Շանհայի օտար լեզուների համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանհայի օտար լեզուների համալսարան
SISU gate.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1949
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունՇանհայ
Կայքshisu.edu.cn
Կոորդինատներ: 31°16′37.765200099996″ հս․ լ. 121°28′58.479600100005″ ավ. ե. / 31.27715700002777766° հս․. լ. 121.48291100002778364° ավ. ե. / 31.27715700002777766; 121.48291100002778364
Shanghai International Studies University Վիքիպահեստում

Շանհայի օտար լեզուների համալսարան (չինարեն ավանդ. 上海外國語大學, հեշտ. 上海外国语大学 , պինին: Shànghǎi Wàiguóyǔ Dàxué), համալսարան Շանհայում: Հիմնականում մասնագիտացած է օտար լեզուների դասավանդման և միջազգային կրթության մեջ: Հիմնադրվել է 1949 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից քիչ անց: Անցած 60 տարիների ընթացում Ռուսաց լեզվի ինստիտուտից վերածվել է բազմապրոֆիլ համալսարանի[1]: Ներառված է Նախագիծ 211-ում։

Շանհայի օտար լեզուների համալսարանը իր պատմական մասնագիտացման հետևանքով Չինաստանի մյուս բուհերի համեմատ ամենից շատ արտասահմանցի ուսանողներ ունի։ Այս համալսարանում մեծ թիվ են կազմում ռուսալեզու ուսանողները Ռուսաստանից, Ղազախստանից, և ԱՊՀ այլ երկրներից[2]:

Համալսարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի օտար լեզուների համալսարանը բաղկացած է 20 ֆակուլտետից, որոնցում կազմավորված է բակալավրիատի 39 մասնագիտություն և մագիստրոսական 46 ծրագիր: Համալսարանում գիտական աշխատանքն իրականացվում է 5 հետազոտական ինստիտուտների շրջանակներում:

Չինարեն լեզվով բակալավրիատի մասնագիտությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի օտար լեզուների համալսարանի Սունցզյան կամպուսը
  1. Չինարեն (չինարեն-անգլերեն ուղղություն)
  2. Հաշվապահական գործ
  3. Գովազդային գործ
  4. Արաբերեն
  5. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության նորություններ
  6. Գործնական վարչարարություն (չինարեն)
  7. Առևտրական ձեռնարկությունների կառավարում
  8. Չինարեն (Գործնական)
  9. Չինարեն (Չինական մշակույթ)
  10. Չինարեն (չինարեն-ճապոներեն, չինարեն-կորեերեն, չինարեն-անգլերեն լեզուների թարգմանություն)
  11. Նիդեռլանդերեն
  12. Կրթական տեխնոլոգիաներ
  13. Անգլերեն
  14. Անգլերեն (մանկավարժական ուղղություն)
  15. Ֆինանսական գործ
  16. Ֆրանսերեն
  17. Գերմաներեն
  18. Հունարեն
  19. Եբրայերեն
  20. Ինդոնեզերեն
  21. Տեղեկատվական կառավարում և տեղեկատվական համակարգեր
  22. Միջազգային բիզնես և առևտուր
  23. Միջազգային լրագրություն
  24. Միջազգային քաղաքականություն
  25. Իտալերեն
  26. Ճապոներեն
  27. Կորեերեն
  28. Իրավագիտություն
  29. Պարսկերեն
  30. Պորտուգալերեն
  31. Հասարակական հարաբերություններ
  32. Ռուսաց լեզու
  33. Իսպաներեն
  34. Շվեդերեն
  35. Տայերեն
  36. Թարգմանություն
  37. Ուկրաիներեն լեզու և գրականություն
  38. Վիետնամերեն
  39. Գործնական անգլերեն

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի օտար լեզուների համալսարանը երկու կամպուս ունի՝ Շանհայի կենտրոնական մասում գտնվող Խունկոու շրջանում (16,9 հա), և Շանհայի ծայրամասում գտնվող Սունցզյան շրջանում (53,3 հա):

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Ցզեչի - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի 10-րդ նախարարը
  • Ջոան Չուն Չեն - ամերիկյան դերասանուհի[3]
  • Վան Եպին - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հինգերորդ նախագահ Ցզյան Ցզեմինի կինը[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]