Jump to content

Շառլոտ Պրուսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտ Պրուսացի
գերմ.՝ Charlotte von Preußen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1860(1860-07-24)
ԾննդավայրՊոտսդամի նոր պալատ
Մահացել էհոկտեմբերի 1, 1919(1919-10-01)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Վայմարյան Հանրապետություն
ԳերեզմանԱլտենշտայն դղյակ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինBernhard III, Duke of Saxe-Meiningen?
Ծնողներհայր՝ Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր), մայր՝ Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական թագի շքանշան Լուիզայի շքանշան և Վիկտորիայի և Ալբերտի արքայական շքանշան
ԵրեխաներPrincess Feodora of Saxe-Meiningen?
 Princess Charlotte of Prussia Վիքիպահեստում

Շառլոտ Պրուսացի (գերմ.՝ Charlotte von Preußen), լրիվ անունը Վիկտորիա Էլիզաբեթ Աուգուստա Շառլոտ Պրուսացի (գերմ.՝ Victoria Elisabeth Augusta Charlotte von Preußen), հուլիսի 24, 1860(1860-07-24), Պոտսդամի նոր պալատ - հոկտեմբերի 1, 1919(1919-10-01)[1][2], Բադեն-Բադեն, Վայմարյան Հանրապետություն, պրուսական արքայադուստր, Պրուսիայի արքա և Գերմանիայի միապետ Ֆրիդրիխ III–ի և բրիտանական արքայադուստր Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացու ավագ դուստրը, ամուսնությամբ՝ վերջին կոմսուհի Սաքս Մեյնինգենի։

Շառլոտան շատ դժվար երեխա է եղել և անտարբեր աշակերտ։ Պահանջկոտ մոր հետ ունեցել է լարված հարաբերություններ։ Մեծանալուն զուգահեռ Շառլոտան հակվածություն է ձեռք բերել բամբասանքի տարածման և շրջապատողներին անախորժություններ պատճառելու հանդեպ։ Տասնվեց տարեկանում նա վերջնականապես հրաժարվել է լսել ծնողներին, իսկ արդեն երկու տարի անց ամուսնացել է սաքս մեյնինգենյան արքայազն Բերնգարդայի հետ, թույլ կամք ունեցող ամուսինը չէր կարողանում ազդել կնոջ վրա։ Իր էքսցենտրիկությամբ հայտնի Շառլոտան բավականություն էր ստանում բեռլինյան հասարակությունից՝ հաճախ իր միակ երեխային` արքայադուստր Ֆեոդորային, թողնելով մոր կամ էլ տան անդամների հոգածությանը, որի պատճառով էլ հարաբերությունները իր աղջկա հետ շատ լարված են եղել։

1888 թվականին Շառլոտայի եղբայրը՝ Վիլհելմ II–ը, ժառանգել էր գերմանակն գահը, արքայադստեր սոցիալական ազդեցությունը մեծացել էր, եղբոր կառավարման ողջ ընթացքում նա հայտնի էր իր խարդավանքներով և կյանքն անց է կացրել հիվանդության նոպաների և պալատում թեթևաբարո զբաղմունքների միջև։ 1914 թվականին Շառլոտայի ամուսինը ժառանգել է Սաքս Մեյնինգենյան կոմսությունը, սակայն այն կորցրել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում։ 1919 թվականին Բադենում արքայադուսրը սրտային նոպա է ունեցել, որը բերել է մահվան։ Ամբողջ կյանքում նա բողոքել է վատ զգացողություն ունենալու համար։ Պատմաբանների մեծամասնությունը նշել է, որ Շառլոտան տառապել է պորֆիրիայով՝ ժառանգական հիվանդությամբ, որը անցել էր նաև նրա միակ աղջկան։

Թագաժառանգ Ֆրիդրիխ Պրուսկին ընտանիքով, 1875 թվական։
Ձախից աջ կանգնած են՝ Հենրի Պրուսկին, Վիկտորիան, թագաժառանգ Ֆրիդրիխը՝ ձեռքին Մարգարիտան, Վիլհելմը և Շառլոտան։ Ձախից աջ նստած են՝ Վիկտորիա Պրուսացին, Սոֆիյա Պրուսացին և Վալդեմար Պրուսկին։

Վիկտորիա Ելիզավետա Ավգուստա Շառլոտա Պրուսացին ծնվել է 1860 թվականի հուլիսի 24–ին Պոտսդամի Նոր պալատում և եղել է արքայազն Ֆրիդրիխ Պրուսացու և բրիտանացի արքայադուստր Վիկտորիայի ավագ դուստրը՝ ութ երեխաներից[3] երկրորդը[4][5]։ Հայրական կողմից աղջիկը եղել է Գերմանիայի միապետ և Պրուսիայի ապագա թագավոր Վիլհելմ I–ի և Գերմանիայի կայսրուհի Ավգուստայի թոռնուհին, իսկ մայրական կողմից Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհի, Հնդկաստանի միապետուհի Վիկտորիայի և Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու թոռնուհին[6][7]։

Շառլոտան բրիտանական թագուհու առաջին թոռնուհին է եղել, և նա ցանկացել է, որ աղջկան անվանեն իր պատվին, սակայն նորածնի պրուսացի հարազատները ցանկացել են անվանել նրան ռուսական կայսրուհի Նիկոլայ I–ի կնոջ Ալեքսանդրա Ֆեոոդորովնայի պատվին՝ աղջկական անունը Շառլոտա Պրուսացի։ Փոխհամաձայնության արդյունքում արքայադստեր առաջին անունը դրել են «Վիկտորիա», սակայն նրան միշտ անվանել են չորրորդ անունով՝ «Շառլոտա»։ Իր երկրորդ և երրորդ անունները՝ Ելիզավետա և Ավգուստա, աղջիկը ստացել է հայրական կողմից տատիկի՝ Ավգուստա Սաքսեն Վեյմեր Էյզենախսկու և բաեկամ տատիկներից թագուհի Ելիզավետայի պատվին[8]։

Շառլոտայի ընտանիքը հայրական կողմից պատկանել է Հոհենցոլերնների դինաստիային՝ թագավորական տուն, որը ղեկավարել է Պրուսիայի թագավորությունը 17–րդ դարից սկսած[9]։ Արքայադստեր կյանքի առաջին տարվա վերջին նրա հայրը դարձել է Պրուսիայի փոխարքա, քանի որ նրա պապը՝ Վիլհելմ I–ը ընդունել է պրուսական գահը եղբոր մահից հետո 1861 թվականին։ Աղջկա մայրը, ընտանիքում հայտնի Վիկկի մականունով, եղել է բրիտանական թագուհի Վիկտորիայի և Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու ավագ աղջիկը[10], իսկ հենց Շառլոտան և իր ավագ եղբայր Վիլհելմը եղել են արքայազն Ալբերտի միակ թոռները, որ ծնվել են նրա կենդանության օրոք[11]։ Շառլոտան երկու անգամ է տեսել մայրական կողմից պապիկին․ Ալբերտը և Վիկտորիան այցելել են իրենց ավագ դստերը, երբ թոռնիկը եղել է երկու ամսեկան[12], իսկ Վիկկին ու Ֆրիդրիխը, իրենց հերթին, 1861 թվականի հունիսին Վիլհելմին և Շառլոտային տարել են Անգլիա՝ Ալբերտի մաից վեց ամիս առաջ[13]։

Կրթություն և դաստիարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտայի ընտանիքը ձմեռն անց է կացրել Բեռլինում, իսկ ամառը՝ Պոտսդամում, բացի այդ, տարվա մեջ մի քանի անգամ երեխաներին տարել են քաղաքից հեռու առանձնատուն։ 1863 թվականին արքայադստեր ծնողները գնել են քանդված տուն և այն դարձրել են ֆերմա, որը թույլ է տվել ընտանիքին պարբերաբար վայելել գյուղական կյանքը[14]։ Ֆրիդրիխը եղել է սիրված ամուսին և հայր, սակայն սպայի պարտականությունները նրան հեռացրել են ընտանիքից։ Վիկկին բավականին պահանջկոտ մայր է եղել՝ երեխաներից բարոյական և քաղաքական առաջնորդության դրսևորումներ սպասող, իսկ ամուսնու բացակայության ժամանակ նա մանրամասն վերահսկել է իր սերունդի դաստիարակությունն ու կրթությունը[15]։ Երբ Վիկտորիան դեռ նոր էր եկել ամուսնու երկիր, նա դարձել է թագավորական ընտանիքի չվերջացող վեճերի և ինտրիգների վկան, դա ամրապնդել է նրա հավատը և անգլիական կրթության առավելությունը,այդ պատճառով էլ Վիկկին իր երեխաներին դաստիարակել է անգլիական օրինակով և այդ դաստիարակության ու Մեծ Բրիտանիա մասնավոր ուղևորությունների շնորհիվ հաջողությամբ նրանց մեջ սեր է արթնացրել իր հարազատ երկրի հանդեպ[16]։

Շառլոտան քույրերի հետ, 1889 թվական.
Վերից վար՝ Մարգարիտա, Սոֆիա, Վիկտորիա և Շառլոտա

Սկզբում մայրը մոտ էր ավագ աղջկա հետ, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվել է մինչև այն պահը, երբ Շառլոտան դարձել է երկու տարեկան, նա հայտնի է եղել որպես «քաղցր չլսող փոքրիկ Դիտա» և եղել է ութ երեխաներից ամենադժվարը[17][18]։ Դեռ փոքրուց արքայադուստրը իրեն անհանգիստ է պահել և հաճախ շփոթվել է։ Վիկկին չի կարողացել նաև աղջկան հետ պահել եղունգները կրծելու վատ սովորությունից[18][19]։ Վիկտորիա թագուհին այդ առիթով աղջկան գրել է․ «․․․ասացեք Շառլոտային, որ ես ապշել եմ՝ լսելով, որ նա կրծում է եղունգները։ Տատիկը չի սիրում չլսող փոքրիկ աղջիկներին»[18]։ 1863 թվականին մայրը իր օրագրում գրել է․ «Նրա փոքրիկ խելքը իր մարմնի համեմատ շատ ակտիվ է թվում, նա շատ նյարդային է և զգայուն և շատ արագաշարժ։ Նրա քունը ամուր չէ, ինչպես պիտի լինի, և նա շատ նիհար է»[17]։ Շառլոտան հիստերիաների մեջ էր ընկնում, որոնք իր մայրը նկարագրել է որպես «զայրույթի և համառության պոռթկում»[20]։ Բացի հոգեկան նոպաներից, արքայադստեր մոտ կար քաշի պակաս և մարսողության խնդիրներ[21]։

Ի զարմանս իր մոր, որը բարձր էր գնահատում կրթությունը, Շառլոտան երբեք չէր հետաքրքրվում կրթությամբ։ Արքայադստեր կառավարիչը հայտարարել է, որ երբեք չի տեսել այսքան դժվարություններ, ինչքան Շառլոտայի հետ, դա այն ժամանակ, երբ Վիկկին մի անգամ աղջկա մասին իր մորը գրել էր․ «․․․հիմարությունը մեղք չէ, սակայն նա կրթությունը վերածում է ծանր և դժվար խնդրի»[18][22]։ Մայրը հազվադեպ էր թաքցնում իր իրական մտքերը նրանց մասին, ովքեր հիասթափեցրել են իրեն[23], և ուղղակիորեն խրախուսել է իր երեխաներին գործադրել բոլոր ջանքերը և օգնել նրանց խուսափել ունայնությունից։ Վիկտորյա թագուհին հորդորել էր իր դստրերին խրախուսել, քան կշտամբել Շառլոտային՝ չակնկալելով, որ փոքրիկ արքայադուստրը կկիսի Վիկկիի սեփական ճաշակը[19]։ Կենսագիր Ջերոլդ Պակարդը ճիշտ է նկատել, որ «գեղեցիկ, բայց նյարդային և խոժոռ աղջիկը փոքր տարիքից զգացել է իր մոր հիասթափությունը, ինչը մեծացրել է նրանց միջև անդունդը»[23]։

Ժամանակի հետ հարաբերությունները վատացել են նաև ընտանիքի երեք ավագ և երեք կրտեսեր երեխաների հետ իրենց մոր վերաբերմունքի պատճառով[24][25]։ 1866 և 1879 թվականներին Շառլոտայի փոքրիկ եղբայրների՝ Սիգիզմունդի և Վալդեմարի մահը համապատասխանաբար դատարկություն էր բերել Վիկտորիային։ Պատմաբան Ջոն Ռելը[en] պնդել է, որ Վիկկայի երեք ավագ երեխաները «երբեք չեն կարող համընկնել իր կատարելագործված հիշողությանը երկու մահացած արքայազների մասին»[26]։ Վիկկայի խիստ դաստիարակությունից, որի ներքո մեծացել են Վիլհելմը, Շառլոտան և Հենրիխը, խուսափել են փոքրիկ Վիկտորիան, Սոֆիան և Մարգարիտան[25][27]։ Մեծ երեխաների, իրենց հերթին, զգալով մոր հիասթափությունը, վրդովվել են մոր վերաբերմունքից փոքրերի հանդեպ։ Սակայն պատմաբան Ջոն Վան դեր Կիստեն[en] համարել է, որ Վիկկան Շառլոտային վերաբերվում էր նույն կերպ, ինչպես փոքրերին, իսկ մոր և աղջկա հարաբերությունները հնարավոր է, ավելի երջանիկ էին[25]։

Շառլոտան եղել է պապի սիրելին[18], որի հետ նա հաճախ էր տեսնվում[28]։ Թագավոր Վիլհելմը և նրա կին Ավգուստան սիրաշահում էին թոռնուհուն և խրախուսում նրա ապստամբությունը ծնողների դեմ, իսկ ինքը՝ արքայադուստրը, Վիկկայի և Ֆրիդրիխի հետ վեճերում հաճախ էր անցնում թագավորական զույգի կողմը[29]։ Շառլոտայի ապստամբությունը ծնողների դեմ նաև խրախուսել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որը քաղաքական տարաձայնություններ է ունեցել լիբերալ փոխարքայի և արքայադստեր հետ[3]։ Արքայադստեր ամենամտերիմ հարաբերությունները եղել են ավագ եղբոր հետ, չնայած նրանք հեռացել են միմյանցից Վիլհելմի՝ Ավգուստայի հետ ամուսնությունից հետո 1881 թվականին, որին Շառլոտան նկարագրել է որպես «պարզ, դանդաղ և ամաչկոտ» արքայադստեր[30]։ Կնոջ հանդեպ նման վերաբերմունքի արդյունքում Շառլոտայի սեփական հարաբերությունները սիրելի եղբոր հետ շատ են բարդացել[31]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Շառլոտան տասնչորս տարեկան է դարձել, նա երևացել է ավելի փոքր և պահել է իրեն այնպես, կարծես ավելի փոքր է. նրա մայրը գրել էր, որ արքայադուստրը «ամեն ինչով` առողջությամբ, արտաքինով և մտքով, նման էր տասը տարեկան երեխայի»։ Աղջիկը արտաքուստ գեղեցիկ չէր. կարճ ոտքեր ուներ, որոնք երկար գոտկատեղի և ձեռքերի հետ միասին նստելիս բարձրահասակ էին դարձնում, իսկ կանգնելիս՝ ցածր, բացի այդ, Շառլոտան բավականին պարզ դեմք ուներ[32]։ Նա իր չափահաս կյանքի մեծ մասը տառապել է առողջական լուրջ խնդիրներով. այս խնդիրներն ուղեկցվում էին գրեթե շարունակական հոգեկան հուզմունքով և վայրի հուզմունքով, որը շփոթության մեջ էր գցում նրա բժիշկներին[30] Արքայադստեր առողջական բազմաթիվ խնդիրներից էին ռևմատիզմը, հոդացավերը, գլխացավերը և անքնությունը[33]։

Երբ Շառլոտան մեծացել էր, նա սկսել էր սիրախաղ անել պալատի գրեթե բոլոր տղամարդկանց հետ՝ չար բամբասանքներ տարածելով և անախորժություններ պատճառելով ընտանիքի մյուս անդամներին, թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան նախկինում նկատել էր այս ամենը իր դստեր մեջ, բայց հույս է ունեցել, որ արքայադուստրը կմեծանա, և դա կանցնի[34]։ Վիկին նկարագրել է իր դստերը որպես «ջերմ փոքրիկ ձագուկ [ով] կարող է շատ սիրել, երբ ցանկանում է»[20]։ Թագաժառանգ արքայադուստրը կարծել է, որ Շառլոտայի «արտաքին տեսքը» թաքցնում է «բնավորության վտանգավոր գծերը»[35][20]։

Շառլոտան ապագան ամուսնու՝ Բեռնարդ III Սաքսեն Մեյնինգենսկու հետ, 1877 թվական

1877 թվականի ապրիլին տասնվեցամյա Շառլոտան ամուսնանում է իր հեռավոր ազգական Բեռնարդ III Սաքսեն Մեյնինգենսկու հետ[36]։ Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի կենսագիր Հաննա Պակուլայի նկարագրած պատմության համաձայն, արքայադուստրը սիրահարվել է ավտոմեքենայով համատեղ ուղեևորության ժամանակ․ նրա ավագ եղբայր Վիլհելմը, որը վարել է մեքենան, մեծացրել է արագությունը, ինչով էլ վախեցրել է աղղջկան, որը այդ պահին օգնության համար բռնել է Բեռնարդի ձեռքից։ Պակուլան ավելացրել է, որ այս հանկարծակի, սակայն ժամանակավոր կիրքը, համապատասխանել է Շառլոտայի փոփոխական բնավորրությանը[37]։ Վան դեռ Կիստեն համարել է, որ Շառլոտայի Բեռնարդի հետ ամուսնության որոշումը կապված է եղել իր ծնողներից անկախանալու ցանկության հետ, նամանավանդ իրեն քննադատող մորից[35]։

Արքայազն Բեռնարդը, Պոտսդամի գնդում ծառայող բանակի սպան[37], Ֆրանս-պրուսական պատերազմի վետերանը ինը տարով մեծ է եղել Շառլոտայից։ Չնայած նա կամքով թույլ է համարվել[35], նա ունեցել է շատ մտավոր հետաքրքրություններ, մասնավորապես նա հետաքրքրվել է հնեաբանությամբ։ Շառլոտան չէր կիսում այդ հետաքրքրությունները[37], սակայն Վիկտորիան հույս է ունեցել, որ ժամանակը, նաև ամուսնությունը կարող են փոխել աղջկան այնքանով, որ նրա չար որակները չեն կարող ոչ մի վնաս հասցնել[20]։ Նշանադրությունը տևել է գրեթե մեկ տարի, այդ ընթացքում Վիկկին աղջկա համար օժիտ է պատրաստել[38]։ Հարսանիքը տեղի է ունեցել 1878 թվականի փետրվարի 18–ին, նույն օրը տեղի է ունեցել Շառլոտայի բարեկամներ Ելիզավետա Աննա Պրուսացու և Ֆրիդրիխ Ավգուստ Օլդենբուրգսկու ամուսնությունը[39]։ Ամուսնությանը ներկա են գտնվելարքայադստեր հորեղբայրները Էդուարդ VII–ը, կոմս Կոննաուտսկին, նաև Բելգիայի թագավորական զույգը՝ Լեոպոլդ II–ը և Մարիա Հենչիետա Ավստրիացին[40][41]։

Նորապսակները տեղավորվել են Նոր պալատին մոտ ոչ մեծ վիլլայում, որտեղ ապրել է Ավգուստա ֆոն Հարախը՝ արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III–ի մորգանատիկական կինը[42]։ Նրանք նաև վիլլա են ձեռք բերել Կաննում, այս որոշումը բարկացրել է փոխարքա Վիլհելմին, որը Ֆրանսիան դիտում էր որպես թշնամի պետություն։ Իսկ Շառլոտան սիրել է ձմեռ անցկացնել Ֆրանսիայում, քանի որ նա հույս է ունեցել, որ այնտեղի տաք կլիման կհեշտացնի կյանքը և կբարելավի առողջությունը [43][44].

Աղջկա ծնունդը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիա թագուհին, Վիկտորիան, Շառլոտան և Ֆյոդորը, մատ 1884 թվական

Ամուսնության երկրորդ տարում, 1879 թվականի մայիսի 12–ին Շառլոտան աղջիկ է ունենում, որին անվանել են Ֆեոդորա։ Նորածին արքայադուստրը դարձել է փոխարքայի և թագաժառանգ արքայադստեր առաջին թոռնուհին, նաև թագուհի Վիկտորիայի ծոռը[45]։ Շառլոտան չի սիչել սահմանափակումներ, որը դրվել էր նրա վրա հղիության ժամանակ, և ի տխրություն մոր, որոշել է, որ Ֆեոդորան կլինի իր միակ երեխան։ Ֆեոդորայի ծնվելուց հետո նրա մայրը իրեն նվիրել է Բեռլինում զվարճությունների{sfn|Van der Kiste|2015|p=207}}[46] և մեկնել է երկարատև ճամփորդությունների։ Այս շրջագայությունների ժամանակ Շառլոտան երեխային թողել է մոր խնամքին, որը մորից ավելի պատսախանատու է եղել[47]։ Ֆեոդորան հաճախ է այցելել Ֆրիդրիխսոֆ ամրոց, որը պատկանել է տատիկին[48], այդպիսի այցելություններից մեկի ժամանակ Վիկտորիան նկատել է, որի իր թոռնիկը իսկապես լավն է և նրան ավելի հեշտ է ղեկավարել, քան մորը[49]։

Այդ շրջանի թագավորական ընտանիքների մոտ տարօրինակ սովորություն է եղել մեկ երեխա ունենալը, և Ֆեոդորան, հավանաբար, ունեցել է շատ միայնակ մանկություն[48]։ Ինչպես և իր մայրը, աղջիկը տառապել է հիվանդություններով և տարբեր ֆիզիկական արատներով, նաև ուժեղ միգրենից[50]։ Ֆեոդորան կրթույան մեջ անկարգապահ էր, որի մեջ Վիկտորիան մեղադրել է ծնողական ղեկավարության բացակայությանը, քանի որ Շառլոտան և Բեռնգարդը փաստացի բացակայել են աղջկա կյանքից։ Վիկկին այսպես է մեկնաբանել դա․ «․․․տան մթնոլորտը այդ տարիքի երեխայի համար բարենպաստ չէ․․․Շառլոտայից որպես օրինակ ավելին սպասել պետք չէ․․․Նրա ծնողները գազվադեպ են եղել տանը կամ միասին․․․Նա դժվար թե իմանա՝ ինչ է տնային կյանքը»[49]։

Հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտան 1883 թվականին

Կայսր Վիլհելմ I–ը Շառլոտային և նրա ամուսնուն վիլլա է տրամադրել Բեռլինում Տիերգարտենի մոտ և Բեռնարդին տեղափոխել քաղաքային գունդ։ Շառլոտան իր ժամանակի մեծ մասն անց է կացրել այլ տիկնանց հետ շփվելով՝ նրանց հետ սահելով չմուշկներով, բանբասելով և կազմակերպելով կամ այցելելով ճաշկերույթներ։ Իր շրջապատի կարծիքով, արքայադուստրը ունեցել է ոճի լավ ճաշակ, իսկ իր ողջ հագուստը պատվիրել է Փարիզում։ Նա նաև ծխել է, խմել է, և շատերիս դուր է եկել այցելել նրա կազմակերպած ճաշկերույթներին։ Շառլոտան շատ արագ հասարակության մեջ ձեռք է բերել բամբասկոտության համբավ, և շատերը նրան կպչուն էին համարում, բացի այդ, նա հայտնի է եղել նրանով, որ հանդիպելով մեկին և վստահություն ձեռք բերելով՝ տարածել է նրանց գաղտնիքները[51]։

1888 թվականի մարտին Շառլոտայի հայրը գերմանական կայսրության գահը վերցրել է Ֆրիդրիխ III անվամբ[52], սակայն արդեն հունիսին նա մահացել է կոկորդի քաղցկեղից։ Ֆրիդրիխի հիվանդության վերջին փուլում Շառլոտան, նաև նրա քույրերն ու եղբայրները եղել են հոր կողքին[53]։ Կայսրի մահից հետո գահ է բարձրացել Շառլոտայի սիրելի եղբայր Վիլհելմը, պալատում բարձրացել է նաև Շառլոտայի ազդեցությունը, որտեղ նա իրեն շրջապատել էր խենթ պալատականներով և երիտասարդ չինովնիկներով[54]։ Այն պահին, երբ հոր հիվանդության ժամանակ Շառլոտան լավացրել էր հարաբերությունները մոր հետ, Վիլհելմի գահ բարձրանալուց հետո նրանց միջև կրկին խռովություն, արքայադուստրը կանգնել էր եղբոր կողքին, որը չէր ցանկացել գնալ Մեծ Բրիտանիա և այցելել Վիկտորիա թագուհու ոսկե հոբելյանին (Golden Jubilee of Queen Victoria), Վիլհելմի գնալը պլանավորվել էր դեռևս հոր կենդանության ժամանակ, սակայն արդեն ծանր հիվանդ էր, երբ Վիլհելմը հայտնեց իր դժգոհությունը ուղևորության նկատմամբ[55]։ Վիլհելմի գահ բարձրանալուց հետո Շառլոտան և ամուսինը անցան նրա կողմը, իսկ այրիացած մոր մոտ էին փոքր քույրերը։ Վիկկան իր նամակներից մեկում Շառլոտային բնութագրել է որպես ամենատարօրինակ, իսկ նրա ամուսնուն նկարագրել է որպես կոշտ ու կոպիտ մարդ[56]։

Վիճաբանություն անանուն նամակների շուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտան 1890-ական թվականներին

1891 թվականի սկզբներին հասարակությունը ցնցվել է վիճաբանությունից, որն առաջացել է պալատի անդամների միջև տարածված անանուն նամակների շարքից՝ ներառելով նաև կայսերական զույգին[57]։ Նամակները գրվել են նույն ձեռագրով և պարունակել են անպարկեշտ բամբասանքներ, մեղադրանքներ և ինտրիգներ ամենաազդեցիկ պալատականների վերաբերյալ։ Մի քանի նամակներ ներառել են նաև անբարո լուսանկարներ՝ սարքված կայսերական ընտանիքի անդամների նկարների վրա[58]։ Չորս տարվա ընթացքում գրվել է մի քանի հարյուր նամակ[57]։ Կայսր Վիլհելմը հրամայել է հետազոտություն անցկացնել, սակայն նամակների հեղինակը կամ հեղինակները չեն հայտնաբերվել։ Մի քանի ժամանակակիցներ համարել են, որ Շառլոտան,հայտնի լինելով իր սուր լեզվով և որպես բամբասանքների սիրահար, կարող է կապված լինել այդ ամենի հետ[58][59]։ Պատմաբանները, սակայն, ենթադրել են, որ նամակների հեղինակը եղել է Ավգուստա Վիկտորիա արքայադստեր եղբայր կոմս Էռնեստ Գյունթերը և նրա սիրուհին, որոնք հարաբերությունները կայսրուհու հետ լավ չէին[60]։ Պարզ է եղել միայն մի բան՝ նամակների հեղինակաը շատ լավ ճանաչել է թագավորական ընտանիքի անդամներին, որը հավանաբար դարձնում է նրան ընտանիքի անդամ և մոտ պալատական[58]։

Վիճաբանության ժամանակ Շառլոտան կորցրել է իր օրագիրը, որը պարունակել է ինչպես ընտանեկան գաղտնիքներ, այնպես էլ ընտանիքի տարբեր անդամների մասին ծայրահեղ մտքեր․ օրագիրը ի վերջո տրվել է Վիլհելմին, որը այդ օրագրի բովանդակության համար երբեք չի կարողացել ներել քրոջը։ Որպես պատիժ Բեռնարդը տեղափոխվել է փոքր քաղաք Բրեսլաու, որը նշանակել է արքայադստերը և իր ամուսնուն հեռացնել պալատից։ Վիլհելմը նաև սահմանափակել է քրոջ և ամուսնու երկրից դուրս գալը, եթե նրանք պատրաստ չեն եղել քագավորական պատիվներին[61]։ 1896 թվականին կայսրուհի Ավգուստա Վիկտորիան մեղադրել է արքայադստերը պալատական Կառլ Ավգուստ ֆոն Դիրսբուրգի հետ ռոմանտիկ կապերի մեջ։ Շառլոտան հեքել է բոլոր մեղադրանքները, նրան աջակցել է ամուսինը, որը սկսել է քննադաել Հոհենցոլերներին արքայադստերը ընտանիքի վերահսկողության տակ պահելու փորձի համար։ Բեռնարդը որոշել է հեռանալ բանակից և կնոջ հետ մեկնել Մայհինգեն, սակայն Շառլոտայի ենթադրվող սիրահետությունը հերքվել է, երբ ֆոն Դիրսբուրգը պալատ է եկել կնոջ հետ[62]։ Ամեն դեպքում նամակների հետ կապված վիճաբանությունը և նրանում արքայադստեր հնարավոր մասնակցությունը լրջորեն խարխլել է կայսերական ընտանիքի հեղինակությունը[59]։

Աղջկա հետ հարաբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչքան Ֆեոդորան մեծանում էր, այնքան հաճախ էր առաւ գալիս նրա ամուսնության հարցը։ Աքսորված արքայազն Պյոտր Կարագեորգիևիչը, որը նրանից երեսունվեց տարով մեծ էր, իրեն որպես փեսացու է առաջարկել, թեև դա արվել է, հավանաբար, Սերբիայի գահը ժառանգելիս Պրուսիայի աջակցությունը ստանալու համար։ Հայտնի չէ, թե ինչ է մտածել արքայադուստրն ինքը այս միության մասին, սակայն նրա մայրն ասել է, որ «նման գահի համար Ֆեոդորան ավելի լավն է»։ Ապագա արքայադստեր փեսացուի դերի համար քննարկվել է նաև արքայազն Ալֆրեդի՝ Շառլոտայի զարմիկի և կոմսուհի Էդինբուրգի միակ որդու հարցը[63]։

Ֆեոդորա՝ Շառլոտայի դուստր, մոտ 1900 թվական

1897 թվականին վերջնական արդյունքում Ֆեոդորան նշանվել է արքայազն Հենրիխ XXX Ռեյս Կյոստրիցկու հետ, որի մասին հայտարարվել է այդ տարվա սկզբին[64], նրանք ամուսնացել են 1898 թվականի սեպտեմբերի 24–ին Բրեսլաուում լյութերական արարողակարգի ժամանակ։ Ոչ շատ հարուստ և կոչումներով Հենրիխը կապիտան է եղել 92-րդ բրաունշվեյգսկի հետևակային գնդում։ Այրիացած կայսրուհի Վիկտորիան զարմացած էր փեսայի ընտրությունից՝ մասամբ նրա դիրքի պատճառով, սակայն նշել է, որ հարսնացուն առնվազն երջանիկ է թվում։ Նրան չէր զարմացնում նորապսակների տասնհինգամյա տարիքայի տարբերությունը և նա գրել է․ «Ես շատ ուրախ եմ, որ նա նրանից մեծ է, և, եթե նա իմաստուն է, հուսալի և աննկուն, կարող է անել աղջկա համար ամենալավը, և ամեն ինչ վատ չի ստացվի, բայց նրա առջև է մոր տարօրինակ օրինակը, և ինքն էլ տարօրինակ փոքրիկ արարած է»[65]։ Ֆեոդորան խենթանում էր իր նշանածի համար և, ամենայն հավանականությամբ, միջոց էր փնտրում ծնողների հետ կասկածելի կյանքից ազատվելու համար[66]։

Ամուսնու ծառայության շնորհիվ, որը նշանակվե է տարբեր քաղաքներում, Ֆեոդորան շատ է ճանապարհորդել Գերմանիայում[67]։ Սակայն ամուսնությունը այդպես էլ չլավացրեց Ֆեոդորայի հարաբերությունները մոր հետ․ 1899 թվականին զույգի այցելությունից հետո Շառլոտան գրել է, որ Ֆեոդորան անհասկանալի է և «փակվում է, երբ փորձում եմ ազդել նրա անձի և առողջության վրա»[68]։ Շառլոտան չի սիրել նաև իր փեսային և հաճախ է քննադատել նրա արտաքինը և կնոջը վերահսկելու անկարողությունը։ Ի տարբերություն մոր, Ֆեոդորան ցանկացել է երեխաներ ունենալ, հղիանալ չկարողանալը տխրեցրել է նրան, սակայն ուրախացրել է նրա մորը, որը ցանկություն չի ունեցել թոռնիկ ունենալու[69]։

Վան դեր Կիստեն գրել է, որ Շառլոտան և Ֆեոդորան նամն են եղել բնավորությամբ․ «... երկուսն էլ ուժեղ կամքի տեր մարդիկ էին, ովքեր սիրում էին բամբասանքը և պատրաստ էին միմյանց մեջ տեսնել ամենավատը»[70]։ 1900 թվականին Ֆեոդորան այցելել է Վինձոր ամրոց և վերջին անգամ հանդիպել է իր մեծ տատիկ թագուհի Վիկտորիային, որը հաջորդ տարի մահացել է։ Հենրիխը ներկա է եղել թագուհու հուղարկավորությանը միայնակ, քանի որ կինը հիվանդ էր[71]։ Ֆեոդորան իր վիճակի համար մեղադրել է մալարիային. Շարլոտան, մյուս կողմից, ընտանիքի անդամներին հայտարարել է, որ Հենրիխն իր կնոջը պարգևատրել է վեներական հիվանդությամբ, ինչը արքայադուստրը կտրականապես հերքել է։ Շառլոտան պահանջել է, որ դստերն անձնական բժիշկը հետազոտի, իսկ երբ նա մերժել է, ինքն իրեն համոզել է, որ ճիշտ է։ Ի պատասխան՝ Ֆեոդորան հրաժարվել է այցելել ծնողների տուն և բողոքել է ընտանիքի անդամներին մոր «անմիտ» արարքներից[72]։

Երկար տարիներ ընտանիքի անդամները փորձել են հաշտեցնել մորն ու դստերը, սակայն նրանց բոլոր գործողություններն անհաջող են եղել։ Շառլոտան գրեթե տասը տարի չի գրել իր դստերը և միայն վերսկսել է նամակագրությունը, երբ Ֆեոդորան վտանգավոր վիրահատության է ենթարկվել, որը պետք է օգներ նրան հղիանալ։ Եվ չնայած արքայադուստրը վրդովմունք է հայտնել, որ նման վիրահատությունը հավանության է արժանացել, նա ի վերջո հենց Ֆեոդորայի խնդրանքով այցելել իր դստերը առողջարան[73]։

Սաքս-Մեյնինգենի դքսուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտան 1917 թվականին

1911 թվականի հունիսին Շառլոտան Լոնդոնում ներկա է եղել իր զարմիկ Գեորգ V–ի գահակալության արարողությանը, սակայն նրան չի հաջողվել վայելել տանակատարությունը․ ամառային տապը ստիպել է արքայադստերը իր ժամանակի մեծ մասն անցկացնել անկողնում դժգույն դեմքով և վերջույթների ցավով[44]։ 1914 թվականի հունիսի 25–ին մահացել է Շառլոտայի սկեսուրը, և նրա ամուսինը ժառանգել է Սաքս–Մեյնինգենի կոմսությունը։ Հուլիսի 28–ին սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Բեռնարդը գնացել է պատերազմ այն ժամանակ, երբ նրա կինը մնացել է կոմսության գլխավորը։ Պատերազմի ժամանակ Շառլոտան շատ խնդիրներ է ունեցել առողջության հետ՝ ներառելով խրոնիկ հիվանդություններ, ոտքերի այտուցվածություն և երիկամների հետ կապված խնդիրներ[74]։ Ցավերն ավելի ու ավելի են սաստկացել, և արքայադուստրը սկսել է ափիոն ընդունել որպես միակ արդյունավետ բուժում[67]։

1918 թվականին պատերազմի ավարտը բերեց Գերմանիայի թագավորության քաղաքական մահվան, այդ թվու նաև նրա բազմաթիվ կոմսությունների, հետևաբար, Բեռնարդը ստիպված էր հրաժարվել իր Սաքս–Մեյնինգենի կոմսությունից։ Հաջորդ տարի Շառլոտան մեկնել է Բադեն-Բադեն, որտեղ սկսել է սրտի խնդիրների բուժումը, այնտեղ նա ինֆարկտ է ստացել, որի արդյունքում արքայադուստրը մահացել է 1919 թվականի հոկտեմբերին 59 տարեկանում։ Բառնարդը կնոջից հետո ապրել է ինը տարի և հուղարկավորվել է նրա կողքին Ալտենշտայն ամրոցում՝ Թյուրինգիայում[75]։

Բժշկական վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտայի իմանկրաը, Ֆիլիպ դե Լասլո, 1899 թվական

Պատմաբանների մեծամասնության կարծիքը համընկել է, որ և՛ Շառլոտան, և՛ նրա դուստր Ֆեոդորան տառապել են պորֆիրիայով, գենետիկ հիվանդություն, որը ենթադրաբար ախտահարել է բրիտանական թագավորական ընտանիքի որոշ անդամների, ամենից առաջ թագավոր Գեորգ III-ին[30][76]։ «Մանուշակագույն գաղտնիքը. գեներ, խելագարություն և Եվրոպայի թագավորական տներ» (Purple Secret: Genes, 'Madness', and the Royal Houses of Europe) գրքում պատմաբան Ջոն Ռելը և գենետիկներ Մարտին Ուորենը և Դեյվիդ Հանթը Շառլոտային անվանել են «առանցքային դիրքում [որոնք] Հանովերի ժառանգների մոտ պորֆիրիայի մուտացիայի որոնման մեջ»[77]։

Որպես ապացույց՝ Ռելլը մեջբերել է Շառլոտայի և նրա բժշկի նամակները, ինչպես նաև նրա ծնողների հետ նամակները. նամակագրություն, որը տևել է 25 տարի, նա հայտնաբերել է, որ դեռևս փոքր ժամանակ արքայադուստրը տառապել է հիպերակտիվությունից և մարսողության խանգարումից[78]։ Դառնալով երիտասարդ կին՝ Շառլոտան լրջորեն հիվանդ էր, ինչը նրա մայրն անվանել էր «մալարիայի թունավորում և անեմիա», իսկ հետո՝ «նեվրալգիա, ուշագնացություն և սրտխառնոց»։ Այս բոլոր ախտանշանները Ռելլը նկարագրել է որպես «պորֆիրիայի ախտանիշների դասագրքային ցուցակ՝ հիվանդության կլինիկական բացահայտումից տասնամյակ առաջ»[79]։ Ռելլը նաև նշել է հիվանդության լրացուցիչ նշաններ, որոնք նկարագրված են Շառլոտայի և նրա բժշկի՝ Էռնստ Շվենինգերի նամակներում, ովքեր հետևել են նրա առողջությանը ավելի քան երկու տասնամյակ՝ սկսած 1890-ականների սկզբից[77]։ Դրանցում արքայադուստրը տարբեր կերպ բողոքել է «ատամի ցավից, մեջքի ցավից, անքնությունից, գլխապտույտից, սրտխառնոցից, փորկապությունից, որովայնի շրջանում անտանելի թափառող ցավերից, մաշկի այտուցից և քորից, ոտքերի մասնակի կաթվածից և մուգ կարմիր կամ նարնջագույն մեզից»։ Ռելլը վերջին նշանն անվանել է «վճռորոշ ախտորոշիչ ախտանիշ»[79]։

1990-ականներին Ռելլի գլխավորած խումբը դուրս է հանել Շառլոտայի և Ֆեոդորայի մարմինները և փորձարկման համար վերցրել յուրաքանչյուր արքայադստեր կենսաբանական նմուշներ։ Թե՛ մոր և թե՛ դստեր մոտ հետազոտողները հայտնաբերել են պորֆիրիայի հետ կապված մուտացիա. թեև հետազոտողները նշել են, որ իրենք չեն կարող «լիովին վստահ լինել», որ այս մուտացիան առաջացել է գենետիկ խանգարման հետևանքով[80], նրանք այն համարում են «հստակ»՝ հիմնվելով պատմական և կենսաբանական ապացույցների վրա։ Հետազոտողները նաև ավելացրել են, որ նույն ախտանիշներից շատերը հայտնաբերվել են Շառլոտայի մոր՝ Վիկտորիայի, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների, այդ թվում՝ թագուհի Վիկտորիայի մոտ։ Ռելլը, Ուորենը և Հանթը եզրակացրել են. «... էլ ինչ կարող էր առաջացնել նրանց սարսափելի կաղությունը, որովայնի ցավը և մաշկի ցաները, իսկ Շառլոտայի դեպքում՝ մուգ կարմիր մեզը»[81]։

Տոհմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Princess_Charlotte_of_Prussia
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Ramm, 2004
  4. Pakula, 1997, էջ 138
  5. Van der Kiste, 2015, էջ 33
  6. The Peerage
  7. Weir, 2008, էջ 305—306
  8. Van der Kiste, 1999, էջ 9
  9. Pakula, 1997, էջեր 94—101
  10. Van der Kiste, 1999, էջ 12
  11. Van der Kiste, 2015, էջ 47
  12. Hibbert, 2001, էջ 261
  13. Pakula, 1997, էջեր 153—159
  14. Pakula, 1997, էջ 323
  15. Pakula, 1997, էջեր 321—324
  16. Gelardi, 2005, էջեր 9—11
  17. 17,0 17,1 Röhl, 1998, էջ 106
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Pakula, 1997, էջ 335
  19. 19,0 19,1 Van der Kiste, 2015, էջ 87
  20. 20,0 20,1 20,2 20,3 Röhl, 1998, էջ 107
  21. Röhl, Hunt, Warren, 1998, էջեր 183—184
  22. Röhl, Hunt, Warren, 1998, էջ 183
  23. 23,0 23,1 Packard, 1999, էջ 135
  24. Röhl, 1998, էջ 101
  25. 25,0 25,1 25,2 Van der Kiste, 2015, էջ 60
  26. Röhl, 2014, էջ 13
  27. MacDonogh, 2003, էջ 36
  28. King, 2007, էջ 50
  29. Packard, 1999, էջ 173
  30. 30,0 30,1 30,2 Vovk, 2012, էջ 41
  31. Van der Kiste, 2015, էջ 65
  32. Röhl, Hunt, Warren, 1998, էջ 184
  33. Van der Kiste, 2015, էջ 601
  34. Röhl, Hunt, Warren, 1998, էջ 185
  35. 35,0 35,1 35,2 Van der Kiste, 2015, էջ 126
  36. Van der Kiste, 2015, էջ 113
  37. 37,0 37,1 37,2 Pakula, 1997, էջ 371
  38. Van der Kiste, 2015, էջ 138
  39. Van der Kiste, 2015, էջ 141
  40. Van der Kiste, 2015, էջեր 141—154
  41. MacDonogh, 2003, էջ 60
  42. Van der Kiste, 2015, էջ 180
  43. Van der Kiste, 2015, էջ 559
  44. 44,0 44,1 Rushton, 2008, էջ 117
  45. Van der Kiste, 2015, էջ 192
  46. Pakula, 1997, էջ 374
  47. Packard, 1999, էջ 292
  48. 48,0 48,1 Van der Kiste, 2015, էջ 458
  49. 49,0 49,1 Pakula, 1997, էջ 561
  50. Van der Kiste, 2015, էջեր 601—614
  51. Van der Kiste, 2015, էջեր 207—220
  52. Pakula, 1997, էջեր 461—462
  53. Packard, 1999, էջ 258
  54. Röhl, Hunt, Warren, 1998, էջ 187
  55. Van der Kiste, 2015, էջ 259
  56. Röhl, 2004, էջ 663
  57. 57,0 57,1 Röhl, 2004, էջ 664
  58. 58,0 58,1 58,2 Van der Kiste, 1999, էջ 91
  59. 59,0 59,1 Röhl, 2004, էջ 676
  60. Röhl, 2004, էջեր 672—673
  61. Van der Kiste, 2015, էջեր 259—404
  62. Röhl, 2004, էջ 638
  63. Van der Kiste, 2015, էջ 497
  64. Van der Kiste, 2015, էջ 501
  65. Van der Kiste, 2015, էջեր 499—513
  66. Van der Kiste, 2015, էջ 510
  67. 67,0 67,1 Rushton, 2008, էջ 118
  68. Van der Kiste, 2015, էջ 585
  69. Van der Kiste, 2015, էջեր 571, 654
  70. Van der Kiste, 2015, էջ 654
  71. Van der Kiste, 2015, էջ 669
  72. Van der Kiste, 2015, էջեր 689—699
  73. Van der Kiste, 2015, էջեր 654—669, 699—740
  74. Van der Kiste, 2015, էջեր 785—838
  75. Van der Kiste, 2015, էջեր 851—864
  76. Röhl, 2014, էջ 9
  77. 77,0 77,1 Röhl, Hunt, Warren, 1998, էջ 182
  78. Röhl, 1998, էջեր 105—108
  79. 79,0 79,1 Röhl, 1998, էջ 109
  80. Röhl, Hunt, Warren, 1998, էջեր 259—269
  81. Röhl, Hunt, Warren, 1998, էջ 310

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michaela Blankart (2013). «Charlotte Prinzessin von Preussen» (գերմաներեն). Haus Hohenzollern. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  • «Viktoria Elisabeth Auguste Charlotte Prinzessin von Preußen» (անգլերեն). The Peerage. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.