Jump to content

Շառլ Ազնավուրի հուշարձան (Երևան)

Շառլ Ազնավուրի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԴավիթ Մինասյան
Ստեղծում2025
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Մասն էՇառլ Ազնավուրի հրապարակ
Ներկա վիճակկանգուն
40°10′54.41826″N 44°31′1.16342″E / 40.1817828500°N 44.5169898389°E / 40.1817828500; 44.5169898389

Շառլ Ազնավուրի հուշարձան («Լա Բոհեմ»), ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» անունով հուշարձան, որը տեղադրվել է Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։

2023 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի ավագանու նիստում համաձայնություն է եղել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար: Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի 27.02.2023 թվականի հ. N-01-27022023 գրությունը, որով առաջարկվել է Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը[1]: Նույն որոշման մեջ նշվել է նաև, որ հուշարձանի կրկնօրինակը պետք է տեղադրվի Փարիզում[2]։

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել են 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտեր, որոնցից մասնագիտական ժյուրին ընտրել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։ Այն 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որն արժանացել է խրախուսական դրամական պարգևի[3]։

Հետագայում որոշվել է, որ «Լա Բոհեմ» ստեղծագործությունը կտեղադրվի Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց[4]։

Հուշարձանի բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 18֊ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը ձուլվել է Գյումրիում, այն չունի պատվանդան, կառուցված է ձեռքերի վրա[5]։ Հուշարձանը ձուլված է բրոնզից՝ այլ նյութերի՝ մարմարի, կարմիր էմալի օգտագործումով: Չափսերը՝ 3,35 մ × 2,5 մ × 1,82 մ, քաշը՝ 1,850 տ[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում, իսկ Ռոդենի արձանը կտեղափոխվի». Armtimes.com. Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
  2. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
  3. «Երեւանում կտեղադրվի Դավիթ Մինասյանի հեղինակությամբ Շառլ Ազնավուրի արձանը - Orer». 2024 թ․ փետրվարի 29. Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
  4. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը - ՀՀ ԿԳՄՍՆ». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 19-ին.
  5. Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
  6. ««Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը». Hetq.am. 2025 թ․ հուլիսի 18. Վերցված է 2025 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]