Շառլ-Մորիս Թալեյրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ-Մորիս Թալեյրան
ֆր.՝ Charles-Maurice de Talleyrand-Périgord
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1754(1754-02-02)[1][2] կամ փետրվարի 13, 1754(1754-02-13)[3][4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մահացել էմայիսի 17, 1838(1838-05-17)[3][1][5][…] (84 տարեկան) կամ 1838
Մահվան վայրՓարիզ, Հուլիսյան միապետություն[2]
ԳերեզմանՎալանսե
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
ԿրթությունՍենտ-Լուիսի լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, կաթոլիկ քահանա, գրող և կաթոլիկ եպիսկոպոս
ԱմուսինԿատրին Գրան
Ծնողներհայր՝ Շարլ-Դանիել դը Թալեյրան-Պերիգոր, մայր՝ Alexandrine Victoire Eléonore Damas?[7]
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, դեսպան, Ֆրանսիայի կառավարության ղեկավար, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Ֆրանսիայի պեր, constitutional bishop? և Roman Catholic Bishop of Autun?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Լեոպոլդի շքանշան Սուրբ Հովսեփի շքանշանի Մեծ Խաչ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Կարմիր արծվի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Հուբերտի շքանշան Փղի շքանշան Փրկչի շքանշանի Մեծ խաչ Grand Cross of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa Առյուծի և Արևի շքանշան Սատապե թագի շքանշան Սուրբ Յանուարիուսի շքանշան Սուրբ Ֆերդինանդի անվան արժեքների շքանշան Սուրբ Հոգու շքանշան Լյուդվիգի շքանշան և Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ
ԱնդամությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8], Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Ճանապարհորդների ակումբ
ԵրեխաներՇարլ Ժոզեֆ դը Ֆլաո և Pauline de Talleyrand-Périgord?
Ստորագրություն
Изображение автографа
 Charles-Maurice de Talleyrand Վիքիպահեստում

Շառլ-Մորիս դը Թալեյրան (ֆր.՝ Charles Maurice de Talleyrand-Périgord) (փետրվարի 2, 1754(1754-02-02)[1][2] կամ փետրվարի 13, 1754(1754-02-13)[3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - մայիսի 17, 1838(1838-05-17)[3][1][5][…] կամ 1838, Փարիզ, Հուլիսյան միապետություն[2]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար (1797 թվականի հուլիսի 15 - 1799 թվականի հուլիսի 20, 1799 թվականի նոյեմբերի 22 - 1807 թվականի օգոստոսի 9, 1814 թվականի մայիսի 13 - 1815 թվականի մարտի 20), Ֆրանսիայի վարչապետ (1815 թվականի հուլիսի 9 - 1815 թվականի սեպտեմբերի 26

Նապոլեոնյան Կայսրության վառ դիվանագետներից էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով շատ հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնը ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Նապոլեոնը փայլուն զորավար էր և վատ դիվանագետ չէր (նա շատ բռնկուն բնավորություն ուներ և չէր կարողանում երկար բանավիճել, հիմնական փաստարկը, որին գրեթե ոչ մեկ չէր կարողանում հակադարձել՝ իր հզոր բանակն էր) ու նախընտրում էր անձամբ որոշել տերության արտաքին քաղաքականությունը և քայլերը, որոնք ինչպես ցույց տվեց պատմությունն անիրականալի էին։

Հայտնի է, որ ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապալեոնի նկատմամբ և նույնիսկ համակրում էր նրան, սակայն Նապոլեոնի ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի։ Այդ կապակցությամբ Նապոլեոնին արտահայտած իր դիրքորոշման և որոշ անձնական այլ պատճառներից ելնելով նրանց փոխհարաբերությունները վատթարանում են և Նապոլեոնը դադարում է վստահել Թալեյրանին։Евгений Викторович Тарле- Талейран

Հայտնի է, որ Նապոլեոնը ուղղակի Ֆրանսիաիր կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական Կայսրության հետ, բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։

19-րդ դարի ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական Կայսրությունից։ Հենց սրա համար էր Թալեյրանը պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Անգամ այնտեղ հասավ, որ նա հենց իր քայլերով թշնամի դարձրեց Բոնապարտին ու Ալեքսանդրին։ Նապոլեոնը ճակատագրական սխալ էր թույլ տվել այդ վճռական բանակցություններում վստահելով Շառլ-Մորիս Թալեյրանին, ով հանդես էր գալիս յուրօրինակ ավստրիական գործակալ։

Ուղղակի անհրաժեշտ է նշել որ Թալեյրանը, լինելով շատ հեռատես հասկանում էր, որ թեև Նապոլեոնին դեռևս հաջողվում է հաղթանակներ տանել մեկը մյուսի հետևից, այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ և Նապոլեոնը վաղ թե ուշ պարտվելու է, այդ իսկ պատճառով իր կաշին փրկելու համար՝ ինչպես նա արել է իր ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին, որին մինչ այդ համակրում էր։ Հարկ է նշել, որ նա գումար էր ստանում ոչ միայն Ավստրիայից, այլ բոլոր նրանցից ով կարող էր վճարել։ Այդ թվում նաև Ռուսական կայսրից՝ Ալեքսանդր 1-ինից՝ սկսած Էրֆուրտի հանդիպումից, որին նա տեղեկատվություն էր տրամադրում հսկայական գումարների դիմաց։ Նա ուներ նույնիսկ ծածկանուն՝ «Աննա Իվանովնա»Александр I и Талейран(չաշխատող հղում)։

Եվգենի Տարլեի համոզմամբ Թալեյրանն ուներ երկու հիմնական դիրքորոշում՝ Առաջինը՝ պահպանել կամ վերականգնել Ֆրանսիայի 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ֆեոդալական համակարգը։ Հենց այդ պատճառով նա դավաճանում է Լյուդովիկոս XVI-ին և 1789 թվականին անցնում է բուրժուական հեղափոխության կողմը, իսկ հետո երկրորդ անգամ դավաճանեց Բուրբոններին... Երկրորդը՝ համաշխարհային տերության ստեղծումը և ողջ Եվրոպայի զավթումը Ֆրանսիայի կողմից համարում է աբսուրդ և անիրականալի, որը պետք է անհաջողությամբ ավարտվի։ Շառլ Մորիս Թալեյրանի դիվանագիտական կարեիրայի գագաթնակետը համարվում է Վիեննայի վեհաժողովը, որը հրավիրվել էր նապոլեոնյան Ֆրանսիայի հակառակորդների կողմից, որտեղ Թալեյրանը դիվանագիտական ճկունություն հանդես բերեց, ինչի արդյունքում Ֆրանսիան պահեց իր տարածքային ամբողջականությունը, ինչը սակայն խախտվեց հետագայում Նապոլեոնի 100 օրյա իշխանությունից հետո։ Շառլ Մորիս Թալեյրանը հետագայում իր հուշերում գրել է, որ նա համագործակցում էր Նապոլեոնի հետ և հույս ուներ Հնդկաստանը գրավել ծովային ճանապարհով։ Այնուամենայնիվ Թալեյրանի հիմնական թշնամին կար և մնում էր Անգլիան[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 124