Շառլվիլլ-Մեզյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շառլվիլլ-Մեզյեր
Զինանշան
Blason ville fr Charleville-Mézières (Ardennes).svg

Charleville place ducale.jpg
Կոորդինատներ: 49°45′36″ հս․ լ. 4°43′10″ ավ. ե. / 49.76000° հս․. լ. 4.71944° ավ. ե. / 49.76000; 4.71944
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 31,44 կմ²
Ժամային գոտի UTC+1
Փոստային ինդեքսներ 08000
Պաշտոնական կայք http://www.charleville-mezieres.fr
##Շառլվիլլ-Մեզյեր (Ֆրանսիա)
Red pog.png

Շառլվիլլ-Մեզյեր (ֆր.՝ Charleville-Mézières), քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Արդեններ դեպարտամենտի վարչական կենտրոնը (Շամպան - Արդեն երկրամաս)։ Բնակչությունը՝ 49 975 մարդ (2009 թվականի դրությամբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլվիլլ-Մեզյեր կոմունան կազմավորվել է 1966 թվականին հինգ կոմունաների (Շառլվիլլ, Էտյոն, Մեզյեր, Մոոն, Մոնսի-Սեն-Պյեր) միացման արդյունքում։ Դեպարտամենտի պրեֆեկտուրան քաղաքների միացումից առաջ եղել է Մեզյերը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլվիլլ-Մեզյերի միջով հոսում է Մաաս գետը, որի հունը բաժանում է քաղաքը Շառլվիլլ և Մեզյեր հատվածների։ Գետի հովտում, որտեղ տեղակայված է քաղաքը, հաճախ լինում են ջրհեղեղներ: Ամենաուժեղները տեղի են ունեցել 1993 թվականի դեկտեմբերին և 1995 թվականի հունվարին։

Շառլվիլլ-Մեզյերը գտնվում է սահմանի վրա, որը բաժանում է Հյուսիս-Ֆրանսիական իջվածքը (քաղաքից հարավ) և Արդենները (քաղաքից հյուսիս)։ Քաղաքում է գտնվում 196 մ բարձրություն ունեցող Օլիմպոս լեռը։ Քաղաքի մակերեսը կոմունաների միացումից հետո կազմում է 3144 հա, իսկ բարձրությունը քաղաքի սահմաններում ծովի մակարդակից կազմում է 150 մ։

Քաղաքը գտնվում է Արդեններ դեպարտամենտի հյուսիսում, Ռեյմսից 87 կմ դեպի հյուսիս-արևելք և Փարիզից 239 կմ հեռավորության վրա։ 130 կմ դեպի արևելք գտնվում է Լյուքսեմբուրգը, իսկ 90 կմ դեպի հյուսիս՝ բելգիական Շառլեռուա քաղաքը և 150 կմ հեռավորության վրա՝ Բրյուսելը:

Բելգիայի հետ սահմանը գտնվում է քաղաքից ընդամնեը 15 կմ հեռավորության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլվիլլ-Մեզյսեր (1981–2010 թթ.)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.0
(59)
17.5
(63.5)
22.0
(71.6)
28.1
(82.6)
30.7
(87.3)
34.9
(94.8)
35.3
(95.5)
37.0
(98.6)
30.7
(87.3)
27.7
(81.9)
19.9
(67.8)
15.6
(60.1)
37.0
(98.6)
Միջին բարձր °C (°F) 5.1
(41.2)
6.6
(43.9)
10.8
(51.4)
14.6
(58.3)
18.8
(65.8)
21.6
(70.9)
24.1
(75.4)
23.7
(74.7)
19.6
(67.3)
14.9
(58.8)
9.1
(48.4)
5.7
(42.3)
14.6
(58.3)
Միջին ցածր °C (°F) −0.5
(31.1)
−0.7
(30.7)
1.6
(34.9)
3.3
(37.9)
7.3
(45.1)
10.2
(50.4)
12.1
(53.8)
11.7
(53.1)
8.9
(48)
6.2
(43.2)
2.7
(36.9)
0.5
(32.9)
5.3
(41.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −17.5
(0.5)
−16.7
(1.9)
−13.8
(7.2)
−8.5
(16.7)
−4.4
(24.1)
−2.4
(27.7)
1.7
(35.1)
0.4
(32.7)
−2.0
(28.4)
−6.7
(19.9)
−11.8
(10.8)
−16.4
(2.5)
−17.5
(0.5)
Տեղումներ մմ (դյույմ) 102.3
(4.028)
77.0
(3.031)
82.5
(3.248)
62.7
(2.469)
69.4
(2.732)
70.4
(2.772)
74.6
(2.937)
70.8
(2.787)
67.2
(2.646)
88.3
(3.476)
86.9
(3.421)
106.3
(4.185)
958.4
(37.732)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 13.7 11.3 13.3 10.9 11.3 10.4 10.0 9.6 10.2 11.8 12.9 14.1 139.5
Միջին ամսական արևային ժամ 53.6 66.5 118.5 163.5 186.6 195.2 206.3 196.9 143.5 97.2 45.6 42.6 1 515,9
աղբյուր: Météo France[1][2]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլվիլլ-Մեզյեր քաղաքն ունի 7 քույր-քաղաք.[3]

Հայտնի ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Données climatiques de la station de Charleville-Mézières» (French)։ Meteo France։ Վերցված է December 30, 2015 
  2. «Climat Champagne-Ardenne» (French)։ Meteo France։ Վերցված է December 30, 2015 
  3. «Les villes jumelles»։ charleville-mezieres.fr։ Վերցված է 8 January 2015