Շամքորի դեպքեր (1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամքորի դեպքեր
Տեսակսպանդ
Գրոհի վայրԱդրբեջան Շամքոր, ԱԺՀ
ՏեղադրանքՇամխոր
Տարեթիվ1918
ԶոհվածներՄոտ 1000
Վիրավորներ100+
ԿազմակերպիչներԱդրբեջանցի ազգայնականներ
Ազգերի ռազմական խորհուրդը

Շամքորի դեպքեր, Շամքորի կոտորած, 1918 թվականին Կովկասյան ռազմաճակատից Ռուսաստան վերադարձող ռուս զինվորների ջարդ հունվարի 9-12-ին՝ ադրբեջանական զինված խմբերի կողմից՝ Անդրկովկասյան կոմիսարիատի հրամանով։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո անդրկովկասյան ռեակցիան ձգտում էր երկրամասն անջատել Խորհրդային Ռուսաստանից և ազգային զորամասերը զինելու պատրվակով (ենթադրաբար Թուրքիայի հարձակումից պաշտպանվելու նպատակով) զինաթափում էր բոլշևիկների կողմն անցած Կովկասյան բանակի զինվորներին և հաշվեհարդար տեսնում նրանց հետ։ Շամքորում կոտորածը իրականացրին այնտեղ ուղարկված զրահագնացքի հրամանատար Աբխազական, մուսուլմանական ազգային կոմիտեն, հակաբոլշևիկյան տարրերից կազմված «վայրի դիվիզիան», որի գլուխ կանգնած էին Ասլան բեգ Սաֆիքյուրդսկին, իշխան Մաղալովը, Իադուդան բեգ Ի աս Մամեդովը և այլք։ Զոհվեց մոտ 1000 զինվոր, զինյալները զավթեցին 12 հրանոթ, 70 գնդացիր, շուրջ 15 000 հրացան։

Շամքորի դեպքերին հաջորդեց զինվորների ջարդը Ելիզավետպոլում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 443