Շայ’մ
| Շայ’մ | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 28, 1985[1] (39 տարեկան) |
| Ծննդավայր | Թրապ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Մասնագիտություն | երգչուհի, հեռուստահաղորդավարուհի, պարուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող և պարուսույց |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Շայ’մ[5] (կամ Շայմ, ֆր.՝ Shy'm, իրական անունը՝ Թամարա Մարտ, ֆր.՝ Tamara Marthe, նոյեմբերի 28, 1985[1], Թրապ), ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, հիփ հոփ և փոփ ոճերով երգող ֆրանսիացի երգչուհի։ Մասշտաբային ճանաչում է ստացել ի շնորհիվ առաջին Mes Fantaisies ալբոմի, որը թողարկվել է 2006 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թամարան ծնվել է Տրապեում՝ Փարիզի արևմտյան արվարձանում, Մարտինիկայից և ֆրանսիացու ընտանիքում։ Վաղ տարիքից զբաղվում էր պարերով և երգով։
2005 թվականին աղջիկը մասնակցել է ռեփեր K-Maro-ի Million Dollar Boy ալբոմից Histoire de Luv թրեքի ձայնագրմանը։ Երգը ձայնագրվել է Մոնրեալում։
Դրանից հետո մեկ տարի անց Թամարան իր համար վերցրեց Շայ’մ բեմական անուն և թողարկում է իր առաջին սոլային ալբոմը՝ Mes Fantaisies (Իմ ֆանտազիաները)։ Անսովոր կեղծանունը երգչուհին բացատրում է հետևյալ կերպ․ Shy՝ անգլերենից ամաչկոտ, 'm՝ իր հոր հարազատ կղզու՝ Մարտինիկա անվան առաջին տառը[6]։ Ալբոմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերին։ Պրոդյուսերն ու կոմպոզիտորը դարձել է K-Maro։ Ալբոմը զբաղեցրել է Ֆրանսիական գլխավոր չարթում 6-րդ տեղը և թոփ-ի մեջ է ներառվել 87 շաբաթվա ընթացքում[7]։ Այդ ալբոմից Victoire (Հաղթանակ) սինգլը հասել է 4-րդ հորիզոնականը[8], իսկ Femme de couleur (ծաղկուն կին) սինգլը՝ 5-րդ հորիզոնականը[9]։
2008 թվականի սեպտեմբերին թողարկվել է երկրորդ Reflets (Արտացոլանք) ալբոմը։ Այն բարձրացել է չարթում մինչև 4-րդ հորիզոնականը[10]։
Երրորդ Prendre l’air (Զբոսնել) ալբոմը թողարկվել է 2010 թվականի հունիսին և ֆրանսիական չարթերում մնացել է մինչև 2015 թվականի հունվարը (134 շաբաթվա ընթացքում)։ Այդ ընթացքում Ֆրանսիայում վաճառվել է մոտավորապես 240 հազար լիցենզավորված ալբոմներ (ներառյալ համացանցում վաճառքը)[11]։
2012 թվականի հունիսին երգչուհին թողարկել է միանգամից երկու ալբոմ։ Առաջինը դա նոր Caméléon (Քամելեոն) ալբոմը, որը բարձրացել է առաջին հորիզոնականը ազգային չարթում և վաճառվել է Ֆրանսիայում 260 հազար օինակով[12]։ Երկրորդը՝ երեք սկավառակով L’intégrale (Ամբողջական հավաքածու) ալբոմը, որը իրենից ներկայացնում է առաջին երեք ալբոմների վերաթողարկումը։ Չնայած նրան, որ այս ժողովածուում չկա նոր երգեր և վերադաշնակում, այնուամենայնիվ այն չարթերում բարձրացավ մինչև 65-րդ հորիզոնականը[13]։
2014 թվականի նոյեմբերին թողարկվել է Շայ’մի հինգերորդ ալբոմը։ Այն վերնագրված է Solitaire (Միայնակը)։ Prendre l’air և Camélléon խլացնող հաղթանակից հետո, այդ ալբոմը շատ սառը ընդունվեց ինչպես հասարակության, այնպես էլ քննադատների կողմից[14][15], բայց այնուամենայնիվ չարթերում բարձրացել է մինչև 8-րդ տեղը[16]։
2015 թվականի հոկտեմբերի 9-ը՝ երգչուհու ստեղծագործական գործունեության 10-ամյակի կապակցությամբ թողարկվել է կրկնակի ալբոմ-ժողովածուն՝ այդպես էլ վերնագրված À nos dix ans (Մեր տասամյակին ընդառաջ), որի մեջ հավաքված էին անցած տարվա լավագույն հիթերը[17]։
2017 թվականի սեպտեմբերի 1-ին երկրպագուներին ներկայացվեց յոթերորդ՝ Héros (Հերոսներ) ալբոմը, որի մեջ ներառված որոշ երգերի բառերը գրել է Շայ’մին։ Ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում, որը նվիրված էր թողարկված ալբոմին, երգչուհին պատմել է, որ դա «ալբոմ-բացահայտում» է և որ այն «շատ ավելի խոցելի է, քանի թվում է»[18]։ Ըստ վաճառքի առաջին շաբաթվա արդյունքների՝ ալբոմը զբաղեցրել է Ֆրանսիայի չարթերում վեցերորդ հորիզոնականը[19], Բելգիայում՝ իններորդ[20]։
Շայ’մի ոճը ռիթմ ընդ բլյուզ և փոփ երաժշտությունների խառնուրդն է։ Իր առաջին Mes Fantaisies ալբոմում զգացվում էր սոուլի ուժեղ ազդեցությունը։ Երկրորդ՝ Reflets ալբոմում արդեն ներկայացված են պարային երաժշտության տարրեր: Prendre l’air երրորդ ալբոմն ունի ավելի շատ էլեկտրոնային երաժշտություն: Վերջին՝ Solitaire ալբոմում լսվում է ավելի շատ ռոք[21]:
Danse avec les stars (ռուսական Պարեր աստղերի հետ անալոգը) հեռուստաշոուի երկու եթերաշրջաններում Շայ’մը եղել է ժյուրիի կազմում[22][23]:
Շայ’մը նաև համարվում է համացանցի ամենաընթերցվող ֆրանսիացի աստղը (թվիթթերում ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ)[6]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դիրքը չարթերում | Սերտիֆիկացիա | |||
|---|---|---|---|---|---|---|
| 2006 | Mes Fantasies | 19 | 6 | 49 | 11 | Պլատինային[24] |
| 2008 | Reflets | 13 | 4 | 55 | 9 | Ոսկե[25] |
| 2010 | Prendre l'air | 29 | 6 | 78 | 18 | Պլատինային[26] |
| 2012 | Caméléon | 3 | 1 | 26 | - | Պլատինային[26] |
| 2012 | L'intégrale | 42 | 65 | - | - | |
| 2014 | Solitaire | 17 | 8 | 30 | - | Պլատինային[26] |
| 2015 | À nos dix ans | 7 | 4 | 43 | - | Ոսկե[26] |
| 2017 | Héros | 9 | 6 | - | - | |
| 2019 | Agapé | 26 | 20 | 93 | - | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ https://www.nrj.fr/music-awards/actualites/nrj-music-awards-2012-293543
- ↑ https://www.nrj.fr/music-awards/actualites/nrj-music-awards-2013-304177
- ↑ https://www.nrj.fr/music-awards/actualites/nrj-music-awards-2015-340545
- ↑ «Альбомы сезона во Франции: «самая сексуальная» и «Одинокая» Шай'м». RFI. 2015 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին. «Новинки музыкальной осени – Zaz, Ванесса Паради, Мика и другие». RFI. 2014 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Shy’m : " Être solitaire, c’est un trait de caractère comme un autre ". Recueilli par Jérémy Vial. Le Progrés, 27/05/2015 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Charts in France. Shy’m. Victoire Արխիվացված 2015-08-02 Wayback Machine
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Население коммуны Ле-Лаванду» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
- ↑ Nouvel album de Shy’m: «Comment ont-ils osé produire un truc comme ça?» L’Express, 25/11/2014 Արխիվացված 2015-07-26 Wayback Machine
- ↑ Charles Gautier. Shy’m sort «Solitaire» : l’album le plus ridicule de cette fin d’année. L’OBS Plus. 25-11-2014 Արխիվացված 2015-07-25 Wayback Machine
- ↑ Charts in France. Shy’m. Solitaire Արխիվացված 2015-03-07 Wayback Machine
- ↑ «Shy'm fête ses 10 ans de carrière avec le double best-of , "A nos dix ans"». Le journal des femmes (ֆրանսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Fabien Randanne (2017 թ․ սեպտեմբերի 1). «Shy'm: «"Héros", c'est une mise à nu. J'apparais plus vulnérable que j'en ai l'air»». 20 minutes (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Shy'm. Héros». Purebreak charts (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Shy'm — Héros». UltraTop (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ François Alvarez. Chronique de Solitaire. MusicStory Արխիվացված 2015-10-16 Wayback Machine
- ↑ Kevin Boucher. Shy’m intègre le jury de «Danse avec les Stars». PureMédias. 30/08/12 Արխիվացված 2012-09-01 Wayback Machine
- ↑ Danse avec les stars 4 : Shy’m, sexy et romantique, survole la piste de danse. Purepeople. 17 Novembre 2013 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- ↑ «Certifications Albums Platine - année 2007». Disque en France (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Biographie : Shy'm». People Folie (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 «Les Certifications». Syndicat National de l'édition Phonographique (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շայ’մ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||