Շանֆլյորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանֆլյորի
ֆր.՝ Jules Champfleury
Champfleury.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1821(1821-09-10)[1][2][3]
ԾննդավայրԼան[4]
Վախճանվել էդեկտեմբերի 6, 1889(1889-12-06)[5][6][1][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՍևր[4]
ԳերեզմանՍևր
Գրական անունFleury[7] և Champ-fleury
Մասնագիտությունգրող, վիպասան, գրական քննադատ, արվեստի քննադատ, լրագրող և արվեստագետ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[5]
Գրական ուղղություններռեալիզմ
ԱնդամակցությունՀելիոգրաֆիական ընկերություն
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Commons-logo.svg Jules Champfleury Վիքիպահեստում

Շանֆլյորի (Ժյուլ Ֆրանսուա Ֆելիքս Ֆլյորի-Յուսսոն, ֆր.՝ Jules François Félix Husson, Fleury, Champfleury, սեպտեմբերի 10, 1821(1821-09-10)[1][2][3], Լան[4] - դեկտեմբերի 6, 1889(1889-12-06)[5][6][1][…], Սևր[4]), 19-րդ դարի ֆրանսիացի գրող, գրականագետ, արվեստաբան, քննադատ, գրականության մեջ և արվեստում իրապաշտական (ռեալիստական) մեթոդի ջատագով

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1821 թվականի սեպտեմբերի 10-ին, Լան քաղաքում (Հյուսիսային Ֆրանսիա, Օ դը Ֆրանս տարածաշրջան)։ Հայրը քաղաքապետարանի քարտուղարն էր։ Ընտանիքի ֆինանսական միջոցները սուղ էին, և տղան չի կարողացել կանոնավոր ուսում ստանալ, սակայն լինելով ընթերցասեր՝ հետագայում ուսման թերին լրացրել է ինքնակրթությամբ։

1843 թվականին մեկնել է Փարիզ, սկզբնական շրջանում ապրուստի միջոցներ հայթայթել որպես գրախանութներից մեկի աշխատող, 1844-ից մուտք գործել գրական ասպարեզ։ Ծանոթացել ու մտերմացել է բանաստեղծ Շառլ Բոդլերի, հետագայում նաև մի շարք այլ գրողների ու նկարիչների՝ Վիկտոր Հյուգոյի, Գյուստավ Ֆլոբերի, Թեոդոր դը Բանվիլի, Ֆելիքս Նադարի... հետ, արվեստաբանական թեմաներով քննադատական հոդվածներ է գրել L'Artiste ամսագրի համար։ Առաջիններից մեկն է եղել Գյուստավ Կուրբեի արվեստը գնահատողների ու ժողովրդականացնողների մեջ (Le Pamphlet հոդվածը, 1848 թ.): 1850 թվականին, երբ կերպարվեստի իսպանական դպրոցը դեռևս պատշաճ կերպով գնահատված չէր, արժևորել է Էլ Գրեկոյի ստեղծագործությունները։ Գնահատանքի է արժանացրել նաև 17-րդ դարում Լան քաղաքում ապրած ու ստեղծագործած Լը Նեն եղբայրների գեղանկարչական աշխատանքները[8], նկարիչ Մորիս Կանտեն դը լա Տուրի գործերը։ Խորամուխ է եղել ծաղրանկարչության ու նրա պատմության մեջ, արժեքավոր մի շարք աշխատություններ նվիրել կերպարվեստի այդ ճյուղին[9]։

Ըստ որոշ աղբյուրների՝ մի ոչ տևական սիրավեպ է ունեցել իր հանգուցյալ ընկերոջ՝ Օնորե դը Բալզակի այրու՝ Էվելինա Հանսկայի հետ[10]։ Ի դեպ, համբավավոր մտերիմների կողքին ունեցել է նաև գրական հակառակորդներ՝ ի դեմս Գոնկուր եղբայրների, որոնց, որպես գրողների, բնորոշել է «մանիերիստներ» եզրույթով[11]։

1856-1857 թվականներին հիմնադրել ու խմբագրել է Le réalisme պարբերականը։ Հրատարակել է իր իսկ հեղինակած «Ռեալիզմի մանիֆեստը», որտեղ որպես իրապաշտական արձակի օրինակելի նմուշներ քաղվածել ու վերլուծել է անգլիացի Չարլզ Դիքենսի, ռուս գրող Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները, առաջարկել է գեղարվեստական արձակում գերապատվությունը տալ պատումի պարզ ու հստակ ձևերին։ Ընդ որում՝ պոեզիայի դերն ու նշանակությունը նկատելիորեն թերագնահատել է՝ այն համարելով հասարակության ընտրախավի համար արվող ձևական փորձ ու վարժանք[12]։

Գյուստավ Կուրբե -,,Նկարչի արվեստանոցում,,

Շանֆլյորիի ամենահայտնի գեղարվեստական երկը 1854 թվականին հրատարակած «Մոլինշարցի քաղքենիները» (Les bourgeois de Molinchart) վեպն է, որը համարվում է ռեալիստական ամենավաղ ստեղծագործություններից մեկը։

Նրա հիշարժան գործերից է 1869 թվականին լույս ընծայած «Կատուներ» գիրքը, որն ընտանի այդ կենդանիների մասին էսսեների ժողովածու է՝ ժամանակի ճանաչված նկարիչների նկարազարդումներով։ Գիրքը խմբագրել է Ջ. Ռոտշիլդը, հրատարակել Librairie de la Société Botanique de France հրատարակչատունը։

Շանֆլյորին 1872 թվականից մինչև իր մահը կազմակերպել ու ղեկավարել է Սևրի հախճապակու մանուֆակտուրայի ընտիր արտադրատեսակների հավաքածուի ցուցադրությունը։

Շանֆլյորիին բնութագրող հատկանիշները մասամբ արտացոլված են Անրի Մյուրժեի «Բոհեմական կյանքի պատկերներ» (Scènes de la vie de bohème) երկում և Պուչչինիի «Բոհեմ» օպերայում՝ համապատասխանաբար Մարսելի և Մարսելլոյի կերպարներում։ Ֆրանսիացի նկարիչ Անրի Ֆանտեն Լատուրը 1864 թվականին վրձնած «Ի պատիվ Դելակրուայի» նկարում պատկերել է նաև Շանֆլյորիին։ Նրան, իր մի շարք այլ ծանոթների հետ մեկտեղ, նկարել է նաև Գյուստավ Կուրբեն («Նկարչի արվեստանոցում» նշանավոր ստեղծագործության մեջ)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Essai sur les Lenain, 1850 ;
  • Les excentriques, 1852
  • Du réalisme. Lettre à Madame Sand, 1855 http://www.uni-duisburg-essen.de/lyriktheorie/texte/1855_champfleury.html
  • Le Réalisme, 1857
  • Souvenirs des Funambules, Michel Lévy Frères, 1859 ;
  • Richard Wagner, 1860 ;
  • Chansons populaires des provinces de France, 1860 ;
  • De la littérature populaire en France, 1861 ;
  • Nouvelles recherches sur la vie et l'œuvre des frères Le Nain, 1862 ;
  • Histoire des faïences patriotiques sous la Révolution, 1867 ;
  • Histoire de la caricature antique, E. Dentu, quatre éditions en 1865, 1867, 1879, 1880 ;
  • Histoire de la caricature au Moyen Âge et sous la Renaissance, E. Dentu, deux éditions en 1872 et 1876 ;
  • Histoire de la caricature sous la Réforme et la Ligue. Louis XIII à Louis XVI, E. Dentu, 1880 ;
  • Histoire de la caricature sous la République, l'Empire et la Restauration, E. Dentu, deux éditions en 1874 et 1877 ;
  • Histoire de la caricature moderne, E. Dentu, trois éditions en 1865, 1872, 1885 ;
  • Le musée secret de la caricature, E. Dentu, 1888 ;
  • Histoire de l'Imagerie populaire, E. Dentu, 1869 ;
  • Souvenirs et portraits de jeunesse, E. Dentu, 1872
  • Documents pour servir à la biographie de Balzac, 1875 ;
  • Henry Monnier, sa vie son œuvre, E. Dentu, 1879 ;
  • Balzac au collége, A. Patay, 1878 :
  • Les Vignettes romantiques. Histoire de la littérature et de l’art 1825-1840, Dentu, 1883.
Վեպեր և հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Les Excentriques", 1857, Paris, Neuauflage 1996, Plein Chant
  • "Les Propos amoureux: Madame Vatinel. Mademoiselle Aurore, 1861
  • "Contes de printemps. Les aventures de mademoiselle Mariette", 1853, Paris
  • "Contes choisis. Les trouvailles de Monsieur Bretoncel, La sonnette de Monsieur Berloquin, Monsieur Tringle". 1889, Paris
  • Chien-Caillou, fantaisies d'hiver ; Pauvre Trompette, fantaisies de printemps ; Feu Miette, fantaisies d'été (1847) ;
  • Confessions de Sylvius (1849) ;
  • Les Aventures de Mademoiselle Mariette (1853) ;
  • Les Oies de Noël (1852, réédité en 1858 sous le titre de L'usurier Blaizot ) ;
  • Les Souffrances du professeur Delteil (1853) ;
  • Les Bourgeois de Molinchart (1855) ;
  • La Succession Le Camus, écrit d'août 1855 à mai 1856 (Paris, A.Cadot, 1858, puis Plon et Cie, ds la "bibliothèque de romans à 1 franc le volume", ex. non daté - archives personnelles) ;
  • Les sensations de Josquin (1859) ;
  • Le Violon de faïence (1862) ;
  • La Comédie académique - La Belle Paule (1867) ;
  • M. Tringle, illustré par Léonce Petit, Paris, Librairie Hachette (1868).

Գրականություն Շանֆլյորիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ABÉLÈS Luce et LACAMBRE Geneviève, Champfleury : l’art pour le peuple, Paris, Réunion des musées nationaux, 1990, 68 p.
  • BONNET Gilles (éd.), Champfleury, écrivain chercheur, actes du colloque organisé à Bordeaux, 22-24 mai 2003, Paris, H. Champion, 2006, 435 p.
  • CABANES Jean-Louis et SAÏDAH Jean-Pierre (éd.), La Fantaisie post-romantique, Toulouse, Presses Universitaires du Mirail, 2003, 648 p.
  • CLOUARD Maurice, L’Œuvre de Champfleury, dressée, d’après ses propres notes, et complétée par M. Maurice Clouard, Paris, Léon Sapin, 1891, 48 pages.
  • CLOUARD Maurice, VICAIRE Georges, « Bibliographie de Champfleury », éditée par Thomas Busciglio, in Marie Gispert, Catherine Méneux (ed.), Bibliographies de critiques d’art francophones[13].
  • EHRARD Antoinette, CHAMPFLEURY (1821-1889), La Promenade du critique influent : anthologie de la critique d'art en France 1850-1900, Textes réunis et présentés par Jean-Paul Bouillon, Nicole Dubreuil-Blondin, Antoinette Ehrard et Constance Naubert-Riser, Paris, Hazan, 1990, p. 45-46 ; nouvelle édition revue, corrigée et mise à jour par Jean-Paul Bouillon et Catherine Méneux, Paris, Hazan, 2010, p. 47-48.
  • FLANARY David A., Champfleury. The Realist Writer As Art Critic, Ann Arbor, UMI Research Press, 1980, 95 p.
  • LACAMBRE Geneviève et Jean, Son regard et celui de Baudelaire. Champfleury, textes choisis, Paris, Hermann, 1990, 256 p.
  • Ridiculosa, 2002, n° 9, numéro spécial « Jules Champfleury », p. 1-124.
  • VICAIRE, Georges, « Champfleury », in Manuel de l’amateur de livres du XIXe siècle (1801- 1893), Paris, A. Rouquette, 1895, t. 2, p. 175-214.
  • VOUILLOUX Bernard, Un art sans art. Champfleury et les arts mineurs, Lyon, Fage, 2009.
  • Troubat, Souvenirs sur Champfleury et le Réalisme (Paris, 1905)
  • J.-L. Cabanes et J.-P. Saïdah (dir.), La Fantaisie post-romantique, Toulouse, Presses universitaires du Mirail, 2003.
  • M. Lo Feudo, "Caricature moderne et modernité de la caricature chez Jules Champfleury", in Ridiculosa, nº14: Caricature(s) et modernité(s), 2007, p. 57-70. http://www.caricaturesetcaricature.com/article-18676562.html
  • M. Lo Feudo, "Réalisme et «autre de l’art» dans les Contes de Champfleury", in Recherches & Travaux, 82 | 2013, 71-90.http://journals.openedition.org/recherchestravaux/583
  • M. Lo Feudo, "Penser le rire au XIXe siècle à travers les Histoires de la caricature", in A. Vaillant et R. de Villeneuve (dir.), Le Rire moderne, Presses universitaires de Paris Ouest Nanterre, 2013, p. 313-333. http://books.openedition.org/pupo/3659?lang=fr
  • L.-P. Raybaud, Champfleury entre l’étrange et le réel. Essai sur son évolution littéraire, thèse d’État sous la direction d’Henri Mitterand, université Sorbonne nouvelle – Paris 3, 3 t., 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шанфлёри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. Czech National Authority Database
  8. Champfleury, Nouvelles réchérches sur la vie et l'oeuvre des frères Le Nain, 1862.
  9. | author = Biographies and Lives | title = Fleury Champfleury | url = http: //www.biografiasyvidas.com /biografia/c/champfleury.htm|dateaccess=3 February 2011}}
  10. Robb, Graham. Balzac: A Biography. New York: W. W. Norton &x Company, 1994. 0-393-03679-0. p. 414.
  11. "Manieryzm" w znaczeniu potocznym oznacza "zmanierowanie" i to niekoniecznie w odniesieniu do twórczości, jednak w znaczeniu pierwotnym byłoby to błędne określenie: Słownik terminologiczny sztuk pięknych, Warszawa 2006, wyraźnie określa manieryzm jako styl panujący w Europie w II połowie XVI wieku
  12. |autore=Lionello Sozzi|titolo=Storia europea della letteratura francese|annooriginale=2013|editore=Piccola Biblioteca Einaudi|città=Torino|pp=166-167|volume=2|capitolo=Il realismo dopo Balzac|ISBN=978-88-06-21610-8}}
  13. http://critiquesdart.univ-paris1.fr/critiques/champfleury/primaire.pdf 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]