() ![]() |
![]() |
|||
2009 | ![]() ( ![]() ![]() |
![]() |
|||
2010 | 7-րդ (4, 9, 18, 4) |
![]() |
![]() 4-րդ, 1000m 7-րդ, 1500m ![]() |
||
2011 | ![]() (9, ![]() ![]() ![]() |
![]() |
|||
2014 | ![]() |
||||
2018 | ![]() (5, ![]() ![]() ![]() |
1500m: DQ | |||
2022 | ![]() |
- - = մասնակցություն չկա
- (#, #, #, #) = հեռավորության դիրք մեծահասակների առաջնությունում (500 մ, 1000 մ, 1500 մ, 3000 մ) կամ պատանիների առաջնությունում (500 մ, 1000 մ, 1500 մ, սուպեր եզրափակիչ 1500 մ):
{{Appendix|2=* (անգլերեն) Charles Hamelin op ShorttrackOnLine.info
- Կաղապար:Link SRO-profiel
- (անգլերեն) Charles Hamelin op Speedskating.caԿաղապար:Dode link
- Charles Hamelin op Sportuitslagen.org
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Shorttrackers Canada winnen op Spelen goud op aflossing». RTL Nieuws (հոլանդերեն). 2022-02-16. Արխիվացված է օրիգինալից 2022-02-16-ին. Վերցված է 2022-02-16-ին.
- ↑ Dan Robson (February 28, 2010). «Canada wins 5 medals in short-track». CBC News. Վերցված է February 28, 2010-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ամլեն» հոդվածին։ |
|