Շամքոր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամքիրից)
Քաղաք
Շամքոր
ադրբ.՝ Şəmkir
Զինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇամքորի
Հիմնադրված է1944 թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
ԲԾՄ450±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն31 100 մարդ (2004)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմԻսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 241
Փոստային դասիչAZ 5700
Պաշտոնական կայքshamkir.net
Շամքոր (քաղաք) (Ադրբեջան)##
Շամքոր (քաղաք) (Ադրբեջան)

Շամքոր (նաև՝ Աննենֆելդ, Մորուլ, ադրբ.՝ Şəmkir՝ Շամքիր), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հեռավորության վրա։ Շամքորից դեպի արևելք տեղակայված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը։

Աննենֆելդ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1][2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 թվականի համամիութենական մարդահաշվի՝ Շամքորում ապրում էր 27917 մարդ[3], իսկ 2008 թվականին՝ 37773։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամքորը հայտնի է 5-րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում։ Թեև Շամքորն ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս ասպատակվել է սկյութների, ալանների և այլ լեռնցիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շադդադյանների արաբական տիրապետության ներքո։

Շամքոր բնակավայրում հայտնաբերված կախազարդ. մ.թ.ա. 2-րդ հազարամյակ

1195 թվականին հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։

Շամքորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամքորը կորցրեց իր նախկին փառքը և դարձավ գավառական ավան։

1826 թվականին տեղի ունեցած Շամքորի ճակատամարտում, որը գլխավորում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Վ. Մադաթովը, իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայկական աշխարհազորային ջոկատները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 282
  3. Վիճակագրական կայք