Շառլոթ Հորնեթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շառլոտ Հորնեթսից)
Շառլոթ Հորնեթս
Շառլոթ Հորնեթս պատկերանիշ
Շառլոթ Հորնեթս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1988
Պատմություն Շառլոթ Հորնեթս
(1988–2002)
Շառլոթ Բոբքեթս
(2004–2014)
Շարլոթ Հորնեթս
(2014-այժմ)
Մարզադաշտ Time Warner Cable Arena
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ակումբի գույներ Փիրուզագույն, մանուշակագույն, սև, սառը մոխրագույն և բաց կապույտ[1]
                        
Նախագահ Մայքլ Ջորդան
Սեփականատեր Մայքլ Ջորդան
Գլխավոր մարզիչ Սթիվ Կլիֆորդ
Առաջնություններ 0
Կոնֆերենցիոն տիտղոսներ 0
Դիվիզիոն տիտղոսներ 0
Հավերժացված 1 (13)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Շառլոթ Հորնեթս» (անգլ.՝ Charlotte Hornets), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի հարավարևելյան դիվիզիոնում։

Օրիգինալ «Շառլոթ Հորնեթս» ակումբը ստեղծվել է 1988 թվականին, սակայն 2001–02 մրցաշրջանին ընդառաջ տեղափոխվել է Նոր Օռլեան։ Ներկայիս ակումբն ստեղծվել է 2004 թվականին՝ որպես «Շառլոթ Բոբքեթս»։ 2013 թվականին Նոր Օռլեանի թիմի նախագահական կազմը որոշում է զիջել «Հորնեթս» անունը և փոխարենը ընտրում «Պելիկանս» տարբերակը, ինչից հետո «Բոբքեթսի» նախագահական կազմը ցանկություն է հայտնում վերականգնել շառլոթյան թիմի նախկին անվանումը[2]։

Թիմի նախկին անվան պաշտոնական վերականգնումը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 20-ին[3]։

Ակումբի նախագահն է բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մանուշակագույն և փիրուզագույն». «Բազ սիթի». «NBA մեդիա». 2013 թ․ նոյեմբերի 24.
  2. «Ջորդան՝ «Բոբքեթսը դառնալու է Հորնեթս»». «NBA.com». «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2013 թ․ Մայիսի 21-ին.
  3. «Թվիթեր / Հորնեթս պաշտոնական էջ». «Twitter.com». 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]