Շաուշպիլհաուս (Ցյուրիխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաուշպիլհաուս
Տեսակպրոդյուսերական ընկերություն և թատերական կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
Գտնվելու վայրըՑյուրիխ
Հիմնադրման ամսաթիվմարտի 30, 2017[1] և 1901
Կայքschauspielhaus.ch, schauspielhaus.ch/en/(անգլ.) և schauspielhaus.ch/de/(գերմ.)

Շաուշպիլհաուս (գերմ.՝ Schauspielhaus Zürich, ռուս.՝ Шаушпильхаус[2]), գերմանալեզու թատրոն, որի գլխավոր մասնաշենքը բացվել է շվեյցարական Ցյուրիխ քաղաքում 1892 թվականին՝ որպես «Volkstheater am Pfauen» թատրոն։ Գլխավոր դահլիճում տեղավորվում է 750 հանդիսատես, կամերային բեմը` 70։ Թատրոնը հանրաճանաչություն է ձեռք բերել 1930-ական թվականներին՝ կապված Երրորդ Ռեյխի դերասանների և ռեժիսորների զանգվածային արտագաղթի հետ. մի քանի տարի շարունակ այն գերմանալեզու աշխարհում գրաքննությունից ազատ միակ թատրոնն է եղել։ 1938 թվականից այն ղեկավարել է «Neue Schauspiel» քաղաքային ընկերությունը։ 2000 թվականի սեպտեմբերից թատրոնի տրամադրության տակ են գտնվում ցյուրիխյան Վեստ շրջանի նախկին գործարանում (Schiffbau) երեք լրացուցիչ տարածք` Գլխավոր դահլիճը «Schiffbau/Halle»-ն` 400 նստատեղով, փոքր դահլիճը «Schiffbau/Box»` 200 նստատեղով և երիտասարդական թատրոնը («լուցկու տուփ»)` Schiffbau/Matchbox 80 հանդիսատեսի համար[3]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Volkstheater am Pfauen» ժողովրդական էստրադային թատրոնի շենքը (երաժշտական սրահ) և «Bayerischer Biergarten» գարեջրի սրահը կառուցվել են 1892 թվականին, շենքում տեղադրված էր նաև կեգլախաղարանը։ 1901 թվականին այն վարձակալվել էր օպերային թատրոնի տնօրեն Ալֆրեդ Ռոյկերի կողմից (Alfred Reucker, 1868-1958) Գյոթեի «Mitschuldigen» պիեսի բեմադրության համար։ 1903-1926 թվականների ընթացքում թատրոնը ղեկավարում էր Genossenschaft zum Pfauen կոոպերատիվը։ 1926 թվականին Ֆերդինանդ Ռիզերը (1886-1947), ցյուրիխյան գինու առևտրական և թատրոնի տնօրեն, գնեց շենքը և վերակառուցեց այն։ 1938 թվականին թատրոնի ղեկավարումը ստանձնեց «Neue Schauspiel AG» քաղաքային ընկերությունը, որը շենքը վարձակալեց Ռիզերից - այդպիսով Ցյուրիխի ղեկավար Էմիլյու Կլյոտին (Emil Klöti) և հրատարակիչ Էմիլյու Օպրեխտը կարողացան թատրոնն ազատել ֆինանսական խնդիրներից։ Երբ Ռիզերի այրու վարձակալության ժամկետն ավարտվեց 1952 թվականին, Ցյուրիխի բնակիչները հրաժարվեցին հաստատել շենքը քաղաքի կողմից երեք միլիոն ֆրանկով ձեռք բերելու գործարքը։ Արդյունքում, «Schweizerische Bankgesellschaft»- ը (այժմ` UBS) ձեռք բերեց թատրոնի դահլիճը և նոր վարձակալության պայմանագիր կնքեց «Neue Schauspiel»-ի հետ։

1933 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխում համաշխարհային մակարդակի արվեստի թատրոնի ստեղծման փորձերը (ոչ թե թեթև ժանրի թատրոն) երկար ժամանակ անհաջող էին ընթանում և մինչև 1933 թվականը Ցյուրիխի սրահը փաստորեն տեսանելի չէր միջազգային մակարդակում։ Սակայն, 1933 թվականից սկսած, գերմանախոս շատ դերասաններ և ռեժիսորներ սկսեցին գաղթել Երրորդ Ռայխից Ցյուրիխ, որտեղ Ռիզերի կողմից ընդունվեցին Շաուշպիլհաուսի թատերախումբ։ Այս գաղթականներից էին Թերեզա Գիզեն, Ալբերտ Բասերմանը, Էռնստ Գինզբերգը, Կուրտ Հորվիցը, Լեոպոլդ Լինդբերգը և Գրետա Հեգերը։ Ռեժիսոր Վալտեր Ֆելզենշտեյնը նույնպես այդ տարիներին բեմադրեց իր ներկայացումները Ցյուրիխում։

Արդյունքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թատրոնը ապրեց իր առաջին ծաղկման շրջանը, այդ պահին ծրագրում ընդգրկվեցին բազմաթիվ հակաֆաշիստական ստեղծագործություններ, այդ թվում` Բերտոլդ Բրեխտի մի քանի գործեր (Օսկար Վելտերլինի ղեկավարությամբ), աչքի ընկան նաև շվեյցարացի հեղինակների ստեղծագործությունները (այժմ՝ Մաքս Ֆրիշի և Ֆրիդրիխ Դյուրենմաթի պիեսները)։ Պատերազմական մի քանի տարիների ընթացքում Ցյուրիխի «Schauspielhaus»-ը միակ խոշոր թատերաբեմն էր գերմանալեզու աշխարհում, որը զերծ էր գրաքննությունից։

21-րդ դարի սկզբին` 2002 և 2003 թվականներին, ռեժիսոր Քրիստոֆ Մարթալլերի ղեկավարությամբ Շաուշպիլհաուսն ապրեց իր երկրորդ ծաղկումը։ Այն երկու անգամ «Theater heute» թատրոնի քննադատների կողմից ճանաչվեց Տարվա թատրոն» (Theater des Jahres): 2002, 2004 և 2007 թվականներին «Die Schöne Müllerin», «Elementarteilchen» և «The God of Carnage» ներկայացումները արժանացել են ավստրիական «Nestroy» թատերական մրցանակին՝ որպես գերմաներենի լավագույն ներկայացում, 2001 թվականին թատրոնը արժանացել է «Nestroy» մրցանակին։ Սակայն նույն ժամանակահատվածում թատրոնի ներկայացումների հաճախելիությունը նվազել է և առաջացել են ներքին ընդհարումներ։ Արդյունքում, Մարտալերը հեռացել է Ցյուրիխից և մինչև 2009 թվականը Շաուշպիլհաուսը ղեկավարել են Անդրեաս Սփիլմանը և Մաթիաս Հարթմանը։ 2009 թվականից ռեժիսոր Բարբարա Ֆրեյը ղեկավարել է թատրոնը, որն ուներ 260 աշխատող, որոնցից գրեթե 30-ը լրիվ դրույքով դերասաններ։ Ստանձնելով պաշտոնը` Ֆրեյն իր ծրագրի համար որպես «կարմիր թել» ընտրեց «հավասարակշռությունն ու բազմազանությունը»՝ փորձելով համատեղել երիտասարդ և փորձառու ռեժիսորների, դասական և փորձարարական պիեսների բեմադրությունները։ 2017 թվականի հունիսին հայտարարվեց, որ 2019/2020 թատերաշրջանից գերմանացի ռեժիսոր Նիկոլաս Շտեմանն ու դրամատուրգ Բենջամին ֆոն Բլոմբերգը համատեղ ղեկավարելու են Շաուշպիլհաուսի աշխատանքը։

Լրացուցիչ հարթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ցյուրիխի կենտրոնում գտնվող գլխավոր դահլիճից, թատրոնը գործում է նաև Ցյուրիխի Վեստ շրջանի նախկին (Schiffbau/Escher Wyss AG) գործարանի տարածքում, «Schiffbau/Halle» հիմնական մասնաճյուղում առկա է 400 նստատեղ, «Schiffbau/Box» փոքր դահլիճում՝ 200 նստատեղ և «Schiffbau/Matchbox» («լուցկու տուփ») երիտասարդական թատրոնում 80 նստատեղ։ Նոր հարթակները բացվեցին 2000 թվականի սեպտեմբերին՝ Մարտալերի «Անգստ հյուրանոց» (Hotel Angst) ներկայացմամբ։ Քաղաքի արևմուտքում նույն շենքում բացվեց «Moods» ռեստորանը և ջազ ակումբը, նախկին արտադրական տարածք տեղափոխվեցին նաև արհեստանոցները, փորձերի սենյակը, տեխնիկական սենյակները և թատրոնի գրասենյակները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dieter Bachmann, Rolf Schneider (Hrsg.): Das verschonte Haus. Das Zürcher Schauspielhaus im Zweiten Weltkrieg. Ammann, Zürich 1987, ISBN 3-250-10089-7.
  • Marco Badilatti: Schauspielhaus Zürich, Zürich ZH. In: Andreas Kotte (Hrsg.): Theaterlexikon der Schweiz. Band 3, Chronos, Zürich 2005, ISBN 3-0340-0715-9, S. 1585-1588.
  • Ute Kröger, Peter Exinger: «In welchen Zeiten leben wir!» Das Schauspielhaus Zürich 1938-1998. Limmat Verlag, Zürich 1998, ISBN 3-85791-322-3.
  • Fritz Lendenmann (Hrsg.): Eine grosse Zeit. Das Schauspielhaus Zürich in der Ära Wälterlin 1938/39-1960/61. Orell Füssli, Zürich 1995, ISBN 3-280-02384-X.
  • Ingo Starz, Matthias Wyssmann (Hrsg.): Mehr als 70 Stimmen aus dem Schauspielhaus Zürich. Hörbuch. Christoph Merian Verlag, Basel 2008, ISBN 978-3-85616-411-9.
  • Beat Schläpfer, Dieter Nievergelt: Schauspielhaus Zürich. Kleine Geschichte des Theaters, Baugeschichte und Baubeschreibung. (= Schweizerische Kunstführer, Nr. 230). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 1978, ISBN 978-3-85782-230-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenCorporates — 2010.
  2. Русская германистика. Ежегодник Российского союза германистов / Бабенко Н., Российский союз германистов. — Moskva, 2018. — Т. 15. — 343 с. — ISBN 9785907117204
  3. Theaterwissenschaft.ch

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Schauspielhaus Zürich». kuenste-im-exil (գերմաներեն). Künste im Exil. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.