Շամսիա Հասանի
Շամսիա Հասանի | |
---|---|
Ծնվել է | 1988 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Կրթություն | Քաբուլի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, graffiti artist և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | En mi casa mando yo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | shamsiahassani.net |
Shamsia Hassani Վիքիպահեստում |
Շամսիա Հասանի (դարիերեն՝ شمسیه حسینی) (1988, Թեհրան, Իրան), աֆղան գրաֆիտի նկարիչ, Քաբուլի համալսարանի կերպարվեստի դասախոս, քանդակագործության դոցենտ։ Նա Քաբուլի փողոցներում հանրահայտ է դարձրել սթրիթ արտը։ Նա ցուցադրել է իր սթրիթ արտը և համակարգչային արվեստը բազմաթիվ երկրներում, ներառյալ Հնդկաստանը, Իրանը, Գերմանիան, Իտալիան, ինչպես նաև Քաբուլում գտնվող դիվանագիտական առաքելությունները[2][3]։ 2014 թվականին ըստ Foreign Policy ամսագրի Հասանին ճանաչվեց 100 լավագույն համաշխարհային մտածողներից մեկը[4]։
Հասանը Քաբուլում գրաֆիտի է նկարում՝ պատերազմի տարիների մասին իրազեկելու համար[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանին ծնվել է 1988 թվականին Թեհրանում, որտեղ ծնողները ժամանակավորապես արտագաղթել են պատերազմի տարիներին իրենց հայրենի Ղանդահար քաղաքից, Աֆղանստան[2][3]։ Հասանին երիտասարդ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ։ Թեհրանում 9-րդ դասարանում սովորելիս նրան թույլ չի տրվել ուսանելու արվեստ, քանի որ այն թույլատրված չէր Աֆղանստանի ուսանողների համար։ 2005 թվականին՝ Քաբուլ վերադառնալուց հետո, նա Քաբուլի համալսարանում զբաղվել է արվեստի ավանդական ձևերով։ Հետագայում նա միացել է Քաբուլի համալսարանին՝ որպես դասախոս, ապա՝ որպես քանդակագործության դոցենտ։ Նա հիմնեց «Ռոշ» ժամանակակից արվեստի կոլեկտիվը[5][6]։ Նա օգտագործում է գրաֆիտի գունագեղությունը` ժողովրդի հիշողությունից թաքցնելու պատերազմի բացասական հիշեցումները[7]։ Նա պնդում է, որ «պատկերն ավելի շատ ազդեցություն ունի, քան խոսքը, և դա պայքարելու բարեկամական ճանապարհն է»[7]։ Նա իր արվեստն օգտագործում է նաև պայքարելու կանանց իրավունքների համար՝ հիշեցնելով Աֆղանստանում տեղի ունեցող ողբերգությունների մասին[7]։
Հասանին սովորել է գրաֆիտի 2010 թվականի դեկտեմբերին Քաբուլում Միացյալ Թագավորության գրաֆիտի նկարիչ Չուի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում։ Այն կազմակերպվել էր Combat Communications-ի կողմից։ Սեմինարի ավարտից հետո նա սկսել է սթրիթ արվեստը կիրառել Քաբուլի փողոցներում գտնվող տների պատերին։ Նա արվեստի ձևը յուրացրել է որպես հեղուկացիր խողովակներ և կաղապարներ, որոնք շատ ավելի էժան են, քան արվեստի ավանդական ձևերը[3]։ Նրա ստեղծագործություններից մեկը Քաբուլի մշակույթի կենտրոնի պատերին է։ Այն հիջաբով ծածկված կին է, նստած սանդղավանդակի ներքևում։ Դրա ներքևում գտնվող մակագրությունը անգլերեն հետևյալն է. «Ջուրը կարող է վերադառնալ դեպի չորացած գետ, բայց ինչ կլինի մահացած ձկների հետ»։ 15 րոպեի ընթացքում նա ավարտում է իր աշխատանքը, որպեսզի խուսափի հասարակական ոտնձգություններից և պնդում է, որ իր աշխատանքը «ոչ մուսուլմանական» է[8]։
Պատերազմ և հիջաբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին նա արվեստի ռադիոյին ասաց. «Ես ցանկանում եմ գույնով ծածկել պատերի վրայի պատերազմի վատ հիշողությունները, և երբ ես գունավորում եմ այդ վատ հիշողությունները, ապա ես ջնջում եմ պատերազմը մարդկանց մտքից։ Ես ցանկանում եմ Աֆղանստանը հայտնի դարձնել իր արվեստով և ոչ թե պատերազմով»[5]։
Թվային արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանին զբաղված է նաև արվեստի այս աշխատանքը Dreaming Graffiti թվային ձևաչափով նախագծի միջոցով ներկայացմամբ։ Այս ներկայացումը կատարվում է ստեղծագործությունների այն շարքում, որտեղ նա ներկում է կամ խմբագրում գույներն ու պատկերները թվային լուսանկարների վրա` ուսումնասիրելով ազգային և անձնական անվտանգության խնդիրները»[6]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Հասանին առաջադրվել է Artraker մրցանակի համար, «Արվեստի կախարդանքը կյանքի կախարդանքն է»[6]։
Հասանը հիմնականում պատկերում է հիջաբ կրող կանանց ոճային, հոյակապ նկարներ։ Նկարչի խոսքերով, «Ես ուզում եմ ցույց տալ, որ կանայք վերադարձել են աֆղանական հասարակություն նոր, ավելի ուժեղ ձևով։ Սա նոր կինն է, մի կին, ով լի է էներգիայով, ով ուզում է նորից սկսել»[5]։ Հարցազրույցում Հասանին բացատրում է. «Կարծում եմ, շատերը կան, որ մոռանում են Աֆղանստանում կանանց դեմքերի ամբողջ ողբերգությունը, այդ պատճառով ես օգտագործում եմ իմ նկարները, որպեսզի հիշեցնեմ մարդկանց։ Ես ուզում եմ առաջ քաշել նշանակությունը հասարակության մեջ, ամենուրեք պատկերելով հիջաբով կանանց։ Եվ ես փորձում եմ նրանց ավելի մեծ ցույց տալ, քան իրականում են, և ժամանակակից ձևերով, երջանիկ, շարժման մեջ, գուցե ավելի ուժեղ։ Ես փորձում եմ մարդկանց տեսքը տարբեր կերպ ներկայացնել»[9]։
Որպես կանանց սթրիթ արտ նկարիչ, Հասանին հաճախ է անհանգստանում. «Քաբուլում աղջկա համար փողոցում նկարելը շատ վտանգավոր է», ասում է նա, «երբեմն մարդիկ գալիս են և հալածում են ինձ, նրանք կարծում են, որ իսլամում կնոջ համարթույլատրելի չէ կանգնել փողոցում և գրաֆիտի անել»[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ 2,0 2,1 «Shamsia Hassani». Kabul Art Project. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Graham-Harrison, Emma (2012 թ․ փետրվարի 24). «Shamsia Hassani». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Shamsia Hassani: Afghanistan's Street Art Star - in pictures». The Guardian. 2014 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ 5,0 5,1 5,2 «Shamsia Hassani: 'I want to colour over the bad memories of war'». The Guardian. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Clark, Nick (2014 թ․ սեպտեմբերի 14). «Hassani has been shortlisted for the prize, which is announced in London this week». Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Street Art Bio | Street Artists Biographies». Street Art Bio | Street Artists Biographies. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Afghan graffiti artist Shamsia Hassani shortlisted for Artraker Award - but she still has to dodge landmines to create her work». Independent. 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Street Art Bio - Street Artists Biographies». Street Art Bio - Street Artists Biographies. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «She Is Afghanistan's First Street Artist, and She Might Actually Change Our Views». The Huffington Post UK. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.