Հարած սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շանտիլյի խյուսից)
Հարած սեր

Հարած սեր կամ Շանտիլյի խյուս (ֆր.՝ Crème chantilly), միքսերով, պատառաքաղով կամ որևէ այլ սարքով հարման ենթարկված սեր։ Ընդունված է համարել, որ այս աղանդերի հեղինակն է 17-րդ դարում ապրած Ֆրանսուա Վատելը՝ Շանտիլյի ամրոցի սեղանապետը։ Հարած սերը օգտագործվում է թխվածքների, տորթերի և այլ աղանդերների պատրաստման մեջ։ Հաճախակի մատուցվում է պաղպաղակի հետ։