Շառավղաառանցքային հիդրոտուրբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենսիսի տուրբին

Շառավղաառանցքային հիդրոտուրբին, Ֆրենսիսի տուրբին (ամերիկացի ինժեներ Ջեյմս Ֆրենսիսի անունով), ռեակտիվ հիդրավլիկական տուրբին, որի աշխատանքային անվի գոտում ջրի հոսքը սկզբում ունի շառավղային (առանցքի նկատմամբ), իսկ հետո առանցքային ուղղություն։ Շառավղաառանցքային հիդրոտուրբինի աշխատանքային անվի թիակները կոշտ ամրակված են վերևի և ներքևի անվահեցերին, որի շնորհիվ շառավղաառանցքային հիդրոտուրբինը ձեռք է բերում բարձր ամրություն։ Շառավղաառանցքային հիդրոտուրբինները պատրաստվում են ուղղաձիգ լիսեռով։ Խոշոր և միջին շառավղաառանցքային հիդրոտուրբինները կիրառում են միջին և բարձր էջքի Հէկ-երում։ Շառավղաառանցքային հիդրոտուրբինի հզորությունը մինչև 500 Մվտ է, աշխատանքային անվի տրամագիծը՝ մոտ 8 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png