Շառլոտա Կիպրացի
| Շառլոտա Կիպրացի
հուն․՝ Καρλόττα
| |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 28, 1444 |
| Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
| Մահացել է | հուլիսի 16, 1487[1] (43 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
| Գերեզման | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
| Մայրենի լեզու | հունարեն |
| Մասնագիտություն | իշխող թագուհի |
| Ամուսին | Յոհան դե Կոիմբրա և Լյուդովիկոս Սավոյացի |
| Ծնողներ | հայր՝ Հովհաննես II Կիպրացի, մայր՝ Հելենա Պալեոլոգոս |
| Երեխաներ | N of Savoy? |
Շառլոտա Կիպրոսացի (ֆրանսերեն՝ Charlotte de Chypre, հունիսի 28, 1444, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - հուլիսի 16, 1487[1], Հռոմ, Պապական մարզ), 1458-1460 թվականներին Երուսաղեմի, Կիպրոսի և Կիլիկյան Հայաստանի թագուհի (երեք թագավորություններից, որոնք նրա տիտղոսի մասերն էին, իրականում ղեկավարում էր միայն Կիպրոսը), Կիպրոսի թագավոր Յոհան II-ի և Հելենա Պալեոլոգոսի դուստրը և ժառանգը[2], Պուատուից (Ֆրանսիա) ծագող Լուսինյան դինաստիայի վերջին ներկայացուցիչներից մեկը, որը խաչակրաց արշավանքներից հետո կառավարում էր Կիպրոսը և Միջին Արևելքի այլ քրիստոնեական պետություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլոտան ծնվել է Նիկոսիայում 1444 թվականի հունիսի 28-ին։ Կիպրոսի թագավոր Յոհանն II-ի և Հելենա Պալեոլոգոսի ավագ և միակ ողջ մնացած դուստրն է։ Նրա կրտսեր քույր Քլեոպան մահացել է 1448 թվականի հունիսին՝ երբ Շառլոտան չորս տարեկան էր, նրան թողնելով Կիպրոսի գահի և նրա հոր տիտղոսների միակ օրինական ժառնգը։ Նա ուներ եղբայր՝ Հակոբը, ով ծնվել էր հոր հույն սիրուհի Մարիետա դե Պատրասից[3]։
Շառլոտան դաստիարակվել էր բյուզանդական ավանդույթներով և սահուն տիրապետում էր հունարենի, որը նա սովորել է մորից։ Նա կարողանում էր գրել ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, բայց ամբողջ կյանքի ընթացքում հիմնականում խոսում էր հունարեն[4]։ Հռոմի Պապ Պիոս II-ը նրա շիտակ պահվածքի պատճառով նրան անվանում էր «հունական հեղեղ»[5]։

1460 թվականին իշխանությունը նրանից անցավ խորթ եղբորը՝ Հակոբ II-ին (Հակոբ Բ, ծնված արտամուսնական կապից)։ 1460 թվականին Հակոբին վիճարկեց գահի իր իրավունքը՝ թագուհի Շառլոտային և նրա ամուսնուն երեք տարի փակված պահելով Կիրենիայի ամրոցում[6]։ Այն բանից հետո, երբ 1463 թվականին Շառլոտան և նրա ամուսինը փախան Հռոմ և բնակություն հաստատեցին Տրաստևերեի պալացցո դե Կոնվերտենդիում՝ Հռոմի Պապ Պիոս II-ի հովանու ներքո, Հակոբը թագադրվեց։ Հակոբի և նրա ժառանգորդի մահից հետո Կիպրոսի թագուհի դարձավ նրա կինը՝ վենետիկուհի Կատերինա Կորնարոն, ինչի կապակցությամբ 1485 թվականին Շառլոտան թագավորության իրավունքները վաճառեց իր զարմիկ Կառլոս Սավոյացուն[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլոտան ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1456 թվականից Պորտուգալիայի արքայազն, Կոիմբրայի կոմս Յոհանի հետ (1433-1457, թունավորվել է, ինչպես ենթադրվում է, զոքանչի հրամանով), երկրորդ անգամ՝ 1459 թվականի հոկտեմբերի 4-ից՝ Լյուդովիկոս Սավոյացու (1436 թվականի հունիսի 5-1482 օգոստոս), ով նրա կառավարչակիցն էր[2]։ Այս ամուսնությունը նախաձեռնվել էր ջենովացիների կողմից, որոնք Շառլոտային խոստացել էին իրենց աջակցությունը թագի համար պայքարում իր եղբայր Հակոբ Բ-ի հետ։ 1464 թվականի հուլիսին նրանք որդի ունեցան, որը ծնվելուց մեկ ամիս անց մահացավ։
Շառլոտան ունեցել է քույր՝ Քլեոպան, ով մահացել է երիտասարդ հասակում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Foundation for Medieval Genealogy
- 1 2 «Шарлотта, королева Кипра». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Cawley, Charles, Cyprus, Foundation for Medieval Genealogy
{{citation}}:|access-date=requires|url=(օգնություն); External link in(օգնություն)|publisher= - ↑ Mas Latrie, Histoire de l'île de Chypre sous le règne des princes de la maison de Lusignan. Paris, 1855, v. III, p. 152
- ↑ K. Sathas, Mesaeonike Bibliotheke, v. 2, p. 99]:"sermone blando, et Craecorum more torrenti simili"
- ↑ «Cyprus History: Lusignan Period - Charlotte, Queen of Cyprus, Jerusalem and Armenia». www.cypnet.co.uk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Early Dukes of Savoy». American Delegation of Savoy Orders (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Medievalists.net (2019 թ․ դեկտեմբերի 16). «Charlotte de Lusignan: A Fighting Queen». Medievalists.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա Կիպրացի» հոդվածին։ |
| ||||||||||