Շառլ-Օգյուստեն Կուլոն
| Ծնվել է | հունիսի 14, 1736[4][5][6][…] Անգուլեմ, Ֆրանսիա |
|---|---|
| Մահացել է | օգոստոսի 23, 1806[5][4][6][…] (70 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, սպա, ռազմական ինժեներ, ռազմական գործիչ և զինվոր |
| Գործունեության ոլորտ | էլեկտրամագնիսականություն և Գրունտների մեխանիկա |
| Պաշտոն(ներ) | president of the French Academy of Sciences? |
| Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա[7] և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[4] |
| Ալմա մատեր | Չորս ազգությունների քոլեջ[4] և École royale du génie de Mézières? (1761)[8][4] |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
| Ամուսին(ներ) | Louise Françoise LeProust Desormeaux?[4] |
| Էլեկտրամագնիսականություն |
|---|
| Մագնիսականություն |
Շառլ-Օգյուստեն Կուլոն (ֆրանսերեն՝ Charles-Augustin de Coulomb, հունիսի 14, 1736[4][5][6][…], Անգուլեմ, Ֆրանսիա - օգոստոսի 23, 1806[5][4][6][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781 թվականին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica — Encyclopædia Britannica.
- ↑ Encyclopædia Universalis — Encyclopædia Universalis, 1968.
- ↑ https://www.larousse.fr/archives/grande-encyclopedie/page/3763 — Larousse Encyclopedia online.
- 1 2 3 4 5 6 7 8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.academie-stanislas.org/wp-content/uploads/2023/02/coulomb.pdf
- ↑ Timoshenko S. History of strength of materials : with a brief account of the history of theory of elasticity and theory of structures — SPGI, 1953. — 454 p. — ISBN 978-0-486-61187-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ-Օգյուստեն Կուլոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 5)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1736 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 23 մահեր
- 1806 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի ԳԱ անդամներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիայի զինվորական սպաներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին