Jump to content

Շանդոր Ռոժնյոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Ռոժնյոյի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունSándor Rozsnyói
Մասնագիտացումթեթևատլետ և ուսուցիչ
Երկիր Հունգարիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 24, 1930(1930-11-24)[1]
ԾննդավայրԶալաեգերսեգ, Հունգարիա[1]
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 2, 2014(2014-09-02)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա[3]
ԱկումբBudapesti Haladás, Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ՝185 սմ
Քաշ71 կգ

Շանդոր Ռոժնյոյի (հունգ.՝ Sándor Rozsnyói, 24 նոյեմբերի, 1930, Զալաեգերսեգ, Հունգարիա - 2 սեպտեմբերի, 2014, Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), հունգարացի թեթև ատլետ, 1956 թվականին Մելբուրնում անկացված Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 3000 մետր արգելավազքում[4], Եվրոպայի չեմպիոն (1954)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին առաջին անգամ գրանցվել է համաշխարհային ռեկորդ 3000 մետր արգելավազքում (դրանից առաջ այդ մարզաձևում գոյություն չեն ունեցոլ խիստ կանոններ և արգելքների պարամետրեր), և դա եղել է Շանդոր Ռոժնյոյի ցույց տված ժամանակը՝ 8.49,6 րոպե. ռեկորդը նա սահմանել էր Բեռնում անցկացվող Եվրոպայի առաջնությունում՝ արժանանալով ոսկե մեդալի (1954)։ Երկու անգամ ճանաչվել է Հունգարիայի չեմպիոն (1954 և 1955)։

Հետագա տարիներին աշխարհի ռեկորդը մի քանի անգամ թարմացվել է, և Շանդոր Ռոժնյոյին 1956 թվականի սեպտեմբերի 16-ին Բուդապեշտում անցկացված մրցությունների ժամանակ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ 8.35,6 րոպե։ 1956 թվականի Մելբուրում անցկացված Ամառային Օլիմպիական խաղերին նա մասնակցել է ոչ լավ մարզավիճակում և անգլիացի Քրիս Բրեշերի (անգլ.՝ Chris Brasher) ու գերմանացի Հայնց Լաուֆերի (գերմ.՝ Heinz Laufer) հետ մրցամարտում զբաղեցրել է երրորդ տեղը։ Սակայն առաջին երկու մասնակիցները որակազրկվել են մրցակիցներին խանգարելու պատճառով։ Բողոքարկումից հետո հարցը վերանայվել է, և Բրեշերը ճանաչվել է չեմպիոն, իսկ արծաթե մեդալը հանձնվել է Շանդոր Ռոժնյոյին։

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Շանդոր Ռոժնյոյին չի վերադարձել Հունգարիա սկսված հեղափոխության ու Խորհրդային զորքերի՝ երկիր ներխուժման պատճառով։ Նա տեղափոխվել է Ավստրիա, 1958 թվականին դարձել է երկրի չեմպիոն 5000 մետր մրցատարածությունում։ Երբ Հունգարիայի ֆեդերացիան չի թույլատրել 1958 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցել Ավստրիայի դրոշի ներքո, Շանդոր Ռոժնյոյին որոշել է ավարտել մարզական կարիերան։ Նրա սահմանած Ավստրիայի ազգային ռեկորդը (14.16,8 րոպե) 5000 մետր վազքատարածությունում հաղթահարվել է միայն 1971 թվականին։

1960 թվականից եղել է Ավստրիայի օլիմպիական հավաքականի մարզիչ։ 1962-1963 թվականներին Վիեննայի համալսարանում սովորել է աշխարհագրություն։ 1964 թվականին տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և թենիսի մարզիչ։

Շանդոր Ռոժնյոյին մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 2-ին Սիդնեյում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Meghalt a legsportszerűbb magyar olimpiai érmes (հունգ.)
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Meghalt a legsportszerűbb magyar olimpiai érmes» (Hungarian). sportgeza.hu. 2014 թ․ սեպտեմբերի 4.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sportlexikon II. (L–Z). Főszerk. Nádori László. Budapest: Sport. 1986. ISBN 963-253-441-7 (հունգարերեն)
  • Rózsaligeti László: Magyar olimpiai lexikon. Budapest: Datus. 2000. ISBN 963-00-5577-5 (հունգարերեն)
  • Révai új lexikona XVI. (Rac–Sy). Főszerk. Kollega Tarsoly István. Szekszárd: Babits. 2005. ISBN 963-9556-26-2 (հունգարերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]