Jump to content

Շապուհ Ռազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապուհ Ռազի
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
Դրոշ
Դրոշ
483 - 484
Միապետ Պերոզ
Նախորդող Զարմիհր Հազարավուխտ
Հաջորդող Վահան Մամիկոնյան
 
Մասնագիտություն՝ ռազմական հրամանատար
Ծննդյան օր 5-րդ դար
Ծննդավայր Ռեյ, Սասանյան Պարսկաստան
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա House of Mihrān?[1]
Քաղաքացիություն Սասանյան Պարսկաստան
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Սասանյան Պարսկաստան
Կոչում՝ Երկրի գերագույն հրամանատար

Շապուհ Ռազի (5-րդ դար, Ռեյ, Սասանյան Պարսկաստան - 5-րդ դար), պարսիկ զորավար Սասանյան Պարսկաստանում, Հայոց մարզպան (483-484), Միհրական տոհմից[2]։ Նրա անունով կոչված Ռեյ քաղաքը եղել է Միհրանական տոհմի նստավայրը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աբու Հանիֆա Դինավարիի (մահ. 896) Շապուհը Սասանյան շահ Կավադ I-ի օրոք եղել է Միջագետքի երկու շրջանների՝ Խութարնիայի և Բաբելոնի կառավարիչը[3]։ Ըստ Տաբարիի, նա ուներ «Երկրի գերագույն հրամանատարի» (iṣbahbadh al-bilād) կոչում։ Ֆիրդուսին գրում է, որ Կավադ I-ը իրեն հետ է կանչել՝ ոչնչացնելու հզոր Սուխրային Կարենի Պահլավ տոհմից, որը նաև Շապուհ Ռազիի մրցակիցն էր։ Շապուհ Ռազին Շիրազում ջախջախեց և բռնեց Սուխրային։ Սասանյան ժամանակակից հասարակության մեջ Միհրան-Կարեն մրցակցությունն ասացվածքային դարձավ, ինչն արտացոլված է «Սուխրայի քամին մարեց, և Միհրանին պատկանող քամի հիմա սկսեց փչել» արտահայտությունը[3]։

Նա կարճ ժամանակով զբաղեցրել է Հայկական մարզպանի պաշտոնը՝ 483-484 թվականներին[2][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 224.
  2. 2,0 2,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 199, 204:
  3. 3,0 3,1 3,2 Pourshariati, 2008, էջեր 80–81
  4. Grousset, René (1947). Histoire de l'Arménie des origines à 1071 (French). Paris: Payot.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)