Շանտալ Բիյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանտալ Բիյա
Chantal Biya 2014 (cropped).jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1971(1971-12-04) (47 տարեկան) կամ 1970[1]
Ծննդավայր Դիմակո, Օ-Նյոնգ, Արևելյան շրջան, Կամերուն
Քաղաքացիություն Flag of Cameroon.svg Կամերուն
Հայր Ժորժ Վիգուրու
Մայր Ռոզետ Նդոնգո Մենգոլո
Ամուսին Պոլ Բիյա
 
Կայք՝ The first lady
Կամերունի Առաջին տիկին Շանտալ Բիյան և ԱՄՆ Առաջին տիկին Լորա Բուշը Սպիտակ տան Դեղին օվալաձև սրահում սրճելուց հետո (2003)

Շանտալ Բիյա (ծննդյան անունը՝ Chantal Pulchérie Vigouroux, դեկտեմբերի 4, 1971(1971-12-04) կամ 1970[1], Դիմակո, Օ-Նյոնգ, Արևելյան շրջան, Կամերուն), Կամերունի առաջին տիկինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանտալ Բիյան ծնվել է Կամերունի Արևելյան շրջանի Դիմակո համայնքում[2], ֆրանսիացի վտարանդի Ժորժ Վիգուրուի և Միս Դումե դիմակահանդեսի հաղթող Ռոզետ Նդոնգո Մենգոլոյի ընտանիքում: 2007 թվականի հուլիսին Կամերունում խորհրդարանական ընտրություններից հետո նրա մայրն ընտրվել է Բանգու գյուղի ղեկավար[3]:

Շանտալ Բիյայի պատանեկությունն անցել է Յաունդեում[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլի 23-ին ամուսնացել է Պոլ Բիյայի հետ, նրա կնոջ՝ Ժան-Իրեն Բիյայի մահից հետո[5][6]:

Շանտալ Բիյան հայտնի է իր սանրվածքներով[6][7]: Նրա առանձնահատուկ ոճը կոչվում է the banane, որը կիրառվում է պաշտոնական առիթների դեպքում[8]: Բիյայի սանրվածքի մյուս ոճերը հայտնի են Շանտալ Բիյա անվանումով: Բիյան հայտնի է նաև իր էկզոտիկ հանդերձանքով: Նրա սիրված դիզայներների շարքում են բարձրորակ արևմտյան ապրանքանիշեր, ինչպիսիք են Շանելն ու Դիորը[6]:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին հիմնել է Շանտալ Բիյա հիմնադրամը[9] և 1996 թվականին Յաունդեում հյուրընկալել է Առաջին տիկնանց գագաթնաժողովը[10]: Jeunesse active pour Chantal Biya (Ակտիվ երիտասարդներ Շանտալ Բիյաի համար) Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում կուսակցության մարմինն է:

Բերտրան Տեյու[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերին կամերունցի գրող Բերտրան Տեյուն հրատարակել է La belle de la république bananière : Chantal Biya, de la rue au palais (Ադամաթզենու հանրապետության գեղեցկուհին. փողոցից պալատ),[11], որտեղ անդրադարձել է Բիյայի հասարակ ծագումից մինչև Առաջին տիկին դառնալը[6]: Տեյուն երկու տարվի ազատազրկվել է «վիրավորական բնույթի» մեղադրանքով և հանրային ընթերման փորձ կատարելու անօրինական ցույց կազմակերպելու համար[6]: Amnesty International-ը և PEN International-ի գրողները բողոքարկեցին նրա ձերբակալությունը և նրա անունից բողոքի հայց ներկայացրեցին. Amnesty International-ը նույնիսկ Տեյուին անվանեց խղճի բանտարկյալ[12]: Տեյուն ազատ արձակվեց 2011 թվականի ապրիլին, երբ բարի կամեցող մի անձ համաձայնեց վճարել տուգանքը, որպեսզի նա կարողանա բուժել իր վատթարացող առողջությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. G’nowa, Hermann Oswald (19 April 2008), "L'unique fille de Paul Biya fait ses études primaires en Suisse", Cameroun Online (in French), archived from the original on 26 September 2008
  3. F., M. (2007), "Bangou : La mère de Chantal Biya élue maire" [Bangou: Chantal Biya’s mother elected mayor, Quotidien Mutations (in French), Yaoundé, Cameroon: South Media Corporation, archived from the original on 8 February 2012]
  4. Morikang, Tche Irene (2008), "Cameroon: Revisiting the Extraordinary Life of Chantal Biya", Cameroon Tribune, Cameroon Tribune – via AllAfrica, (Subscription required (help)), From her birth in Dimako, through her life as an adolescent in [Yaoundé . . .]
  5. 2004 Presidential elections: Paul Biya’s Biography, Republic of Cameroon, http://www.presidentielle2004.gov.cm/candidats.php?id_cand=10&module=bio&lang=en, «Paul BIYA has been married since 23 April 1994 to Chantal BIYA, after the passing away of his first wife on 29 July 1992.» 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lees, Kevin A. (2014), "The Story Behind the Hair: Contemporary, Repressive Cameroon", The Huffington Post, OCLC 268958614, archived from the original on 6 July 2015
  7. Lees, Kevin A. (2014), "The Story Behind the Hair: Contemporary, Repressive Cameroon", The Huffington Post, OCLC 268958614, archived from the original on 6 July 2015
  8. Nyamnjoh, Francis B.; Durham, Deborah; Fokwang, Jude D. (2002), "The Domestication of Hair and Modernised Consciousness in Cameroon: A Critique in the Context of Globalisation" (PDF), Identity, Culture and Politics: An Afro‑Asian Dialogue, 3 (2), pp. 98–124, ISSN 0851-2914, OCLC 774633458, archived (PDF) from the original on 21 February 2006.
  9. (ֆրանսերեն) Fondation Chantal BIYA, Yaoundé, Cameroon: Synergies Africaines contre le SIDA et les Souffrances, http://synergiesafricaines.org/partenaires-fcb.html, «Créée en 1994 par Madame Chantal BIYA, Epouse du Président de la République du Cameroun, la Fondation Chantal BIYA est une association humanitaire, apolitique, non confessionnelle et à but non lucratif» .
  10. Ibrahim, Jibrin (2003), Democratic Transition in Anglophone West Africa (PDF), Monograph, Dakar, Senegal: CODESRIA, ISBN 978-2-86978-122-1, LCCN 2006406193, OCLC 55051309, OL 8986042M, archived (PDF) from the original on 27 September 2007
  11. Teyou, Bertrand (2010), La belle de la république bananière : Chantal Biya, de la rue au palais [The belle of the banana republic: Chantal Biya, from the streets to the palace] (in French), Douala, Cameroon: Nation libre, LCCN 2011342343, OCLC 707023206, OL 24833906M.
  12. «Urgent Action: Cameroonian writer held in harsh conditions» (PDF)։ Amnesty International։ 12 April 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 10 January 2014-ին 
Նախորդող
Ժան-Իրեն Բիյա
Կամերունի Առաջին տիկին
1994-
Հաջորդող