Շանտալ Գոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանտալ Գոյա
ֆր.՝ Chantal Goya
Ծնվել էհունիսի 10, 1942(1942-06-10)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՀոշիմին, Վիետնամ[2]
ԿրթությունLycee Francais Charles de Gaulle?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ
Ամուսին(ներ)Jean-Jacques Debout?
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Շանտալ Գոյա (ֆր.՝ Chantal Goya, հունիսի 10, 1942(1942-06-10)[1], Հոշիմին, Վիետնամ[2]), ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի[3]։

Կարեիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանտալ Գոյան իր կարիերան սկսել է բարերում և ռեստորաններում աշխատելով որպես պարուհի և երգչուհի։ Առաջին անգամ կինոյում դեբյուտը կայացել է 1963 թվականին՝ Սթենլի Դոնենի «Շարադե» կատակերգությունում, որտեղ կատարել է էպիզոդային դեր։ Շանտալը որպես դերասան հայտնի է դարձել Գի դը Մոպասանի «Տղամարդկային, կանացի» ստեղծագործության մոտիվներով՝ Ժան Լյուկ Գոդարի համանուն ֆիլմում խաղացած դերի շնորհիվ։

1975 թվականից սկսել է հանդես գալ երեխաների համար նախատեսված շոուներում, որի արդյունքում արագորեն դառնում է հանրաճանաչ։ Իր ամուսնու՝ գրող-բանաստեղծ, կոմպոզիտոր Ժան-Ժակ Դեբոյի հետ, ում հետ ծանոթացել է 18 տարեկանում, Գոյան ներկայացում է բեմադրում, որը լուսավոր երաժշտությամբ դրական ստեղծագործություն էր մատաղ սերնդի համար։ Նրա հիմնական հերոսը Մերի Ռոուզն էր՝ ծառայի և ավագ քրոջ յուրօրինակ խառնուրդ[4]։

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963՝ «Շարադե» — Էքստրա պարուհի
  • 1966՝ «Տղամարդկային, կանացի» — Մադելն
  • 1971՝ «Սերն ուրախ է, սերը՝ տխուր» — Արյետ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allons chanter avec Mickey (1977)
  • La Poupée (1978)
  • Bécassine (1979)
  • C'est Guignol (1980)
  • Comme Tintin (1981)
  • Le Soulier Qui Vole (1981)
  • La Planète Merveilleuse (1982)
  • Babar (1983)
  • Le Mystérieux Voyage (1984)
  • Félix le Chat (1985)
  • Bravo Popeye (1986)
  • Le monde tourne à l'envers (1987)
  • Isabelle, c'est la fille de Babar (1988)
  • L'Étrange histoire du château hanté (1989)
  • Rythme et couleur (1990)
  • Mes personnages enchantés (1993)
  • Le Soulier qui vole 95 (1995)
  • Le Grenier aux trésors (1997)
  • Absolument Goya (2002)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C'est bien Bernard (1964)
  • Une écharpe une rose (1965)
  • Si tu gagnes au flipper (1965)
  • D'abord dis-moi ton nom (1966)
  • Laisse moi (1966)
  • Pense pas trop (1967)
  • Les boules de neige (1972)
  • Ma Poupee De Chine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Portrait: L'épreuve des fées(չաշխատող հղում)
  4. Maritie Carpentier, Merci les artistes, éditions Anne Carrière, 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանտալ Գոյա» հոդվածին։