Շանբերան, (անգլ.՝ Antirrhinum), առյուծաբերան, խլածաղկազգիներիընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝
Նշված տեսակը միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ցողունի բարձրությունը՝ 30-ից 60 սմ։ Տերևներընշտարաձև են, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին կամ սպիտակ։ Սերմերը ձվաձև են, կնճռոտ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին, սպիտակ և այլն։ Սերմերը մանր են, ձվաձև, կնճռոտ։
Պարտեզագործության մեջ օգտագործվում են հատկապես խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, գաճաճները՝ ծաղկաթմբերի գազոնների, ծաղկազարդման համար։ Լայնորեն կիրառվում է նաև գենետիկական հետազոտություններում։
Rothmaler W. Taxonomische Monographic der Gattung Antirrhinum, B., 1956.
Sutton, D.A. (1988) A Revision of the Tribe Antirrhineae. Oxford: OUP.
Rothmaler W. 1956. Taxonomische Monographie der Gattung Antirrhinum. Akademie-Verlag, Berlin, Germany.
Romo, A.; Stubing, G.; Peris, J. B. (1995). «A new species of Antirrhinum (Scrophulariaceae) from North Morocco». Annales Botanici Fennici. 32: 165–168.
Albach, D. C.; Meudt, H. M.; Oxelman, B. (2005). «Piecing together the "new" Plantaginaceae». American Journal of Botany. 92 (2): 297–315. doi:10.3732/ajb.92.2.297. PMID21652407.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448)։